Երեքշաբթի, Օգոստոսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ընտրողների դեգրադացումը

Մարիետա Խաչատրյան
14/03/2025
- 14 մարտի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
40
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հույս կար, որ այս քանի օրվա ռուս-ամերիկյան, ամերկաուկրաինական շփումները կհանգեցնեն Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ժամանակավոր` երեսնօրյա հրադադարի կնքման: ԱՄՆ նախագահի զանազան պահանջներից առ Ուկրաինա հատկապես մեկը` Զելենսկու հրաժարականը եւ Ուկրաինայում նոր ընտրությունների անցկացումը տեխնիկապես անիրագործելի են դառնում, քանի որ ուկրաինական ընդդիմության առաջնորդներից ոչ մեկը չի ուզում պարտվողական թղթերի տակ ստորագրություն դնելու պարտավորություն ստանձնել: Ամբողջ խնդիրն այն է, որ Ուկրաինայի խորհրդարանն օրենք է ընդունել, որն արգելում է Ռուսաստանի հետ որեւէ պայմանագիր կնքել, բացի Ռուսաստանի կապիտուլյացիայի մասին թղթից, իսկ մնացած բոլոր համաձայնությունները, եթե ստորագրվեն էլ` հակասահմանադրական են դիտվելու, դրանց ստորագրողի գործողությունները` հակաիրավական: Այնպես որ տեխնիկական պատճառներով ժամանակավոր հրադադարի համաձայնագիրը կարող է ուշանալ, ռուսներն էլ մտահոգություն ունեն, որ այդ երեսուն օրում Ուկրաինային կվերազինեն:

Այսինքն`զինադադարի հարցը դեռ մշուշոտ է, իսկ դա մեզ ռեալ ժամանակ է տալիս, մինչեւ արդեն իսկ երկբեւեռ դարձող աշխարհի երկու գլխավոր խաղացողները շրջվեն դեպի մեզ, որքան էլ հիքմեդհաջիեւները հոխորտան, թե բա Հայաստանում թաքնվող հանցագործներին հանձնեք, կամ եսիմ` Սահմանադրություն փոխեք, այնտեղ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի հանդեպ` ռեալ պատերազմի վտանգը որոշ ժամանակով դեռ մեզ չի սպառնում: Ադրբեջանը քանի՞ գլուխ ունի` էս մեծ խաղերի ժամանակ ինքնագլուխ բան անի: Սիրիայի ալավիների հետ պատահածը վկա` Թուրքիան է իրեն դրել տարածաշրջանային մենեջերի տեղ, Հայաստանն էլ սիրախաղ է անում Թուրքիայի հետ, Փաշինյանը հարցազրույց ու խոստումներ է տալիս թուրքերին, թուրք լրագրողների ընդունում-բաց թողնում: Յավաշ` մի քանի ամիս ժամանակ ունենք, ուրիշ բան, որ այդ ժամանակը մենք հօգուտ մեզ կօգտագործե՞նք, թե՞ ոչ:
Իսկ գլխավոր անելիքներն երկու ուղղությամբ են` զինվելու (արտաքին դիվանագիտական զինանոցի համալրումը նույնպես այդ անելու տակ է) եւ ընտրություններից առաջ քաղաքական դաշտը կարգի բերելու:

Բայց նախ` ամենագլխավորի մասին: Մենք պետք է թույլ չտանք, որ Բաքվում մեր գերիներից որեւէ մեկի հետ բան պատահի, ողջ աշխարհով մեկ պետք է բղավենք այդ մասին, պետությունն այն աստիճանի փալաս չպետք է դարձնենք, որ նրա անձնագիրն ունեցող քաղաքացին խոշտանգվի ու հացադուլից մահանա Բաքվում: Դրա համար պետք է զորաշարժել դուրսուներսի բոլոր հնարավորությունները: Չի՛ կարելի պետության եւ նրա ղեկավարների ուղիղ պարտականությունները չկատարել` ՀՀ անձնագիր ունեցող մարդկանց ամեն կերպ պաշտպանելու առումով:

Զինվելու մասին, իհարկե, այստեղ չենք խոսի` հայտնի պատճառով, միայն կհնչեցենք մասնավոր հարց` տասնյակ այդպիսի հարցեր պատկերացնելու ենթատեքստով. արդյոք ձեռք ե՞նք բերել այն կործանիչներն ու հակաօդային պաշտպանության միջոցները, որ հարկավոր են լինելու ինքնապապշտպանվելիս առաջին հերթին: Միայն այս ուղղությամբ քայլեր արած, էկզիստենցիալ վտանգին պատրաստ երկրի վարչապետը իրավունք կունենա խոսել այլ բաներից` հեծանիվից, առողջ ապրելակերպից, սննդի մեջ աղի պարունակության շատությունից:

Ներքաղաքական ամուր կառուցվածքը, որն ամուր երկրի հենքն է, նույնպես բացակա է: Միայն երկու օրինակ:

Դրանցից մեկը Գյումրիում կատարվողից է տեսանելի: Ի՜նչ դարակազմիկ պայքար է` հանուն նախապես գծած քարտեզի, էս ինչխ է, որ ոչ մի արժանավոր, սխեմայից դուրս գյումրեցի չկա այդ պայքարում, այլ միայն քաղաքական քարտեզի ներկա խորհրդարանական գծագրության արտածումն է այնտեղ, եվրոպակա՜ն թեկնածուն էլ` վրադիր: Ու ինչո՞ւ եք նորից նախկին- ներկա, կամ «հատիկ առ հատիկ, յաշիկ առ յաշիկ, քյաբաբ առ քյաբաբ» թալանածը վերադարձնելու էժան խոսույթը, կամ «թուրք ու դավաճան» հիշոցները մեջտեղ բերել, դրանք ո՞ւմ են ուղղված, ո՞ր ընտրողին են խաբշտելու: Եկեք նկարագրեմ` դուք ասեք, ընդհանրացումները վերահասցեագրելով ապագա խորհրդարանական ընտրություններին:

-Թոշակառուների՞ն, որոնց թոշակը մի շաբաթում վերջանում է, որոնք անատամ, առանց տեսողության նստած են, ու որ գնում են կլինիկաները` նրանց մի տարվա թոշակի չափ գումար են պահանջում աչքի ոսպնյակ փոխելու կամ մի երկու ատամ սարքելու համար, ու նրանք ձեռնունայն ու անհույս դուրս են գալիս կլինիկաներից, հընթացս բախվելով հսկա թվերով աշխատավարձերի տեր պաշտոնյաներին, որոնք անվճար բուժվելու ուղեգրերը ձեռքներին, ինչպես եւ առաջ, վերեւից նրանց են նայում: Չե՛ն ընտրելու նրանք ոչ մեկիդ:

-Ռուսաստանից միգրացիայի օրենքների խստացման պատճառով վերադարծածների՞ն, որոնք առանց աշխատանք են, ուր գնում են` էժան աշխատուժ հնդիկի են ռաստ գալիս, ու դեռ նրանց աշխատած գումարներն եք ուզում հայտարարագրել- հարկել: Չե՛ն ընտրելու նրանք ոչ մեկիդ: Ո,չ իշխանությանը, ո,չ ընդդիմությանը:

Ուսանողների՞ն, ում կյանքը կիսով չափ թանկացրել եք Երեւան գալ-գնալու վրա, ու նրանք հոգնել են տան անդամներից ամեն օր սեւերես փող ուզելուց: Չե՛ն ընտրելու, ավելին` չե՛ն գնալու ընտրության:

Ո՞վ մնաց`իշխանության թալանը վերադարձնելուն եւ իրենց բաժանելուն դեռեւս հավատացող մի քանի լյումպեն, սեփական կուսակցությոնների սեփական անդամները, քաղաքապետարանի աշխատակիցները ու էն փողատերերը, որ կախված են իշխանությունից:

Ընտրողին եւս դեգրադացրել եք ձեր համակարգով եւ հակահամակարգով` ձեռք-ձեռքի տված:

Հոգնեցրել ու զզվեցրել եք: Նա տեսնում է, որ ոչինչ չի փոխվել համարյա, նույն օլիգարխիական պետությունն է` մի փոքր թարմացված կազմով, խորհրդարանն ընդունում է խոշոր տնտեսավարողներին օժանդակող- փոքրերին նեղող, սովորական մարդուն շատ ծառայություններ անհասանելի դարձնող օրենքներ, տեսնում է, որ օր-ցերեկով նայում եք իր աչքերին ու խաբում: Նա տալու է պատասխանը ե՛ւ Գյումրիում, ե՛ւ հետո: Վայելե՛ք:
Եթե չեք հասկանում, որ ե՛ւ համակարգը, ե՛ւ հակահամակարգը արմատապես պիտի փոխվեն, իշխանության ախորժակ ունեցող բոլոր հոգնեցրածներին պետք է փոխարինել կարգին, հայրենասեր ու պրոֆեսիոնալ նոր մարդկանցով, գլուխ չտարածներով, ոտնիգլուխ կոռուպցիայի մեջ չխրվածներով, սրա-նրա հովանավորությունը չվայելողներով: Այսպես է լինելու, դեռ առիթներ կլինեն համոզվելու, ու սա է Հայաստանի գլխավոր դժբախտությունը` ում ձեռքն իշխանություն է ընկնում, նա հավերժ ուզում է իշխանության մնալ:
Ընտրողն էլ դրան կպատասխանի չընտրելով:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հեղինակի յութուբյան հրապարակումներն` այս հղումով. https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանի հանդեպ վստահության մակարդակը մոտ է զրոյականին. մեզ փաստաթղթեր են պետք. Ալիև

Հաջորդ գրառումը

Թուղթ չի ստորագրվելու, Փաշինյանի քայլերն ավելի արագացրեցին Ալիևի ռազմական ագրեսիան. Տաթևիկ Հայրապետյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանական պրոպագանդան և էյֆորիան շատ ավելի կարճ է տևելու քան պատկերացնում եք. Վլադիմիր Մարտիրոսյան

09/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Վաշինգտոնում` երեկ, Հայաստանում` վաղը. Վահե Հովհաննիսյան

09/08/2025
Հրապարակախոսություն

Ավելի լուրջ. Հայկ Դեմոյան

09/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանը համաձայնվում է՝ ժամանակավորապես կամ մշտապես զիջելու իր ինքնիշխան տարածքի որևէ հատվածի վերահսկողությունը, և դա անընդունելի է. Վարդան Օսկանյան

08/08/2025
Հաջորդ գրառումը

Թուղթ չի ստորագրվելու, Փաշինյանի քայլերն ավելի արագացրեցին Ալիևի ռազմական ագրեսիան. Տաթևիկ Հայրապետյան

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Փայլանը կոչ է արել Էրդողանին բացել Թուրքիայի ու Հայաստանի սահմանը

12/08/2025

Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պոլսահայ նախկին պատգամավոր Կարո Փայլանը գրառում է արել X-ի միկրոբլոգում։ Գրառման մեջ անդրադառնալով...

ԿարդալDetails

Հայ-ադրբեջանական խաղաղության նախաստորագրված տեքստի ականները. Սուրեն Սուրենյանց

12/08/2025

Հիմա էլ մտել են թուրքական մեղրամիսի փուլ. Տիգրան Աբրահամյան

12/08/2025

Այս գործընթացն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան խաղաղության մասին հուշում. Արման Թաթոյանը՝ Վաշինգտոնի բանակցությունների մասին

12/08/2025

Անընդունելի և դատապարտելի ենք համարում Հայաստանին պարտադրվող հերթական զիջումները. ԱԺ «Հայաստան» խմբակցություն

12/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական