Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թեհրանում հրավիրված Հարավային Կովկասի տարածաշրջանային հարթակի  հանդիպումը ոչինչ չի տվել Հայաստանին

27/10/2023
- 27 Հոկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դրա ավարտին Ալիևը կրկին հրաժարվել է  մասնակցել  ՀՀ վարչապետի հետ  Բրյուսելում նախատեսված հանդիպմանը

Հոկտեմբերի 23-ին Թեհրանում հրավիրվել էր Հարավային Կովկասի տարածաշրջանային խորհրդակցական հարթակի «3+3» ձևաչափով հանդիպումը, որին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները, իսկ հարթակի մաս կազմող Վրաստանը վերջին պահին հրաժարվել է մասնակցությունից, պատճառաբանելով, թե չի կարող համագործակցել Հարավային Օսիան և Աբխազիան զավթած Ռուսաստանի հետ:

 «3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափ է: Հարթակի առաջին հանդիպումը 2021-ին փոխարտգործնախարարների մասնակցությամբ հրավիրվել էր Մոսկվայում, որին Վրաստանը նույն պատճառաբանությամբ չէր մասնակցել, իսկ Հայաստանը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանն է նշել, հայտարարել էր, որ «3+3» ձևաչափը չպետք է ներառի հարցեր, որոնք արդեն համաձայնեցված են կամ քննարկվում են այլ հարթակներում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը:

Բայց ապարդյուն: Համենայն դեպս հանդիպմանը, ըստ հայաստանյան լրատվամիջոցների, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում պատերազմն «ավարտվել է», իսկ ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, ասելով՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը «մեծ հաշվով» լուծվել է»: Թե ի՞նչ գնով, դա նրանց չի հետաքրքրում, որքան էլ ձգտեն մնալ, որպես դարավոր կամ հավերժ «բարեկամներ»: Այդ ընթացքում ՀՀ ԱԳՆ-ից ընդամենը հայտնել են, որ հանդիպմանը քննարկվել է ընթացիկ տարածաշրջանային եւ երկկողմ օրակարգային հարցեր:

Վերոհիշյալ հայտարարություններով, ինչ խոսք, անհնար է  հանդիպման արդյունքների մասին պատկերացում կազմելը: Միայն գիտենք, որ մասնակիցները տարածաշրջանում վստահության և համագործակցության միջավայրի ընդլայնման և ամրապնդման նպատակով որոշել են հաջորդ հանդիպումն անցկացնել Թուրքիայում: Նույնը պետք է ասել նաև թուրք գործընկերոջ` Հաքան Ֆիդանի հետ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպման մասին, որի ընթացքում կողմերը  վերահաստատել են նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն ի կատար ածելու պատրաստակամությունը: Խոսքը Հայաստան-Թուրքիա նորմալացման գործընթացում 3-րդ կողմի քաղաքացիների առջև սահմանը բացելու թուրքական պատրաստակամության մասին է, իհարկե առանց նշելու, թե ո՞ր երկրի:
Քանի որ գործընթացում ներառված են Հայաստանն ու Թուրքիան, ուստի թուրքական սահմանը պետք է բացվեր հենց ՀՀ քաղաքացիների առջև, այլ ոչ թե «անհայտ» կողմի, ինչը հակասում է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը միտված գործընթացի տրամաբանությանը և դառնում տարօրինակ: Տարօրինակ է նաև թեհրանյան հանդիպմանը «Ակօս»-ի հոկտեմբերի 23-ի համարում հրապարակված  համատեղ հայտարարությունը: Այն առումով, որ հայտարարության առաջին կետում նախարարները, ուշադրություն հրավիրելով  տարածաշրջանում փոխշահավետ գործունեության, բարիդրացիական հարաբերությունների զարգացման կարևորության վրա,  հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքով  միմյանց ինքնիշխանության, քաղաքական անկախությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու պատրաստակամություն են հայտնել:

Մինչդեռ մասնակիցները քաջ գիտեն Հայաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտումը ռուս-ադրբեջանական համատեղ նախաձեռնությամբ, որին անվերապահ աջակցել է Թուրքիան: Ավելի քան 3 տարի է անցել 44-օրյա պատերազմից, բայց մինչև հիմա ռազմագերիներ ունենք Ադրբեջանում և ադրբեջանական զորքեր Հայաստանի օկուպացված տարածքներում: Առ այսօր ո՛չ ռազմագերիների, ո՛չ անհետ կորած հայ զինվորների ճշգրիտ թիվը գիտենք, ոչ էլ տեղյակ ենք, թե ադրբեջանցի հրոսակը մտադի՞ր է ազատել այդ տարածքները, էլ չասած հայաթափված Արցախի մասին:

Այլ կերպ՝ Թեհրանում հրավիրված Հարավային Կովկասի տարածաշրջանային խորհրդակցական հարթակի «3+3» ձևաչափով հանդիպումը Հայաստանի առումով որևէ խնդիր չի լուծել, պարզապես օրինականացրել դե-ֆակտո ստեղծված իրավիճակը: Գալով հանդիպման արդյունքներին, որոնց մասին թերևա հստակ պատկերացում է տալիս Իրանի արտգործնախարար Աբդոլլահիանի հայտարարությունը, թե տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների մասնակցությամբ՝ «3+3» ձևաչափով, որովհետև արտատարածաշրջանի երկրների ներկայությունն էլ ավելի է խճճում դրանք:

Թուրքական  ozgurpolitika.com , մեկնաբանելով Իրանի արտգործնախարարի հայտարարութունը, նշել էր, որ դա վերաբերում է ԱՄՆ-ին և Եվրոպական միությանը, որոնց ներգրավումը տարածաշրջանային գործընթացներում խիստ մտահոգում է Ռուսաստանին: Ի դեպ՝ նախքան թեհրանյան հանդիպումը, հոկտեմբերի 10-ին «3+3»  ձևաչափի կարևորության մասին խոսել էր նաև Ալիևը, ընդունելով Բաքվում Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին: Նա դրանով մեկ անգամ ևս փաստել է, որ շարունակում է ամուր հիմքերի վրա մնալ ռուս-ադրբեջանական համագործակցությունը Հարավային Կովկասում:

Թեհրանյան հանդիպումից հետո, սակայն, հոկտեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահը հրաժարվել է մեկնել Բրյուսել, այսպիսով նորից է հետաձգվել Փաշինյան-Ալիև հանդիպումը և այդ մասին պաշտոնապես հայտարարել է  Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:  Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների Բրյուսելում նախատեսված հանդիպման կրկնակի հետաձգումը հենց Ալիևի նախաձեռնությամբ, եթե համարենք Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների մասնակցությամբ Թեհրանում հրավիրված Հարավային Կովկասի տարածաշրջանային խորհրդակցական հարթակի «3+3» ձևաչափով հանդիպման նկատելի արդյունքը, ապա պիտի ընդունենք, որ դա հրավիրվել է ոչ այքան տարածաշրջանային խնդիրներին լուծում գտնելու, որքան այդ գործընթացներից ԱՄՆ-ին և ԵՄ-ին առաջնահերթ նշանակությամբ դուրս մղելու առաջադրանքով, որ վերջ տրվի վերջիններիս հարաճուն ազդեցությանը տարածաշրջանում:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Թուրքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

(3+3)-1 Ձեւաչափը եւ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2023» զորավարժությունները

Հաջորդ գրառումը

«Իրանը կարո՞ղ է այլընտրանք լինել Զանգեզուրի միջանցքին»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հաջորդ գրառումը

«Իրանը կարո՞ղ է այլընտրանք լինել Զանգեզուրի միջանցքին»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Մշակութային

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

Հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 3-ը Երևանում, Կապանում, Գորիսում և Գավառում տեղի կունենա «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը: Փառատոնի հիմնական բաղադրիչներն...

ԿարդալDetails

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական