Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանի նախագահը չայցելեց Թուրքիա

01/12/2023
- 01 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նախորդ շաբաթ, վկայաբերելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը, տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 28-ին Թուրքիան սպասում է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի այցին: Սակայն, հակառակ թուրքական կողմի հավաստիացումների, Իրանի նախագահի այցը Թուրքիա տեղի չունեցավ:
Նոյեմբերի 29-ին Թուրքիայի նախագահական գրասենյակից ֆրանսիական լրատվական գործակալությանը տեղեկացրեցին, որ Էրդողանը նոյեմբերի 28-ին որեւէ հանդիպում չի նախատեսել: Սակայն Թուրքիայի նախագահի գրասենյակը Էբրահիմ Ռայիսիի այցելության չեղարկման կամ հետաձգման մասին Agence France-Presse-ին ոչինչ չի հայտնել:

Ուշագրավն այն է, որ նախագահ Ռայիսիի այցի մասին անձամբ Էրդողանն էր տեղեկատվություն փոխանցել լրագրողներին, որին հաջորդել էր նաեւ իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի՝ Անկարա նախատեսված այցելության վերաբերյալ թուրքական մամուլի հրապարակումները: Իսկ իրանական աղբյուրների հրապարակած տեղեկատվությունն այդ այցելության մասին խիստ սահմանափակ ու կցկտուր էր:

Նախագահ Ռայիսիի այցի չեղարկման լուրն Իրանում պաշտոնապես առաջինը հայտնեց ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր-Աբդոլլահիանը՝ կառավարության նիստի ավարտից հետո: Ըստ նախարարի, այցի հետաձգման պատճառը Գազայի հատվածում մարդասիրական հրադադարի ժամկետի երկարաձգման շուրջ քննարկումների նպատակով նոյեմբերի 29-ին նախատեսված ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստին մասնակցելու հրավերն էր, որին ինքը չի կարողացել մասնակցել՝ արտոնագիրը (վիզա) ուշացումով ստանալու պատճառով:

ԻԻՀ ԱԳ նախարարը նաեւ լրագրողներին տեղեկացրեց, որ հաշվի առնելով Գազայի հարցին նվիրված քննարկումների առաջնահերթությունը, Իրանի ու Թուրքիայի նախագահների միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել այցը մի քանի օրով հետաձգելու մասին:  

Հայտնի է, որ Էրդողանը Գազայի շուրջ ծավալվող իրադարձությունների ընթացքում ներկայացել է որպես Իսրայելի քաղաքականության ջերմեռանդ քննադատող, իսկ Իրանի հովանավորությունը վայելող ՀԱՄԱՍ կազմակերպության անդամներին անվանել ազատագրական պայքարի մարտիկներ: Դրանով հանդերձ, քաղաքական մեկնաբանների կարծիքով, Թեհրանն Անկարայից պահանջում է չբավարարվել միայն բանավոր քննադատություններով եւ Իսրայելի հետ խզել առեւտրատնտեսական հարաբերությունները, հատկապես՝ էներգետիկայի ոլորտում:

Նշենք, որ ԻԻՀ նախագահ Ռայիսիի Թուրքիա այցելության ժամկետների խախտման դեպքերը եզակի չեն:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանում ՀՀ նախկին դեսպան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փողն ու հեղափոխականը

Հաջորդ գրառումը

Կրթական նոր խնդիրներ թեհրանահայ համայնքում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հաջորդ գրառումը

Կրթական նոր խնդիրներ թեհրանահայ համայնքում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Իր իսկ եղբայրների դեմ ցուցմունքներ տված այս դավաճանը կաթողիկոսին խնդրեց, որ դառնա նրա անձնական թիկնապահը. Թովմաս Առաքելյան

15/10/2025

Թովմաս Առաքելյանը գրում է. 2019 թվականն էր, ճեմարանական էի: Սկսվել էր Հայոց Եկեղեցու դեմ փոքրիկ խմբակի առաջին հարձակումը: Մի քանի...

ԿարդալDetails

Դանիել Իոաննիսյանի կազմակերպությունը պահանջել է քննել հավաքին մասնակցել պարտադրելու մասին Տեր Արամ քահանայի հայտարարությունները

15/10/2025

Հետապնդումը Եկեղեցու նկատմամբ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքական արշավի մաս է՝ նախապես գծած ծրագրով. Արման Թաթոյան

15/10/2025

Ում հաղորդման հիման վրա են ձերբակալել 5 հոգևորականների

15/10/2025

ԱԱԾ֊ի աշխատակիցները ՀԱԵ֊ի Արագածոտնի առաջնորդարանում են (տեսանյութ)

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական