Ուրբաթ, Նոյեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երեւան-Մոսկվա լարվածություն

15/09/2023
- 15 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Երբ Ռուսաստանը դադարեց աջակցել, Փաշինյանը երես թեքեց նրանից. դա հանգեցրեց ԱՄՆ-ի հետ իրականացվող զորավարժության բնույթի փոփոխությանը», գրում է թուրքական «Միլլիյեթը», անդրադառնալով Փաշինյանի հարցազրույցի ֆոնին Երեւան-Մոսկվա լարվածությանը

Վերջին օրերին աննախադեպ սրվել է Երեւան-Մոսկվա լարվածությունը:  Պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնիշխան պետության ղեկավարին վայել քաղաքական քայլերն են, պայմանավորված Հայաստանին եւ հայ ժողովրդին նսեմացնելու շատ հավերժ դաշնակից Ռուսաատանի հարատեւ չարանենգությամբ:   Ինչպես երեւում է ՀՀ վարչապետի հայտարարություններն անակնկալի են բերել Կրեմլի իմաստուն ղեկավարներին, որոնք վերջապես գիտակցել են, որ Հայաստանը Հարավային Կովկասում Ռուսաաստանի միակ հենարանն է:  Այս իսկ պատճառով նրանք հոխորտալիս, չեն մոռանում նաեւ մեղա գալ,  նույնիսկ Հայաստանի շահերը պաշտպանելու մասին են խոսում:  Բայց գնացքը տեղից արդեն շարժվել է:
Դա զգում են նաեւ միջազգային լրատվամիջոցները, որ վերջին օրերին հաճախ են արծարծում Երեւան-Մոսկվա լարվածության հարցը:  Ինչ վերաբերում է թուրքական մամուլին, ապա «Միլլիյեթը», որքան էլ թուրքական մյուս թերթերի համեմատ զուսպ լինի, ի վերջո արտահայտում է թուրքական պետության տեսակետը:  Սակայն խնդիրը այդ տեսակետի մեկնաբանությունը չէ, այլ դա «Միլլիյեթի» միջոցով հայ ընթերցողին նույնությամբ, թարգմանաբար ներկայացնելը:  Ահա թե ինչ է գրել թուրքական թերթը.

«Ամերիկյան «Politico» հանդեսին տված հակիրճ հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի (որի հետ լարված հարաբերությունների մեջ է) եւ Լեռնային Ղարաբաղի առնչությամբ կարեւոր հայտարարություններ արեց:  Նա այդ հարցազրույցը տվել էր սեպտեմբերի 3-ին, որտեղ խոստովանեց, որ 44-օրյա պատերազմում վստահելով Ռուսաստանին, ռազմավարական սխալ են գործել:  Նրա կարծիքով «ներկա պահին Ուկրաինայում զենքի եւ զինամթերքի խիստ կարիքն ունեցող Ռուսաստանը ի վիճակի չէ ապահովել Հայաստանի անվտանգությունը:  

Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի անկախությունը
Փաշինյանն այս հայտարարությունից հետո հայտնեց, որ ԱՄՆ-Հայաստան համատեղ զորավարժություն է կազմակերպելու:  Խնդրո առարկա զորավարժությունն արդեն սկսել է, կտեւի 9 օր:

Այս հանգամանքն աննախադեպ սրեց Մոսկվա-Երեւան լարվածությունը:  Ահա թե ինչու ռուս առաջնորդ Պուտինը երեկ, կարծես պատասխանելով Հայաստանի վարչապետին, ասաց. «Փաշինյանը ինձ ծավալուն մի նամակ է ուղարկել:  Իր հետ շփվում եմ:  Հայաստանի կամ Փաշինյանի հետ որեւէ խնդիր չունենք:  Չեմ կարծում, որ «ուղեծրի որեւէ փոփոխություն» (Հայաստան-ԱՄՆ մերձեցման պես) լինի:  Ամեն ինչ տեսնում եւ հասկանում ենք:  Խնդիրն այն է, որ Հայաստանը Պրահայում ստորագրված փաստաթղթով, իրականում ճանաչել է Ադրբեջանի գերիշխանությունը Ղարաբաղի վրա»:

Փոխվել են Ռուսաստանի առաջնահերթությունները

 Փաշինյանն իր հերթին օրվա մեջ ամերիկյան  Politico  հանդեսի հարցերին պատասխանելիս հիշեցրեց, որ Ադրբեջանի հետ բախումների հավանականության ներկա փուլում չի կարող Ռուսաստանին կրկին վստահել:  Ապա նա ավելացրեց. «Ռուսաստանն ուշադրությունը կենտրոնացրել է Ուկրաինայի վրա, իսկ դա հանգեցրեց Ռուսաստանի առաջնահերթությունների փոփոխությանը:   Հետեւաբար մենք պետք է որդեգրենք այլ երկրներից մեր կախվածությունը  նվազագույնի իջեցնելու ռազմավարություն»:

Կարգավորելու ենք հարաբերությունները մեր հարեւանների հետ

Հարցազրույցի վերջում Փաշինյանն ասաց, որ տասնամյակներ տեւող բախումներից հետո խաղաղությություն հաստատելու համար ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Ռուսաստանի միջնորդությամբ շարունակում ենք բանակցությունները Ադրբեջանի հետ եւ հավելեց. «Եթե ստեղծելու ենք մնայուն, հավերժական պետություն, ապա պետք է հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման լուրջ քայլեր կատարենք:  Թեեւ մեր գործընկերները՝ Եվրոպական միությունն ու ԱՄՆ-ը ժողովրդավարական բարեփոխումների հարցում աջակցում են մեզ, սակայն այդ աջակցությունը դեռեւս անբավարար է»:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ռուսաստանը պետք է պատասխանատվություն ստանձնի Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագրի համար»

Հաջորդ գրառումը

Մարտաշեփո՞ր, թե՞ փոթորիկ մի բաժակ ջրում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Եթե Սահմանադրության փոփոխությունը թելադրված է ներքին օրակարգից բխող անհրաժեշտություններով, ապա որեւէ կերպ չպետք է «տուժի» Անկախության հռչակագրին արվող հղումը

07/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Իռեդենտիստական ​​​​հռետորաբանություն Հայաստանի նկատմամբ․ ի՞նչ ասել է «Արևմտյան Ադրբեջան»

07/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

ՀՀ անվտանգության դոկտրին. Արմեն Գևորգյան

07/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը Վեհափառի հարցը պատրաստվում է «լուծել» ճնշման միջոցով. Սուրեն Սուրենյանց

07/11/2025
Հաջորդ գրառումը

Մարտաշեփո՞ր, թե՞ փոթորիկ մի բաժակ ջրում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական