Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչո՛ւ են «Իզվեստիա»-ն, «Պրավդա»-ն ու մյուսները արցախյան խնդրի մասին սադրիչ ապատեղեկատվություն տարածում

10/03/2023
- 10 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախում տեղի ունեցող իրադարձություններին անմիջաբար մոտ ու տեղյակ է Ռուսաստանի զինվորականությունը՝ ի դեմս խաղաղապահ զորախմբի: Մարտի 5-ի ադրբեջանական արյունոտ սադրանքի մասին ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունում հենց վերնագրից զինվորական ուղղամտությամբ հստակ նշվում է՝ ադրբեջանական զինվորականները գնդակոծել են Լեռնային Ղարաբաղի իրավապահներով մեքենան: Իսկ նույն երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը, միջադեպի իր մեկնաբանությունում մտահոգություն  հայտնելով հակամարտության գոտում լարվածության սրման ու վերջին օրերին այստեղ կրակի դադարեցման ռեժիմի հաճախակի խախտումների առնչությամբ, իրեն հատուկ «մոռացկոտությամբ», ինչպես միշտ, չի նշել այդ ամենի հեղինակին եւ հավասարության նշան դնելով՝ զսպվածության կոչ է արել երկու կողմերին էլ: Եթե անգամ սա «դիվանագիտություն» է, ակնհայտ է, որ այն կամա թե ակամա շարունակում է խրախուսել եւ հետզհետե ավելի անսանձ դարձնել ալիեւյան ռեժիմին:    

Ռուսական լրատվամիջոցներն էլ նման դեպքերում սովորաբար աշխատում են հակամարտության կողմերի միջեւ հավասարություն պաշտպանել, բերելով երկու կողմերի մեկնաբանությունները կամ ասելով՝ այսինչ օրը հայ եւ ադրբեջանական  կողմերը միմյանց մեղադրեցին հրադադարը խախտելու հարցում… Սակայն որոշ լրատվականներ, չգիտես դիտավորյալ, թե անպատասխանատու թյուրիմացությամբ, տարածում են նաեւ հատկապես արցախյան հիմնախնդրի ու դրա հետ կապված հակամարտության էությունը նենգափոխող սադրիչ ապատեղեկատվություն: Նման մի ցավալի օրինակ է, ահա, «Իզվեստիա»-ի կայքէջի մարտի 5-ի հրապարակումը, որի վերնախորագիրն է «Հակամարտության սրումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»: Դեպքը տեղի է ունեցել Արցախում, ադրբեջանցի զինվորականների եւ արցախցի ոստիկանների միջեւ, իսկ իրենք ասում են՝ Հայաստանի եւ…

Այդ նյութի վերջին պարբերությունում իբրեւ ընդհանուր տեղեկություն մասնավորապես ասվում է. «Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները սրվել են Լեռնային Ղարաբաղի պատկանելության վիճարկման համապատկերում…»: Բա չասե՞ս՝ ձեր անմեռոն երեսներին անձրեւ գա: Արցախի ինքնորոշման փոխարեն՝ իբր Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ տարածքային վեճ, երբ հենց իրենք նույն նախադասության շարունակությունում Արցախի մասին նշել են, որ այն 1988 թվին հայտարարել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու մասին: Իսկ թե ինչպե՞ս եղան, ո՞վ սկսեց Արցախի ինքնորոշման դեմ նաեւ իրենց նշած 1992-1994 թ. «ռազմական հակամարտությունը» եւ 2020 թ. սեպտեմբերյան «ռազմական գործողությունները», այդ մասին, իհարկե, ոչ մի խոսք:  

Միջադեպի օրվա մասին «Ռբկ.ռու»-ի բոլոր 3-4 հաղորդագրությունները եւս վերնախորագրված են «Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտությունը»: Եվ, ո՛վ անհեթեթություն. չնայած հիմնական հաղորդագրության տեքստում գրված է «փոխհրաձգություն է տեղի ունեցել ադրբեջանցի զինվորականների եւ ԼՂՀ ոստիկանության աշխատակիցների միջեւ…», նյութը սակայն վերնագրված է «Ղարաբաղում տեղի է ունեցել բախում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»: Երբեւէ լինելո՞ւ է անվերջ տարածվող նման վտանգավոր ստահոդություններին պետական պաշտոնական պատասխան ու բողոք, պահանջ:

Չգիտենք՝ խորհրդային տարիների հայտնի «Պրավդա» թերթի հետ որեւէ կապ ունի թե ոչ «Պրավդա.ռու» լրատվական գործակալությունը, բայց վերջինիս կայքէջում հրապարակված համապատասխան տեղեկատվությունը մեզ ակամա հիշեցրեց ա՜յն «Պրավդա»-ի տխուր «ավանդույթները»: Նրա, որ արցախյան ազատագրական շարժումը հենց սկզբից որակեց որպես էքստրեմիստական, այսինքն ծայրահեղական, համաժողովրդական այդ շարժման հանրահավաքները՝ սադրիչ ու «փողոցային դեմոկրատիա», Սումգայիթի ու Բաքվի բարբարոսական ջարդերը՝ մի խումբ խուլիգանական տարրերի մանր անկարգություն: «Հայաստանն ու Ադրբեջանը,- գրում է այս «Պրավդա.ռու»-ն,- հերթական անգամ մեկը մյուսին մեղադրեցին ագրեսիա իրագործելու մեջ՝ Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանում երկու երկրների (այսինքն Հայաստանի ու Ադրբեջանի – Գ. Մ.) անվտանգության ուժերի միջեւ կիրակի օրը տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո»: Ապա նաեւ կրկնում է, թե մարտի 5-ին այսինչ ճանապարհին գնդակոծվել է Հայաստանի ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության՝ Ստեփանակերտից գնացող հերթապահ մեքենան…

Լավ, եթե դուք այդքանդ համամիտ եք ու չեք ժխտում, որ Արցախն իրոք Հայաստան է, նրանից անարդարացիորեն պոկված մի մաս, ապա հենց այդպես էլ հայտարարեք՝ բոլորն իմանան:   

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ  

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անսանձի սանձահարումը

Հաջորդ գրառումը

Պիտակը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հաջորդ գրառումը

Պիտակը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025

Կոտայքի Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանած Թ.Հ.-ն տվել է խոստովանական ցուցմունք. տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: «Նրա նկատմամբ հարուցվել...

ԿարդալDetails

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական