Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երկնային մանանայի սպասումով

20/05/2022
- 20 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վստահ եմ հայաստանյան հանրության յուրաքանչյուր անդամ գիտի երկնային մանանայի երկիր թափվելու շուրջ պատումը: Ըստ ուսումնասիրողների, մանանա անվանվողը նաեւ գազպեն ու գազպին է կոչվում, որը որոշ ծառատեսակների վրա գոյացող քաղցրահամ նյութ է: Այն հայկական տարածքներից հատկապես նկատվել է Մուշի դաշտավայրում: Մանանան առաջանում էր հարավից քամու բերած դեղձենու ու ծիրանենու ծաղկափոշուց, որը նստելով ծառերի վրա, վեր էր ածվում մաղրանման զանգվածի: Մարդիկ այն հավաքում էին, եփում ու օգտագործում մեղրի, շաքարի փոխարեն: Տարածված է «երկնքից մանանա է իջնում» արտահայտությունը, իբրեւ առատության խորհրդանիշ:

Ինչո՞ւ ենք այս օրերին դեպքից-դեպք կամ սովորականից հաճախ հիշում այս արտահայտությունը, որը նաեւ ըստ Աստվածաշնչի մի զրույցի` ամեն առավոտ թափվում էր Սինա անապատում, որով սնվում էին այնտեղ դեգերող իսրայելցիները: Եթե հայաստանաբնակներս անգամ չփորձենք հիշել, այն մեզ ստիպում է հիշել մեր ապրած յուրաքանչյուր պահն ու օրը, իր անցանկալի դրսեւորումներով: Դրանցից թերեւս ամենատեսանելին մեր պարենային խնդիրն է, իր ապահովության ու անվտանգության դրսեւորումներով, աշխատանք երեւույթի հանդեպ անհասկանալի ու անտարբեր պահվածքով:

Լսում ենք, ասենք, ՌԴ նախագահի` երկրի իրական պատերազմի պայմաններում տնտեսական գործունեության այն գնահատականը, որ 2022-ին կանխատեսվում է 130 մլն տոննա հացահատիկային մշակաբույսերի բերք, որից 87 մլն տոննան ցորեն եւ տարօրինակից առավել զգացում ապրում մերոնց քար լռությունից: Այն սովորաբար խախտում են մեր էստրադայի արտիստները, Արարչին դիմելով «օգնել մեզ, զորանալ, հզոր Հայաստան դառնալ»: Կարծես ոչինչ, որ մեզ տրվել է բարեբեր հող, կենարար ջուր ու կենսաբեր ջերմություն, արարելու եւ այդկերպ ցանկություններն իրականություն դարձնելու նպատակով: Երբեմն մեզանում հարց է ծագում, թե ռուսաստանցիների ինչի՞ն է պետք 1 բնակչի հաշվով 1 տոննայի հասնող հացահատիկի արտադրությունը, երբ հացի, մակարոնեղենի ու հրուշակեղենի արտադրական պահանջարկը մի 200-250 կգ է: Մեր տնտեսվար կառավարիչներն անմիջապես հիշում են իրենց պաշտամունք հռչակած արտահանումը, մոռանալով կամ պարզապես չնկատելու տալով, որ հացահատիկը լիարժեք անասնակեր է, որով ոչ վաղ անցյալում թռչնի ու խոզի միս ներկրող այդ երկիրն արդեն ինքնաբավ է: Ցորենից նաեւ բարձրորակ օղի է թորվում, որը հայաստանյան առեւտրային ցանցում վաճառվում է տեղական արտադրանքից կրկնակի-եռակի բարձր գնով:

Մեր պատասխանատուները նիրհի մեջ են, թե ո՛ր աստիճանի, դժվար է գուշակել. թերեւս` խորը: Նրանց մտքով էլ չի անցնում թուղթ ու գրիչ վերցնել եւ հաշվարկել, թե հազիվ 3 մլն հայաստանաբնակների առաջնահերթ այս կարիք-պահանջարկը բավարարելու համար ինչքան հացահատիկ ու առավել կոնկրետ՝ ցորեն է անհրաժեշտ: ՀՀ 10 մարզերից յուրաքանչյուրում այս մշակաբույսն աճում է, որոշ տեղերում ֆերմերները փաստում են հեկտարից 5-6 տոննա բերքատվություն: Ստացվում է, որ յուրաքանչյուր մարզում անգամ վարելահողային կարողունակության 10-15 տոկոսը հացահատիկի մշակման նպատակով օգտագործելու պայմաններում կունենանք մեզ անհրաժեշտ 660-700 հազար տոննա հացահատիկը, որից 450 հազար տոննան ցորենի տեսքով: Այստեղ արդեն պարզվում է, որ սույն խնդրի լուծման համար, ինչպես վարվում են Երկիր մոլորակի չորս կողմերում, աշխատել է պետք, ինչ-որ գործողություններ իրականացնել, դրանց ընթացքին հետեւել, գուցեեւ` վերահսկել: Այ սա մեզանում գրեթե անհնարին է դիտարկվում:

Օրերս հաղորդում տարածվեց, որ անգամ այս պարագայում վիճակն անհուսալի չէ: ՎԶԵԲ-ը, որը վերակաուսցման եւ զարգացման եվրոպական բանկ կառույցի հապավումն է, Հայաստանի հանրապետության պետական կառավարման համակարգի արդիականացման համար կհատկացնի 26 մլն եվրո: Թե ինչ է նշանակում այդ պետական կառավարման արդիականացում կոչվածը թե հռչակվածը, պարզ չէ, հատկապես ՀՀ հարյուր հազարավոր շարքային քաղաքացիների համար, որոնք պետական ծախսերի հիմնական ու գլխավոր շահառուներն են:

Եվ նրանց հարցը` ինչո՞ւ այսօրինակ ֆինանսական միջոցները չեն հատկացվում ՀՀ պետական բյուջեից, եթե իհարկե դրա անհրաժեշտությունը կա, հնչում է ինքնաբերաբար: Չէ՞ որ ըստ իշխանական հայտարարությունների, միայն առաջին եռամսյակում ՀՀ հարկային եկամուտներն ավելացնել են 31 մլրդ դրանով, որը դոլարային արժույթով մոտենում է 65 մլն դոլարի, տարվա հաշվարկով` 250 մլն դոլարի: Այս պարագայում արդյո՞ք յուրօրինակ երկնային մանանա է դիտարկվում ինչ-որ պահի հայտնված 26 մլն արտաքին արժույթը, որն անշուշտ ոչ առաջինն է, ոչ վերջինը: Արդյունքում` պետական պարտքն աճում է, դրա տոկոսները փակելու նպատակով յուրաքանչյուր տարի հարյուր միլիոնավոր դոլարներ է հատկացվում, մեր առանց այն էլ աղքատիկ բյուջեից: Իսկ կառավարման արդիականացում կոչվածն այդպես էլ չի նկատվում:

Աստղաբաշխական թվերի հասցվեցին նախարարաների, նրանց տասնյակների մոտեցող տեղակալների, պետական այլեւայլ կոմիտեների, տեսչությունների, ծառայությունների ղեկավար անձնակազմերի աշխատավարձերը, պարգեւատրումները, գործուղումների գումարները: Այս ամբողջ, գրեթե անտանելի բեռը հոգում են գործարարներն ու հարկեր-տուրքեր մուծող մեր քաղաքացիները, գնված դեղերի դիմաց ավելացված հարկ վճարող կենսաթոշակառուները: Հայաստանցու առօրյան մասամբ, իսկ բարեփոխելու խոստումների նախանշաններն անգամ չեն ուրվագծվում, քանզի այն, ինչ փորձ է արվում անել, հանրության համար պարզապես տեսանելի չէ: Ահագնացող գնաճի պայմաններում խոսել ինչ-որ արձանագրվող թվերից ու տոկոսներից՝ ուղղակի զավեշտալի է:

Այսպես էլ կառավարում են:  

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

17.05.2022թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչպես արյունը ջուր չի դառնալու, այնպես էլ թուրքն իր հայատյացությունը չի թարգելու. Զաքարյան

Հաջորդ գրառումը

«Զարթնիր, լաո»-ն կրկին արդիական է

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

«Զարթնիր, լաո»-ն կրկին արդիական է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական