Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եվրոպան գազի մատակարար Բաքվի հետ չի վտանգում իր կապերը. Արցախի ճակատագիրը չէ, որ նրան տանջում է

19/05/2023
- 19 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Աշխարհի 20 լեզուներով հրատարակվող ֆրանսիական նշանավոր «Լը մոնդ դիպլոմատիկ» ամսաթերթի մայիսին լույս տեսած համարում լրագրող Քոնստան Լեոնն (Constant Leon) անդրադառնում է Բերձորի միջանցքը փակելու Ադրբեջանի իրական նպատակներին, նկարագրում է Գորիսում ժամանակավոր հանգրվան գտած, ամեն վայրկյան շրջափակման վերացման լուրին սպասող, Արցախ մեկնելու պատրաստ մարդկանց եւ նրանց իրական խնդիրները: Լրագրային մեկ էջում զետեղված «Լեռնային Ղարաբաղում շրջափակված» վերնագրով մեծածավալ հոդվածը ներկայացնենք ամփոփ՝ գլխավորն ու կարեւորն ընդգծելով:
Հոդվածագիրը նկատել է տալիս, որ 2020-ին Ադրբեջանը Ստեփանակերտը չի գրավել Ռուսաստանի խնդրանքով, իսկ նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագիրը դիտարկում է՝ որպես ՌԴ-ի դիվանագիտական հաջողություն: Բերձորի միջանցքն արգելափակելու, միջազգային դատարանի վճիռը չկատարելու, Ալիեւի՝ «Հայաստանն ուզենա կամ չուզենա, Զանգեզուրի միջանցք կբացենք» սպառնալիքի մասին հիշատակելով, հոդվածագիրը ներկայացնում է ֆրանսահայ քաղաքագետ Թալին Փափազյանի կարծիքը, թե Ադրբեջանը Զանգեզուրի միջանցքով ուզում է արհեստական հավասարություն ստեղծել Արցախի եւ Նախիջեւանի միջեւ, այդու հասնելով իր նպատակին՝ Զանգեզուրի միջանք բացելու արտոնություն ստանալ Բերձորն ապաշրջափակելու հաշվին: «Լը մոնդի» վերլուծաբանը գրում է, որ Բաքուն պահանջում է այդ մասից (ըստ երեւույթին այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»ի մերձակայքում տեղակայված- Ան. Հ.) հայկական զինուժը ետ քաշել, ռուսական զինուժով փոխարինել այն: Պաշտոնական Երեւանը հրաժարվում է ինքնիշխանության հանձնման այս պահանջից՝ գիտակցելով, որ հակառակ պարագայում Բաքվի հետագա պահանջները կքաջալերվեն:

Հայկական կողմի համար միջանցքի հարցն ավելի մեծ նշանակություն ունի, գրում է ֆրանսիական պարբերականը՝ հղում անելով պատմաբան Տաթեւ Հայրապետյանի կարծիքին, որ ասում է, թե «Միջանցքի հարցը չպետք է տարանջատել Ադրբեջանի եւ Թուրքիայի՝ Սյունիքի տարածքի հանդեպ պահանջից»: Թերթը հիշատակում է, որ փետրվարին Բաքուն համաձայնել է Զանգեզուրում հայկական անցակետ տեղակայելու հարցին, սակայն շարունակել շրջափակումը:

Հոդվածագիրը ներկայացնում է 2020-ի պատերազմից հետո Ադրբեջանի՝ ՀՀ տարածքի հանդեպ սահմանային ոտնձգությունները, հրադադարը խախտելու բազմաթիվ դրվագները՝ Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի 200 000 բնակչությանը սպառնալու, Հայաստանից կտրելու մտադրությանը, ապրիլի 11-ին Տեղ գյուղում ժամեր տեւած հրաձգությանը, որի «հետեւանքով հայկական կողմը 7 զոհ է գրանցել»: Ադրբեջանը այսպիսի սպառնալից քայլերով կամենում է հասնել նրան, որ խաղաղության պայմանագիրն ի՛ր պայմանների թելադրմամբ հաստատվի: Երեւանին ցայժմ չի հաջողվել հասնել իր պահանջի բավարարմանը՝ ԼՂ-ի բնակչության քաղաքական եւ մշակութային իրավունքների, անվտանգության երաշխիքների, ապառազմականացման եւ միջազգային դիտորդների հաստատմանը: Բաքուն սրանք դիտարկում է որպես իր ներքին հարց եւ նախընտրում ուղիղ երկխոսություն պարտադրել ԼՂ ներկայացուցիչների հետ:

«Լը մոնդն» այնուհետ անդրադառնում է դեկտեմբերին Իրանի սահմանին Ադրբեջանի եւ Թուրքիայի միացյալ զորավարժություններին, որ Տաթեւ Հայրապետյանի մեկնաբանմամբ նպատակ ուներ ստուգելու Թեհրանի արձագանքը՝ Հայաստանի, հատկապես Սյունիքի վրա ռազմական հարձակման դեպքում: 2022 թվականին ՀՀ-ում Իրանի դեսպանը զգուշացրել էր՝« Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է», իսկ 2022-ի տարեվերջին խոշորածավալ զորավարժություն անցկացրել: Թերթն անդրադառնում է դրան հետեւած 2023-ի հունվարին Թեհրանում Ադրբեջանի դեսպանության վրա հարձակման փորձին, դրա համար Բաքվի՝ Իրանին ուղղված մեղադրանքին: Իրանին անհանգստացնում է նաեւ Բաքվի եւ իր թշնամի Իսրայելի միջեւ ռազմական աճող համագործակցությունը: «Լը մոնդը» նկատել է տալիս, որ 2020-ից սկսյալ ՌԴ-ի հետ ՀՀ-ի ռազմական դաշինքը խոստացված անվտանգությունը չի երեւակել, անդրադառնալով ՀԱՊԿ-ի Երեւանին օժանդակություն չտրամադրելուն, մեզ ծանոթ դիպաշարին:

 Վերլուծաբանը անդրադառնալով 2022 -ին Երեւանում ՀԱՊԿ-ի հանդիպմանը Պուտինի ներկայությանը, օպերայի հրապարակում Կրեմլի դեմ մի քանի հարյուր ցուցարարի Ուկրաինայի դրոշով բողոքի ակցիային, նկատել է տալիս, որ փոխարենը Կիեւում շատ ոգեւորված չեն, քանզի Ադրբեջանին են սատարում: Խորհրդային սահմանների ճանաչումը նրանց համար ընդունելին է, իսկ ԼՂ-ի հանդեպ Հայաստանի պահանջը զուգահեռում են ՌԴ-ի Ղրիմը բռնակցելուն: Հոդվածագիրը նկարագրում է այն իրավիճակը, որում Հայաստանը 2022-ին դիմում է Արեւմուտքին՝ ԵՄ դիտորդական առաքելություն տեղակայելու խնդրանքով: «100 հոգանոց գերմանացի եւ ֆրանսիացի ոստիկանական ուժերից կազմված դիտորդական առաքելության 50 անդամն են զինված», գրում է «Լը մոնդը» եւ շարադրում ԵՄ առաքելության ներկայության դեմ Երեւանում ՌԴ դեսպանության սուր ձեւակերպումներով պաշտոնական հայտարարությունն (communique) առ այն, որ ԵՄ-ի՝ ամեն գնով Հայաստանում լինելու, Ռուսաստանի միջնորդությունը ստորադասելու փորձը կարող է Հայաստանի եւ Ադրբեջանի տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերին վնասել:

2022-ի հուլիսին CIA-ի տնօրեն Վիլիամ Բըրնսի, սեպտեմբերին Նենսի Փելոսիի այցը, Մոսկվան եւ Բաքուն սադրանք որակեցին:

Բաքվում սառնասիրտ են, ԼՂ-ի հանդեպ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ մրցակցության կրակոտ պայքարի բորբոքման վերաբերյալ, քանզի Մոսկվայի եւ Բրյուսելի դեմ ճնշման իր լծակն ունի Բաքուն: 2022-ին Ալիեւն ու Պուտինը ստորագրեցին համագործակցության, միմյանց վրա չհարձակվելու պայմանագիր, որով ՌԴ-ն պարտավորվում է Ադրբեջանի ներքին հարցերին չմիջամտել, իսկ Բաքուն հետխորհրդային տարածքում ընդունում է Մոսկվայի առաջնորդող դիրքը, Ուկրաինայի դեմ պատերազմում վստահեցնում իր չեզոքության մասին, ամփոփ ներկայացնում է «Լը մոնդի» մեկնաբանը եւ շարունակում՝ Եվրոպան գազի նոր մատակարար Բաքվի հետ չի վտանգում իր կապերը, 2022-ի հուլիսին ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի Բաքու այցը արդյունավորվեց նոր պայմանագրով՝ 2022-ի վերջին գազի 30 տոկոսով ավելացված ծավալները մինչեւ 2027 թվականը կրկնապատիկ կդառնան: «Եվրոպացիները կարող են գոհ լինել, նույնիսկ այն ժամանակ, երբ կասկած կա, թե Բաքուն ռուսական գազն է ադրբեջանականի անվան տակ վաճառում», եզրափակում է «Լը մոնդ դիպլոմատիկը»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թիրախում՝ Սփյուռքը

Հաջորդ գրառումը

«Եվրոպայի եւ ԱՄՆ-ի ակտիվացումն Անդրկովկասում»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ժողովրդին բախմա՞ն եք տանում, Սուրբ Եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել. Հայր Ասողիկ

09/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հաջորդ գրառումը

«Եվրոպայի եւ ԱՄՆ-ի ակտիվացումն Անդրկովկասում»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ժողովրդին բախմա՞ն եք տանում, Սուրբ Եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել. Հայր Ասողիկ

09/06/2025

Հայաստանի Հանրապետությունում բացահայտ կերպով ահաբեկչություն է ծրագրվում՝ պետական մակարդակով. նկատում է Մայր աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն  Հայր Ասողիկ Կարապետյանը։...

ԿարդալDetails

Ըստ կառավարության՝ Փաշինյանը մեղավոր չէ, որ ոստիկանները տգետ են և ի վիճակի չեն ապահովել իրենց իսկ անվտանգությունը

09/06/2025

Հոգեկան հիվանդ…Ինչի՞ց ա, որ Վեհափառը զավակ ունի, պիտի հեռանա, դու 5000 զավակի գլուխ կերար ու չհեռացար. սքրինշոթեր

09/06/2025

Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը, Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս. Փաշինյան

09/06/2025

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական