Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմшստաբանական բառարան

Գրիգոր Առաքելյան
26/07/2024
- 26 Հուլիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
45
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շահխաթայի
 
Ի՞նչ է նշանակում «Շահխաթայի», եւ ո՞րն է դրա կապը աշուղական երգարվեստի հետ: Սայաթ-Նովան իր ստեղծագործություններում ի՞նչ իմաստով է օգտագործել «Շահխաթայի» բառը:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա հանդեսում լույս տեսած Ի. Միրզոյանի «Սայաթ-Նովայի խաղերում օգտագործված մի շարք օտարազգի բառերի մեկնաբանման փորձ» խորագրով հոդվածում, տարբեր գրություններով հանդիպող («շախայի», «շախաթայի», «շահխաթաի») եզրույթը ներկայացված է որպես անմեկնելի բառ:

Հոդվածագիրը ենթադրում է, որ «շահխաթայի» բառի տակ երգիչը հասկացել Է որոշակի մարդու, օրինակ՝  իր գյոզալին:

Սայաթնովագիտության հիմնադիր Գեւորգ Ախվերդյանն այդ բառի մեկնաբանման հարցի մեջ շատ չի խորացել եւ ենթադրել է, որ «շահխաթային» երգի եղանակ է:

Սայաթ-նովային նվիրված մի շարք ուսումնասիրությունների հեղինակ  Մ. Հասրաթյանի համոզմամբ, «բառը համանիշ Է աստծո կամ ինչ-որ բարձր ոգու գաղափարին»:

 «Սայաթ-Նովա» ուսումնասիրությունը գրելիս, Պարույր Սեւակը հերքում է Մուշեղ Նարյանի առաջադրած վարկածը՝ կապված Ապոլլոն-Կարապետ-Շահխաթայի «աստվածներին» հույն, հայ եւ պարսիկ ժողովուրդների երգ-երաժշտության աստված համարելու հետ եւ բացելով սխալ մեկնաբանման պատճառ դարձած «Շատ սիրուն իս, շահխաթայի ասողին խար չիս անի» տաղի մի շարք գաղտնիքներ՝ հավաստում-ապացուցում է, որ «շահխաթային» ոչ թե երգ-երաժշտության աստված է, այլ պարսից Սեֆյան թագավորական հարստության հիմնադիր Շահ Իսմայիլը:
Վաստակաշատ սայաթնովագետ Հենրիկ Բախչինյանը «շահխաթային» աշուղական երգի տեսակ է համարել:

Սայաթ-Նովայի հայերեն խաղերին նվիրված մի շարք բառաքննական աշխատությունների հեղինակ, թեհրանաբնակ ճարտակագետ Վարդգես Զարգարյանի կարծիքով, «շահխաթային» նախերգանք է՝ ի նշան Շահ Իսմայիլ Խաթայիի կրոնամիստիկական ուղղվածությանը ցուցաբերվող աշուղի հավատարմության: Իսկ Շահ Իսմայիլի կրոնամիստիկական ուղղվածությունը, ինչպես գիտենք, «սուֆիզմի» գաղափարախոսությունն է, որը ծագել է 8-րդ դարում Արաբական խալիֆայության մշակութային կենտրոններում՝ Բաղդադում, Բասրայում եւ Քուֆայում, եւ կրել է բուդդայականության, նեոպլատոնականության, քրիստոնեության եւ զրադաշտականության ազդեցությունը:

Իրանի մշակութային ազդեցությունը կրող տարածքներում աշուղների ներշնչանքի աղբյուր հանդիսացող սուֆիզմի որոշակի ուղղվածության  զարգացմանը մեծ նպաստ է բերել «Շահխաթայի» կեղծանվամբ հանդես եկող  Սեֆեւիների հարստության հիմնադիր Շահ Իսմայիլ առաջինը:

 Նրա գրչին է պատկանում Yurek sozler (Սրտաբուխ խոսքեր) կամ «Խաթայիի բանաստեղծությունների ժողովածու» գիրքը, որի նախերգանքի  կատարմանը ձգտում էին Արեւելքի աշուղները:  

Ըստ այդմ, «Շահխաթայի ասողին խար չիս անի» արտահայտությունը նշանակում է, «Շահխաթայի» կատարողին հնարավոր չէ քննադատել ու խարանել, քանի որ եթե աշուղն ի վիճակի է կատարել «Շահխաթայիի» նախերգանքը, ուրեմն նա կարող է ձգտել կատարելությանը: Այսպիսով, ինչպես Վ. Զարգարյանն է իրավացիորեն հավաստում, «Շահխաթային» նախերգանք է: Եվ եթե երաժիշտը կարողանում է սահուն կերպով անցում կատարել նախերգանքից դեպի աշուղի էքսպրոմտ ստեղծագործությանը, ուրեմն նա արդեն վարպետ կատարող է:
 
Ահա եւ թուրքերեն նախերգանքի առաջին բեյթը՝
 
Օ փարի քիմ, բու ջահանդա հուսնունուն համթասի յոխ,
Սարվ-ի ռաանանուն օնուն թաք կամաթ օ բալասի յոխ:
 
Հայերեն բառացի թարգմանությամբ՝
 
Ով է այդ փերին՝ նրա պես  գեղուհի աշխարհում չկա,
Նրա սլացիկ նոճու պես հասակից ոչ ոք չունի:

Ի դեպ, Թուրքիայի ժամանակակից պատմագրությունն այսօր ջանք չի խնայում՝ ապացուցելու, որ Շահ Իսմայիլը եւ ընդհանրապես՝ սեֆեւիների դինաստիան թուրքական ծագում ունեն:

Պատմագիտության հետ աղերս չունեցող այս հիպոթեզը մերժելու համար ընդամենը պետք է ուշադիր նայել իտալացի գեղանկարիչ ու ճանապարհորդ  Cristofano di Papi dell՛Altissimo-ի վրձնած Շահ Իսմայիլի դիմանկարին՝ համոզվելու, որ Պարսից տիրակալի դիմագծերը որեւէ կերպ չեն կարող առնչություն ունենալ թուրք էթնոսի ընդգծված արտաքինի հետ:

Բացի այդ, պատմականորեն արձանագրված փաստ է, որ Շահ Իսմայիլի հայրը՝ Հեյդար խանը ծագումով շանգալցի եզդիներից էր, Իսկ մայրը՝ Մարթան բյուզանդիացի Դեսպինայի դուստրը:
Շահ Իսմայիլին թուրքական ծագում վերագրելու համար, պանթուրքիստները վկայաբերում են թուրքերենով շարադրված նրա գրական ժառանգությունը: Սակայն հայտնի է, որ Շահ Իսմայիլը Օսմանյան կայսրությունում բնակվող իր հետեւորդներին սիրաշահելու համար է թուրքերենով ստեղծագործել:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բաքուն հայտարարել է՝ իբր Աղդամի ուղղությամբ հայկական հետախուզական անօդաչու է հայտնաբերել

Հաջորդ գրառումը

Թէքէեան Մշակութային Միութեան  ԴՈԿՏ. ՆՈՒՊԱՐ ՊԷՐՊԷՐԵԱՆ  Ամենամեայ մրցանակաբաշխութիւն

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Թէքէեան Մշակութային Միութեան  ԴՈԿՏ. ՆՈՒՊԱՐ ՊԷՐՊԷՐԵԱՆ  Ամենամեայ մրցանակաբաշխութիւն

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Միայն ինձ է այս իշխանությունը դիտարկել որպես կազմակերպիչ՝ ամեն ինչ անելով, որպեսզի հայտնվեմ անազատության մեջ. Դավիթ Հանբարձումյան

24/10/2025

Սիրելի հայրենակիցներ, Ինչպես արդեն գիտեք, Երևանի քրեական դատարանը նախօրեին ինձ դատապարտել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Դատարանը հաշվի...

ԿարդալDetails

Հարություն Մկրտչյանն այդպես էլ չունենալով քաղաքագետի որակավորում՝ ներկայացել է ԶԼՄ-ներում որպես քաղաքագետ, իսկ հիմա փորձում է դառնալ քաղաքապետ. Մարիամ Հովսեփյան

24/10/2025

Բրիտանիայի միապետի այցը Վատիկան ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը. վերլուծություն

24/10/2025

Կարգալուծություն. Եկեղեցական կյանքի ամենածանր որոշումը

24/10/2025

Հովհանավանքում քաղшքացիներին սադրող քաղաքացիական անձինք, ոստիկանության աշխատակիցներ են. Բորիս Մուրազի

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական