Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լարում՝ փոթորիկից առա՞ջ

22/07/2022
- 22 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Համեմատաբար շատ կարճ ժամանակամիջոցում, ընդամենը 10 օրում, Իրանի, Մ. Նահանգների եւ Ռուսաստանի ազգային անվտանգության գծով բարձրաստիճան պաշտոնյաների անսպասելի այցելությունները Երեւանը դարձրեցին միջազգային լրատվամիջոցների ուշադրության կիզակետ։ Ու թեեւ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության (CIA) տնօրեն Ուիլյամ Բըրնզի եւ Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունների տնօրեն Սերգեյ Նարիշկինի իրարահաջորդ այցերը գրեթե բոլորի համար ինտրիգային էին, սակայն բացահայտող շատ քիչ բան գրվեց միջազգային մամուլում, առավել եւս մեր մամուլում, այդ այցելությունների բովանդակային մասի վերաբերյալ։ Տեղեկությունների սակավության պատճառով վերլուծաբաններն ստիպված էին բավարարվել ենթադրությունների շարադրանքով, օրակարգային հարցերի շուրջ արված ընդհանրացումներով. Սիրիա, Իրան, Ռուսաստան, պատժամիջոցներ, էներգակիրներ եւ այլն։

Այս կապակցությամբ համադրական լավագույն վերլուծությունը, առանց չափազանցության, գոնե ինձ ծանոթ հրապարակումներում եղավ Երվանդ Ազատյանի «Մ. Նահանգներն արդեն դիրքավորվո՞ւմ է Կովկասում» վերնագրով հոդվածը Բոստոնի The Armenian Mirror-Spectator շաբաթաթերթում, որի թարգմանությունը ներկայացնում ենք «Ազգ»ի ներկա համարի 4-րդ էջում։

Լրտեսապետերի (այս բառը փոխ եմ առնում անգլոսաքսոնական մամուլից՝ spy chief, որը նրանք օգտագործում են միայն Ռուսաստանի հետախուզության պետերի համար) Երեւան այցից հետո ուշագրավ էին նաեւ նախագահ Բայդենի այցը Սաուդյան Արաբիա, Իսրայել եւ Ռամալլա, եւ առավել ուշագրավ՝ Թեհրանում Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի առաջնորդների գագաթաժողովը, որի մասին կից հրատարակվող իր հոդվածին մեր դիվանագետ աշխատակից Գրիգոր Առաքելյանը տվել է ուշագրավ վերնագիր՝ «Թեհրան-22», ակնարկելով 1943 թ. հունիսին նույն մայրաքաղաքում տեղի ունեցած Ռուզվելտ, Չերչիլ եւ Ստալին կոնֆերանսը՝ Գերմանիային եւ Իտալիային ծնկի բերելու ռազմավարական ծրագրերը համադրելուն նվիրված։

Անշուշտ 79 տարի առաջ կայացած այդ գագաթաժողովն ու այս մեկը բոլորովին նման չեն միմյանց թե՛ տարողությամբ, թե՛ բովանդակությամբ, թե՛ ոգով ու մասնակից կողմերով, եւ ոչ ոք չի կարող երաշխիք տալ դրական որեւէ պայմանավորվածության վերաբերյալ, սակայն մեր երկրի՝ Հայաստանի համար, համենայնդեպս, հույժ սփոփիչ էր նման գագաթաժողովում Իրանի առաջնորդի նախազգուշացումը մեր երկու երկրների միջեւ սահմանների անխախտելիության վերաբերյալ, ի հեճուկս Էրդողանի եւ ի հաճույս Պուտինի։

Վերադառնալով լրտեսապետերի այցին ասենք, որ Բըրնզի երեքժամյա այցը թողեց չարագուշակ տպավորություն։ Նման պաշտոնի անձինք հենց այնպես, պրոտոկոլային շրջագայությունների չեն մեկնում այս կամ այն երկիր։ Նրանց այցերը լինում են խիստ նպատակային եւ հատկապես գործնական։ Հետեւաբար ենթադրելի է, որ Բըրնզը ոչ թե պատգամ կամ ուղերձ ուներ փոխանցելու հայկական կողմին, այլ եկել էր բանակցելու, ավելի շուտ՝ պայմանավորվելու ինչ-որ հարցի շուրջ։ Եվ հայկական կողմի տված իբր լուսաբանությունը, թե նրա օրակարգը ոչ թե Հայաստանին, այլ՝ Իրանին էր վերաբերում, թվում է առավել ծիծաղելի։ Կարծեք Իրանը գտնվում է մեկ այլ ցամաքամասում, եւ հարեւան այդ երկրում պատահելիքը կապ չունի մեզ հետ։

Իսկ ինչ վերաբերում է Նարիշկինի այցին, ուշադրություն չդարձնելով ամերիկացի իր պաշտոնակցի առնչությամբ թույլ տված նրա սրամտությանը, ենթադրվում է, որ նպատակ ուներ ոչ թե ստուգելու նախորդ այցելուի այցի բովանդակությունը (ռուսական հետախուզությունը մեզնից չէ, որ պիտի իմանար նման բաները), այլ՝ ցույց տալու բոլորին, եւ առաջին հերթին Մ. Նահանգներին ու նաեւ մեզ, թե ով՝ ով է այս երկրում։

Վերեւում ասվածը նույն օրը հաստատվեց արդեն բաց աղբյուրից, ռուսաստանյան 1-ին հեռուստատեսության «Թող խոսեն» բանավիճային ծրագրից, որտեղ կրկին անգամ «փայլեց» ռուսական թելադրողականությունը, այսպես կոչված՝ կացնային քաղաքականությունը։ Բանավիճողներն այնքան առաջ գնացին, որ հանդիմանեցին հայկական կողմին Բըրնզի մուտքը մեր երկիր թույլատրելու համար… C’est trop, պիտի ասեր ֆրանսիացին, չափից շատ է։ Դաշնակցային պատշաճությունից բոլորովին դուրս։

Ու պատկերացնել, որ դրան ի պատասխան, գեթ կիսապաշտոնական մակարդակով որեւէ ծպտուն չլսվեց մեր ո՛չ իշխանական, ո՛չ էլ հակաիշխանական կողմերից։

Հայկական կողմը ծպտուն չհանեց նաեւ ԱՄՆ դեսպանատան օրերս հրապարակած հաղորդագրության առթիվ, որը Հայաստանում բնակվող իր քաղաքացիներին ոչ միայն հորդորում է խուսափել սահմանային գոտիներ այցելելուց, ինչպես սովորաբար արվում է, այլեւ հավաքագրում ու զորաշարժի է ենթարկում կամավորականների, որպեսզի արտակարգ իրավիճակներում ԱՄՆ քաղաքացիներին տեղորոշելու, անհրաժեշտության դեպքում նրանց էվակուացնելու եւ (ուշադրությո՛ւն) վնասվածքների մասին հաղորդոմ տալու համար։

Ի՞նչ է սա նշանակում։ Պատերա՞զմ, Սյունիքո՞ւմ, Տավուշո՞ւմ, Երասխո՞ւմ, Արցախո՞ւմ, թե՞ հարեւան Իրանում, ասենք՝ վերջինի միջուկային հետազոտական կենտրոնների դեմ։ Ե՞րբ, ո՞ւմ կողմից, ո՞ւմ դեմ։ Ի՞նչ իրավունք ունի՝ թեկուզ մեզ բարեկամ երկրի դեսպանությունը մեր երկրում խուճապ ստեղծելու։ Մեր կողմից ո՞վ է սաստելու նրան։ Իսկ եթե իսկապես ռազմական բախումներ ու ռմբակոծություններ են սպասվում, ապա ինչո՞ւ է լռում մե՛ր իշխանությունը։

Իսկապե՞ս մեր երկիրը դարձել է, ինչպես բնութագրում էր ողբացյալ Արմեն Գրիգորյանը, «որբի գլուխ»…։

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանին Թեհրան են հրավիրել ու մերժե՞լ է

Հաջորդ գրառումը

Ինչու է Արմեն Գրիգորյանին կալանքի տակ պահած դատավորը դիմում գրել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո. Վահե Հովհաննիսյան

29/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025
Հրապարակախոսություն

Իշխանական պատգամավորների նախաձեռնած «հունվարի 27-ը» զոհերի հիշատակի օրերը ստվերելու վտանգ է պարունակում

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025
Հաջորդ գրառումը

Ինչու է Արմեն Գրիգորյանին կալանքի տակ պահած դատավորը դիմում գրել

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Անհետ կորած զինծառայողի հորեղբոր ինքնազգացողությունը վատացավ. բողոքի ակցիայի վայր շտապօգնության բրիգադ ժամանեց

29/09/2025

Պաշտպանության նախարարության շենքի մուտքի մոտ դրությունը լարված է մնում։ 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվորների՝ բողոքի ակցիա իրականացնող ծնողներն ուժով փակել...

ԿարդալDetails

Լարված իրավիճակ ՊՆ-ի մոտ. անհետ կորածների հարազատների բողոքի ակցիայի վայր են բերվել մեծաքանակ ոստիկաններ

29/09/2025

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո. Վահե Հովհաննիսյան

29/09/2025

Իշխանության ներկայացուցիչները շահարկում են անհասկանալի վենդետայի վարկածը. Մեսրոպ Առաքելյան

29/09/2025

Վաղարշապատ՝ իմ Հայրենիք. Խաչիկ Մանուկյան

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական