Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻԻՀ  ԱԳ  նախարարը զգուշացնում է Թել Ավիվին

20/10/2023
- 20 Հոկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրանն ու Իսրայելը երբեք դեմ հանդիման պատերազմի մեջ չեն հայտնվել: Թշնամաբար տրամադրված այս պետությունների հակամարտությունը մինչ այս պահը ընթացել է ստվերում՝ պրոքսի ուժերի ներգրավմամբ: Լիբանանում եւ Սիրիայում տեղակայված Իրանի հովանավորությունը վայելող «դիմադրության առանցք» կոչված խմբավորումները ժամանակ առ ժամանակ Իսրայելի դեմ հատուկ գործողություններ են իրականացնում, իսկ Իսրայելն էլ Իրանի տարածքում, հատկապես Իրանի միջուկային  օբյեկտների ուղղությամբ դիվերսիոն ակցիաների է դիմում: Երկու կողմերն  էլ մեղադրում են միմյանց՝ խափանարար գործողություններ ու ահաբեկչական ակցիաներ կազմակերպելու մեջ:  Սակայն կողմերից եւ ոչ մեկը ցայսօր պաշտոնապես չի ընդունել իր մեղքը:

Ամերիկյան  Axios կայքը, վկայաբերելով երկու դիվանագետների պնդումները, հայտնում է. «Թեհրանը շահագրգռված չէ ՀԱՄԱՍ-ի ու Իսրայելի միջեւ պատերազմի շարունակությամբ, սակայն, Իսրայելի կողմից Գազայում գործողությունները շարունակվելու դեպքում, Իրանն ստիպված կլինի  միջամտել»:
Axios-ը հավելում է, որ ուղերձը իսրայելական կողմին է փոխանցվել ԻԻՀ ԱԳ նախարարի  ու մերձավորարեւելյան հարցերով  ՄԱԿ-ի հանձնակատարի միջեւ  Բեյրութում Իրանի դեսպանատանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Նույն հաղորդագրության համաձայն, Իրանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի հանձնակատարին ասել է, որ Իրանը դեմ է պատերազմի ծավալների ընդլայնմանը եւ ցանկանում է աջակցել ՀԱՄԱՍ-ի կողմից Գազայում գերեւարված քաղաքացիական անձանց ազատագրմանը:

Թերեւս Axios-ի  հաղորդած տեղեկատվությանը կարելի էր վերապահորեն մոտենալ, սակայն Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի հրապարակած հաղորդագրությունը գալիս է հաստատելու վերը նշված տեղեկատվությունը: Նախագահ Էմանուել Մակրոնի  գրասենյակից հայտնել են, որ Փարիզը կապ է հաստատել Իրանի ու տարածաշրջանային այլ խաղացողների հետ եւ պահանջել Իրանից ու լիբանանյան Հըզբոլլահից՝  չներգրավվել ռազմական գործողությունների մեջ:

Ինչպիսին կլինի իրադարձություների ընթացքը, եթե քաղաքական միջոցներով իրավիճակը կայունացնելու ուղղությամբ  քայլեր չձեռնարկվեն:  Կանխատեսելի՞ է արդյոք Իրանի ու Իսրայելի բախումը:

Իսլամական հեղափոխությունից հետո, Իսրայելը համարվում է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր թշնամին: Հեղափոխությունից հետո «Մահ Իսրայելին» կարգախոսը դարձավ Իրանի արտաքին քաղաքականության բաղադրիչներից մեկը:

Այս պահին  շարունակվում են Իսրայելի ու Պաղեստինի միջեւ լայնածավալ բախումները:   Լուրեր են շրջանառվում Գազայի հատվածը Իսրայելի կողմից գրավելու մտադրության  մասին: Շատ մեղմ է ասված, որ Գազայի հատվածում բնակվող պաղեստինցիները զրկված են տարրական կենսագործունեության միջոցներից:
Որոշ երկրներ էլ ակամայից հայտնվել են  ռազմական գործողությունների կիզակետում: Սիրիական լրատվամիջոցների հավաստմամբ, Իսրայելի օդային հարվածների պատճառով Դամասկոսի ու Հալեպի օդանավակայանները դադարեցրել են իրենց  աշխատանքները:

Լիբանանը նույնպես  ապահովագրված չէ ռազմական գործողությունների մեջ ներքաշվելու հեռանկարից: Երկրի հարավում արդեն իսկ կողմերի  միջեւ փոխհրաձգություններ են տեղի ունեցել:

Այս լարվածության ֆոնին,  խորհրդակցություններ անցկացնելու նպատակով ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր-Աբդոլլահիանի շուրջայցն Իրաք, Սիրիա, Լիբանան  եւ Կատար, ռազմական գործողությունների մեջ Իրանի ներգրավվածության հավանականության  վերաբերյալ  ենթադրություններ անելու նոր հիմքեր  է տալիս: Քաղաքական որոշումներ կայացնելու ժամանակն սպառված լինելու, խաղաղ բնակչության նկատմամբ Իսրայելի գործադրած պատերազմական հանցագործությունները չդադարեցնելու պարագայում կանխարգելիչ գործողությունների որեւէ սցենար չբացառելու, ինչպես նաեւ    Իսրայելի դեմ նոր ճակատներ բացելու հեռանկարի մասին ԻԻՀ ԱԳ նախարարի՝ Բեյրութում հնչեցրած  զգուշացումները հաստատում են ռազմական գործողությունների մեջ Իրանի ուղղակի ներգրավվածության մասին ենթադրությունները: 

Սակայն, առայժմ  խոսվում է միայն  ՀԱՄԱՍ-ին  ցուցաբերած Իրանի ֆինանսական, ռազմատեխնիկական ու լոգեստիկ աջակցության մասին: Իսրայելին հասցված ՀԱՄԱՍ-ի  հարվածներից  ժամեր անց մեղադրանքների սլաքն ուղղվեց դեպի Իրան:  Որոշ լրատվամիջոցներ անդրադառնալով վերջին շրջանում Պաղեստինի «դիմադրության ճակատի» առաջնորդների Իրան կատարած այցելություններին ու Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ վերջիններիս հանդիպումներին, շտապեցին եզրակացնել, որ Իրանը ՀԱՄԱՍ-ի կողմից իրականացված հարձակումները նախապատրստելու հարցում վճռորոշ դեր է ունեցել:

«Նյու Յորք Թայմզ»-ը, վկայաբերելով  իր աղբյուրների տեղեկատվությունը, հայտնեց  անցնող մեկ տարվա ընթացքում հակաիսրայելական ճակատում Իրանի գլխավորությամբ ինտենսիվ նախապատրաստական աշխատանքների մասին:  
«Նյու Յորք Թայմզ»-ը նաեւ   իրանական ու սիրիական աղբյուրների հաղորդած տեղեկատվությունը հիմք ընդունելով, հայտնեց, որ իբր  ռազմական գործողությունների համար իրականացվող վարժանքները տեղի էին ունենում Լիբանանում եւ Սիրիայում: Նույնիսկ այդ նպատակով Բեյրութում ստեղծվել է համատեղ հրամատարական կենտրոն: Նույն աղբյուրը պնդում էր, թե իբր Հըզբոլլահի զինյալները, քաղաքային մարտերի իրենց փորձը ՀԱՄԱՍ-ի մարտիկներին փոխանցելու նպատակով, վարժանքներ են անցկացրել:  Ըստ նույն աղբյուրի, Սիրիայում նույնպես Իսրայելի տարբեր շրջանների վրա հարձակումներ իրականացնելու նպատակով ուսումնավարժական միջոցառումներ են անցկացվել: Դրանով հանդերձ, ԱՄՆ-ը եւ Իսրայելը հայտարարել էին, որ Իրանի անմիջական մասնակցության մասին փաստեր ու վկայություններ չեն հայտնաբերել: 

Սակայն, ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր-Աբդոլլահիանի տարածաշրջանային այցի արդյունքերով հրապարակված զգուշացումներից հետո, մերձավորարեւելյան տարածաշրջանում բոլորը շունչները պահած սպասում են ռազմական գործողություններում Իրանի ներգրավվածությունը  հերքող նոր լուրերի:

 ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանցի բլոգեր Միրզալին հաստատում է պատմաբան Վինսենթ Դյուքլերի կարծիքը՝ Ալիեւի գործողությունները հայոց ցեղասպանության շարունակությունն են

Հաջորդ գրառումը

Նոր իրավիճակում մենք եւս պետք է փոխվենք

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

Նոր իրավիճակում մենք եւս պետք է փոխվենք

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական