Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ընդդիմադիրները շարժման առաջնորդի հարցն են քննարկում, թեկնածուներն առայժմ երկուսն են

13/05/2022
- 13 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Դիմադրության շարժման» անդամներն այս օրերին ակտիվ քննարկումների մեջ են, ուզում են հասկանալ՝ ինչպե՞ս անեն, որ մարդիկ հանկարծ չհիասթափվեն, ու շարժումը չմարի: «Ազգ»ի տեղեկություններով՝ շարժման լիդերները՝ «Հայրենիք» կուսակցության  ու խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ու ՀՅԴ-ի վերին էշելոնի այլ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից ոմանք հաշվարկներ են անում, թեժ բանավեճեր ունենում, թե ի վերջո ով պետք է գլխավորի շարժումը, կամ, առհասարակ, Ֆրանսիայի  հրապարակ եկող քաղաքացիներին առաջնորդ, ասել է թե՝ վարչապետի թեկնածու պե՞տք է, թե՞ ոչ: Մեր տեղեկություններով՝ բացի դաշնակցականներից, մյուսներն ասես կոնսեսուսի են եկել որպես շարժման առաջնորդ՝ Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանին նշանակելու հարցում: «Դաշնակցականներն այն համոզմանն են, որ իրենք են շարժման շարժիչ ուժն, իրենք են բոլոր ակցիաների ու գործողությւոնների կիզակետում, հետարաբար իրենք էլ պետք է առաջնորդեն շարժումը»,- ասաց մեր զրուցակիցը:

Նկատենք, որ Արման Թաթոյանը, անդրադառնալով իր՝ քաղաքական ակտիվ գործունեություն ծավալելու ու որպես շարժման առաջնորդ հանդես գալու հայտարարություններին, նշել էր. «Երբ անհրաժեշտ համարեմ ներգրավվել որեւէ քաղաքական գործընթացի մեջ, ապա կգործեմ ինքնուրույնաբար ու դրա մասին կհայտարարեմ հստակ: Ընդ որում, կառաջնորդվեմ պետության անվտանգության, իրավունքի գերակայության ու մարդու իրավունքների երաշխավորման, ազգային արժեքների պաշտպանության, հանրային համերաշխության վերականգնման օրակարգով»:

 Հայտարարությունը բնավ չի հերքում, թե ինչ-որ ժամանակից սկսած Թաթոյանը կարող է քաղաքականությամբ զբաղվել «Դիմադդրության» կամ այլ շարժման շրջանակներում:

«Ազգ»ի տեղեկություններով, բացի Թաթոյանից, ընդդիմադիրները քննարկում են նաեւ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի թեկնածության հարցը: Վերջինս սակայն որեւէ կերպ համաձայն չէ նորից կամ կրկին պաշտոն զբաղեցնել Հայաստանում:

Ի դեպ, «Ազգ»ի նախորդ համարում «Երեւանում մթնոլորտը հեղափոխական չէ, օդում լարում չկա» վերտառությամբ լուրը բավական բուռն «լարումներ» է առաջացրել ընդդիմադիր գործիչների ներսում: Մեզ հետ մասնավոր ու առանձին զրույցներում նշում են, որ համաձայն են մեր հատկապես այն դիտարկման հետ, որ քաղաքացիները փողոց դուրս չեն գալիս նաեւ այն պատճառով, որ չեն ցանկանում տեսնել ոչ այդքան ընկալելի, կոռուպցիոն սկանդալների մեջ թաթախված կամ օդիոզ դեմքերի:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հայ եւ ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունները հայելային կրկնում են»

Հաջորդ գրառումը

Պաշտպանվելու լավագույն ձեւը հրաժարվելն էր, եւ է՛

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տարածաշրջանային անորոշության նոր փուլի սկիզբ. արհեստական ​​խաղաղությունը հետաձգված պատերազմ է. Արմեն Գևորգյան

29/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ երկու կարևոր զարգացում. Վարդան Օսկանյան

29/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մուրճդ վերցրու և արի. սպասում ենք. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին

29/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո. Վահե Հովհաննիսյան

29/09/2025
Հաջորդ գրառումը

Պաշտպանվելու լավագույն ձեւը հրաժարվելն էր, եւ է՛

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տարածաշրջանային անորոշության նոր փուլի սկիզբ. արհեստական ​​խաղաղությունը հետաձգված պատերազմ է. Արմեն Գևորգյան

29/09/2025

Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ 2025 թվականի սեպտեմբերի 29-ի լիագումար նիստում Պարոն նախագահ, Հայ ժողովրդին խնդրում են հավատալ, որ Վաշինգտոնի հայտարարություններից...

ԿարդալDetails

Արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ երկու կարևոր զարգացում. Վարդան Օսկանյան

29/09/2025

Չունի ազնիվ նպատակ՝ հանրությանը ներկայացնելու իրականության ճիշտ պատկեր, կամ էլ հանրությանը մոլորեցնելու ակնհայտ ցանկություն ունի. Դավիթ Անանյան

29/09/2025

Կառավարության հաղթանակը, ընդդիմության ձախողումը և երկրի բևեռացումը. Սանդուն հաղթեց ընտրություններում. BBC

29/09/2025

Մուրճդ վերցրու և արի. սպասում ենք. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական