Երեքշաբթի, Հունիսի 17, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թեհրանը սկսեց հրապարակել Իսրայելի ատոմային գործունեությանը վերաբերող գաղտնի փաստաթղթեր

Գրիգոր Առաքելյան
13/06/2025
- 13 հունիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
60
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրան-ԱՄՆ բանակցությունների հերթական փուլի նախօրեին ԻԻՀ անվտանգության  նախարար Իսմայիլ Խաթիբը հանդես եկավ ցնցող հայտարարությամբ ու  տեղեկացրեց, որ Իրանը  ձեռք է բերել Իսրայելին վերաբերող  դասակարգված գաղտնի փաստաթղթերի հսկայածավալ հավաքածու եւ պատրաստվում է մոտ ապագայում  հրապարակել դրանք:

Իրանական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այդ փաստաթղթերը Իսրայելի միջուկային օբյեկտների, արտաքին հարաբերությունների եւ պաշտպանական կարողությունների մասին   մանրամասներ են պարունակում: 

Գաղտնի փաստաթղթերի հայտնաբերման մասին իրանական մամուլի վկայաբերած աղբյուրների համաձայն,  Ատոմային էներգիայի միջազգային գործակալութունը (ՄԱԳԱՏԷ) համագործակցել է  Իսրայելի հետ:

Ըստ իրանական մամուլի, իրազեկ աղբյուրները տեղեկացնում  են, որ   հայտնաբերված  փաստաթղթերը հստակ ցույց են տալիս, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալութունը, չեզոքության դիրքերից հանդես գալու փոխարեն,   Իսրայելին ծառայելու գործիքի է վերածվել:  

Ըստ «Ալ Մայադին» հեռուստաալիքի, Իրանի հետախուզական ծառայությունը կարողացել է ձեռք բերել կարեւոր  եւ ռազմավարական նշանակության տեղեկատվության մեծ արխիվ, որը ներառում է Իսրայելի միջուկային օբյեկտներին եւ դրանց հետ կապված ծրագրերին վերաբերող նյութեր:

Իսրայելի 12-րդ ալիքի տվյալներով՝ Իրանն իր քայլը որակել է որպես «ցավոտ հարված» Իսրայելին,  ընդգծելով, որ հափշտակված հազարավոր փաստաթղթերը կապված են Իսրայելի միջուկային օբյեկտների եւ հաստատությունների հետ:

Այս լրատվամիջոցը, հղում անելով իրանական  Tasnim  լրատվամիջոցին, հայտնել է, որ հետախուզական  գործողությունն, ըստ ամենայնի, իրականացվել է Իսրայելի երկու 25-ամյա քաղաքացիների՝ Ռոյ Միզրահիի եւ Ալմոգ Աթիասի օգնությամբ, որոնք վերջերս են ձերբակալվել Իրանի օգտին լրտեսելու մեղադրանքով: Ըստ մեղադրանքների, նրանք տեսախցիկներ են տեղադրել այն վայրերում, որտեղ ապրում է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կատցը:

Իրանական «mashreghnews» կայքի փոխանցմամբ՝  տեղեկատվական տեխնոլոգիաների  իսրայելցի  փորձագետ  Այալ Արադին  արձագանքել է այդ տեղեկատվությանն ու գրել. «Իսրայելին վերաբերող կարեւոր փաստաթղթեր հայտնաբերելու եւ  միջուկային նախագծերի մասին տեղեկություններ ձեռք բերելու  մասին Թեհրանի պնդումներն   այնքան էլ անհավանական չեն թվում»:

Իսրայելցի փորձագետը նաեւ նշել է, որ Իրանն այդ նպատակով խոշորածավալ  ներդրումներ է կատարել եւ ամեն տեղ լրտեսներ կարգել: Նա  չի բացառել, որ Իրանը համագործակցում է Կատարի հետ, քանի որ, ըստ վերջինիս՝  կատարցիները մեծ թվով գործակալներ ունեն Իսրայելում:  Փորձագետը ամոթալի է որակել  Նեթանյահուի կառավարության կործանարար գործողությունները, որոնց պատճառով, փորձագետի տեսակետով,  Իսրայելն ի վերջո ծնկի է գալու:  

Իսրայելական մամուլում այդ հայտարարության մասին հրապարակված այլ տեսակետների եւս կարելի է հանդիպել: Սակայն պաշտոնական Թել Ավիվն առայժմ չի արձագանքել ԻԻՀ անվտանգության նախարարության հայտարարությանը:

Ըստ նախարար Խաթիբի՝   Իրանի տրամադրության տակ եղած հազարավոր փաստատթղթերը փոխանցվել են «գաղտնի» ուղիներով եւ պահվում են անվտանգ վայրերում:

Իրանն առայժմ հստակ չի նշում, թե ինչպես են ձեռք բերվել այդ փաստաթղթերը, եւ արդյոք դրանք առնչություն ունեն 2023 թվականին Իսրայելի միջուկային կենտրոններից մեկի վրա իրականացված կիբերհարձակման հետ: Սակայն, իրանական աղբյուրներն  այս գործողությունը որակել  են որպես «ընդարձակ եւ բարդ տեղեկատվական արշավի» բաղկացուցիչ  մաս:
Այս համատեքստում, ըստ իրանական մամուլի, Իսրայելում վերջերս Թեհրանի օգտին  լրտեսելու մեղադրանքով տեղի են ունեցել  մի շարք ձերբակալություններ: Սակայն դրանց հետ կապի մասին պաշտոնական հայտարարություններ դեռ չկան:  Ընդամնեը կան  ենթադրություններ այն մասին, թե ինչպես է Իրանը ձեռք բերել այդ տվյալները: Միաժամանակ, Իրանի զինված ուժերին վերագրվող սոցիալական ցանցի հաշվի միջոցով հետեւյալ բովանդակությամբ եբրայերեն հաղորդագրություն է տարածվել՝  «ՄԵՆՔ ՀԻՄԱ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԲՈԼՈՐ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ»:
Շվեդիայում բնակվող իրանցի վերլուծաբան Թրիթա Փարսին այս կապակցությամբ  նշել է, որ Իրանի եւ Իսրայելի միջեւ տեղեկատվական պատերազմը  վաղուց է  ընթանում,  եւ  նա չի բացառում, որ Իրանը կարող էր   Իսրայելում զգալի թվով լրտեսներ պահելու հնարավորություն ունենալ: Սակայն  այդ քանակությամբ հայտնաբերված փաստաթղթերի իսկության մասին իրանցի փորձագետը լուրջ կասկածներ ունի:  

Իրանի ու Իսրայելի միջեւ  տեղեկատվական պատերազմի պայմաններում օրերս հստակեցվել է Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունների  հերթական փուլի անցկացման ժամկետների ու վայրի մասին:   Ըստ պայմանավորվածության, որի մասին տեղեկացրել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային, բանակցությունների վեցերորդ փուլը տեղի կունենա հունիսի 15-ին՝ Օմանի մայրաքաղաք Մասքաթում:

Արդյո՞ք մինչեւ բանակցությունների հերթական փուլի մեկնարկը կհրապարակվեն   Իսրայելի միջուկային գործունեության  մասին ՄԱԳԱՏԷ-ի կողմնակալ վերաբերմունքն ապացուցող փաստեր: Եվ արդյո՞ք այդ հրապարակումները կազդեն բանակցությունների ընթացքի վրա:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սարգիս Շահինյան. «Շվեյցարիայի գործադիրը գիտակցված եւ կամավոր հրաժարվում է կատարել իր աշխատանքային պարտավորությունները»

Հաջորդ գրառումը

Ափսոս, Պրն. Վարչապետ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Չեմ բացառում, որ կարող է վերանայվել կամ ժամանակավորապես կասեցվել հայ-իրանական «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերային գործարքը. փորձագետ

15/06/2025
Հրապարակախոսություն

Իսրայելի ողջ ողբերգությունն այն է, որ ստրատեգիական առումով ավելի խորքային թշնամական միջավայրում է հայտնվում. քաղաքագետ

15/06/2025
Հրապարակախոսություն

Հարվածի նպատակը ոչ թե էկոլոգիական աղետն է, այլ ուրանի հարստացման գործընթացի դադարեցումը. փորձագետ

14/06/2025
Հրապարակախոսություն

Իսրայելի առաջին վարչապետ Դավիդ բեն Գուրիոնը 1948 թվականին իր պատերազմական օրագրում գրում էր՝ պատերազմը մեզ երկիր կտա

14/06/2025
Հաջորդ գրառումը

Ափսոս, Պրն. Վարչապետ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի թեմն իր զորակցությունն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին

17/06/2025

Արցախի թեմը գրում է. «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ն.Ս.Օ.Տ.Տ....

ԿարդալDetails

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ – 17.06.2025

17/06/2025

Խուճապ չկա, իրանահայերը չեն լքում երկիրը․ «Ալիք»-ի խմբագիր

17/06/2025

Հայաստանում թևածում է ավտորիտարիզմի ուրվականը… Սուրեն Սուրենյանց

17/06/2025

Հայաստանը վաղուց հեռու է ժողովրդավարական արժեքներից. Հայաստանի ժուռնալիստների միություն

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական