Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նեո-օսմանիզմը արդեն Հայաստանում

Հակոբ Ավետիքյան
27/06/2025
- 27 հունիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն
149
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օր-օրի մեր երկիրը, նկատի ունեմ՝ մեր դատաիրավական համակարգը, նմանվում է թուրքական, եւս առավել՝ օսմանաթուրքական «արդարադատությանը»: Հայերեն եւ օտարալեզու շատ գրքերում ենք կարդացել, թե ինչպես էին թուրքական ջենդերմեն (ժանդարմ, ոստիկանություն) կամ ղադին (դատավոր) «գործ» սարքում հայերի, հույների, ասորիների կամ քրիստոնյա այլ ազգի հպատակների դեմ. բավական էր, որ մի թուրք կամ քուրդ ոստիկանություն կամ դատարան ներկայանար ու գանգատ ներկայացներ, թե տվյալ անձը հայհոյել է իր կրոնին (թուրքերեն՝ «դինիմե սովդի»), իսկույն ձերբակալում էին ենթակային, գլխանց մի լավ ծեծում, ապա ձեռնակապված ուղարկում բանտ, երբեմն՝ մինչեւ աֆրիկյան Տրիպոլի (այժմ՝ Լիբիա) եւ այլ կալանավայրեր: Ձերբակալվածները բոլորովին անօգնական էին. դատարանը քրիստոնյաներին որպես վկա չէր ընդունում, ընդունելի էր միայն մահմեդականների վկայությունը, ինչը բացառիկ դեպքերում էր պատահում, երբ թուրք վկան համոզում էր դատավորին կամ ոստիկանության չաուիշին, որ ենթական անմեղ է, ոչ մի կրոնի դեմ էլ չի հայհոյել: Անշուշտ աշխատում էր նաեւ կաշառքի ինստիտուտը, որով ղեկավարվում էր ամբողջ կայսրությունը, որտեղ պետական պաշտոնյաները չէին վարձատրվում, այլ որպես տզրուկ նստած էին քրիստոնյա ազգաբնակչության վզին:

Այսպես էր կառավարվում «Եվրոպայի հիվանդ մարդը»՝ Օսմանյան Թուրքիան, ինչպես այն անվանում էին եվրոպացիք, նկատի ունենալով ոչ միայն երկիրը, այլեւ սուլթան Համիդին, որը տառապում էր հալածախտով, որը տեղից տեղ, նույնիսկ մզկիթ գնում էր զորքով, նույնիսկ այնքան էր վախենում կարմիր գույնից, որ Պոլսո հայոց պատրիարք Օրմանյանին հրահանգում էր արգելել հայ տիկիններին եւ աղջիկներին «հեղափոխական» այդ գույնի զգեստով դուրս գալ փողոց: Նա մատնիչ լրտուներով՝ խաֆիեներով էր լցրել ողջ կայսրությունը, իրենց ազգի, այդ թվում՝ հայ դավաճաններով, գործակալներով ու հրահրիչներով: Հաստատել էր խստագույն գրաքննություն մամուլի վրա, որտեղ բառերը կարդում էին աջից ձախ, ներքեւից վերեւ, ներքին իմաստ եւ ակնարկություն փնտրելով դրանց մեջ, իսկ տներում, դպրոցներում ու եկեղեցիներում անցկացնել էր տալիս խուզարկություններ՝ զենքի, ռումբի կամ փամփուշտի, կացնի, դանակների ու ձողերի՝ որպես խռովարարության եւ ապստամբության գործիք, ձերբակալման համար արդարացուցիչ ապացույց փնտրելով…

Շուրջ 150 տարի առաջ Թուրքիայում մշտապես տեղի ունեցող այս եւ բազմաթիվ այլ ճնշամիջոցները, տիրող բարքերն ու իրավազրկումները թե՛ ձեւով ու թե՛ բովանդակությամբ այս օրերին կրկնվում են մեր երկրում, անշուշտ որոշ «արդիականացմամբ» եւ բացառությամբ ջարդերի ու կոտորածների, առայժմ: Բարերար ու բարեգործ Սամվել Կարապետյանի, ընդվզման ու բողոքի շարժման ռահվիրա Բագրատ Սրբազանի, 30 եւ ավելի մեր քաղաքացիների կալանավորումը, ուրիշ շատերի նկատմամբ քաղաքական հալածանքները, ի հավելումն նախապես կալանավորվածների, նույնիսկ՝ դատարանում մահացած մեր սիրելի Արմեն Գրիգորյանի, փաստում են, որ թուրք-օսմանյան բարքերն են վերակենդանանում մեր հայրենիքում, մեր պետության մեջ:

Նորօրյա սուլթան Էրդողանը, որը հավակնում է վերականգնել Օսմանյան կայսրությունը, մեր երկրի պարագայում կարող է չանհանգստանալ. այստեղ էլ սուլթան ու սուլթանիկներ կան, կազմուպատրաստ՝ մաս կազմելու եւ ամրապնդելու իր երազած կայսրությունը:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

12-օրյա պատերազմի ավարտն ազդարարող հրադադար

Հաջորդ գրառումը

ՅՍՏԱԿԵՑՄԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանն ու զինակից են դարձել մեզ. Սամվել Կարապետյան

11/10/2025
Հրապարակախոսություն

Երբ մարդասպանությունը տեղի է ունենում սրբավայրում, դա անվերահսկելիության խորքային դրսևորում է որը բնորոշ է միայն թույլ կամ փլուզվող պետություններին

11/10/2025
Հաջորդ գրառումը

ՅՍՏԱԿԵՑՄԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Այսօր «Մեր մանկության տանգոն» էի նայում ու հանկարծ հասկացա, որ Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը, ում մասին խոսել...

ԿարդալDetails

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025

Լեգենդար «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը նշում է իր 99-ամյակը

12/10/2025

Մահացել է ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը

12/10/2025

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական