Ուրբաթ, Նոյեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երվանդ Երկանյանի «Ձոն» սիմֆոնիկ պոեմի պրեմիերան էր

ԱԶԳ
07/11/2025
- 7 նոյեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
5
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի համար Երեւանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի փակման համերգը կրկնակի հոբելյանական էր: Կայացավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյա հոբելյանին նվիրված իր «Ձոն»-ի համաշխարհային պրեմիերան: Այս նվագախմբի հետ են կապված Եր. Երկանյանի ստեղծագործական ուղու բազում նշանակալից դրվագներ, որոնցից անդրանիկն ուղիղ կեսդարյա վաղեմություն ունի: Հիսուն տարի առաջ նույն նվագախմբի կատարմամբ էր հնչել իր՝այն ժամանակ երիտասարդ, խոստումնալից կոմպոզիտորի սիմֆոնիան:

Նրա ստեղծագործությունների ամեն մի երաժշտական «արտահայտություն» միտք եւ իմաստ ունի, գեղարվեստական ձեւը զուտ գեղագիտության կամ երաժշտական երկ հյուսելու վարպետության ցուցանք չէ՛, այլ` յուրատիպ հնարանք տալու կոմպոզիտորի զգացածն ու մտածածը, խոհը, ժամանակների գնահատանքը՝ անցյալի վերաիմաստավորումը, ներկայիս բնութագիրը, ապագայի տեսլականը:

Երվանդ Երկանյանի ստեղծագործությունը երաժշտական հստակ ձեւակերպված խորն ու իմաստուն խոհամտածություն է, եւ գնահատանքիս ամենաթարմ ապացույցն է 2025 թ. նոյեմբերի սկզբին Արամ Խաչատրյան համերգասրահում կայացած համերգին իր սիմֆոնիկ «Ձոն» ստեղծագործության կատարումը: Դա «Ձոն»-ի պրեմիերան էր: Հեղինակն այս գործը հատուկ գրել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյա հոբելյանի առթիվ, նվիրում, որ խորհրդանշորեն նվագախմբի անցած ուղու եւ նկարագրի բնութագրումն է, սիմֆոնիկ պոեմ, որ անգամ փոքր ծավալի սահմաններում այնքան տարողունակ եւ խոսուն է, որ լսածիս ու զգացածիս շուրջ մի ծավալուն շարադրություն կարող եմ գրել: Երաժշտական թեմայի կառույցի իր հնարքն ունկնդրին ներկայացնում է հայոց՝ վերջին հարյուրամյա ընթացքը, որին զուգընթաց եւ ներդաշն ընթացել, հանդես է եկել ազգային սիմֆոնիկը: Սիմֆոնիկ պոեմը վառ գույներով հյուսված, բարձրահունչ, կուռ կառույցով կտավ է, որի պատումը սկսվում է նորահաստատ անկախությամբ երկրի կառուցման ոգեշունչ արարման երգով, որի հունչերը տագնապալից են դառնում՝ երկիրս պատուհասած իրադարձությունների՝ իմ ընկալմամբ՝ անիրավ հետապնդումների ժամանակներում եւ պատերազմի ավերածությանը դիմագրավելու հերոսականության երաժշտական նկարագրությունում, ապա դարձյալ՝ վերադառնում ենք դեպի ստեղծարար ընթացքի եւ չարենցյան՝ արեւին, ուրեմն՝ կյանքին ու սիրուն լուսարար նվիրումների հանգույն արտահայտիչ երաժշտական նկարագրությանը: Լեցուն, խիտ, փոքր ծավալի մեջ մոնումենտալ տարողությամբ այս երկը ձոն է ոչ միայն ազգային ֆիլհարմոնիկի հարյուրամյա ընթացքին, այլ առավել լայն ընդգրկում ունենալով՝ հայոց ընթացքի մասին է՝ դեպի ԼՈՒՅՍ:

Երաժշտական երկի կատարումից հետո բեմ հրավիրված մաեստրոն երկու խոսք ասաց օրվա գլխավոր մշակութային իրադարձության կապակցությամբ. «Մեր անկախացած պետականության հետ գրեթե միաժամանակ ունենալ սիմֆոնիկ նվագախումբ,- այսպիսի իրողությունը կարելի է դասել եզակիների շարքին: Պետք է ասեմ, որ այս նվագախմբի հոբելյանն ինձ համար կարեւոր է ոչ միայն իր հարյուրամյակի առումով, այլ նաեւ շատ կարեւոր է, որ մեկդարյա ընթացքի քսանհինգ տարին սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարում է մեր սիրելի մաեստրոն՝ Էդուարդ Թոփչյանը՝ ֆիլհարմոնիկ սիմֆոնիկի ամենաերկարակյաց գեղարվեստական ղեկավարն  ու գլխավոր դիրիժորը: Անձամբ ինձ համար եւս հիշարժան տարի է, որովհետեւ միաժամանակ լրացավ ուղիղ կես դարն այն ժամանակից, երբ առաջին անգամ տակավին երիտասարդ կոմպոզիտոր Երկանյանի ստեղծագործությունը, որ միջազգային մրցույթում շահել էր առաջին մրցանակ, կատարվեց այս դահլիճում, մեր (այն ժամանակ այլ կերպ էր կոչվում) վաստակավոր կոլեկտիվ պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից: Այնպես որ, այսօր ինձ համար, ինչ-որ առումով, հոբելյանների օր է: Ուզում եմ իմ  խորին շնորհակալությունը հայտնել մաեստրո Էդ. Թոփչյանին, որ ինձ վստահվեց այս առիթով նման գործ գրելու ձեռնարկը: Այսօր մենք, իրոք, հպարտանալու իրավունք ունենք, քանի որ գործ ունենք համաշխարհային մակարդակի շատ բարձր մշակույթի կրող սիմֆոնիկ նվագախմբի հետ»: Բարձր գնահատելով երաժիշտների կատարողական արվեստը՝ Եր. Երկանյանը մաղթեց,  որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը շարունակի իր առաքելությունը, եւ նշվեն նրա հաջորդ հարյուրամյա հոբելյանները:

Համերգային երեկոյին հնչեց նաեւ Բեթհովենի «Դաշնամուրի կոնցերտ թիվ 5»-ը. մենակատարն էր երիտասարդ դաշնակահարուհի Եվա Գեւորգյանը: Համերգը եզրափակվեց բավական բարդ մի երկի՝ Լիստի «Ֆաուստ» սիմֆոնիայի կատարմամբ, որին նվագախումբն անդրադարձավ շուրջ քսան տարի ընդմիջումից հետո:

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի արական կազմի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան) մասնակցությամբ եւ տենոր Տիգրան Մելքոնյանի մենակատարմամբ սիմֆոնիան հնչեց խոհական-դրամատիկ, երկի թեմայի գիտակցված ընթերցմամբ: Համերգը ղեկավարում էր մաեստրո Էդուարդ Թոփչյանը:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սարյանական տարվա ամփոփիչ ՄԵԾ ՀԱՄԵՐԳ

Հաջորդ գրառումը

Ադրբեջանը դիտավորյալ էր վատթարացրել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանը դիտավորյալ էր վատթարացրել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական