2022-ին էկրան բարձրացած իտալացի նշանավոր կինոդերասան եւ բեմադրիչ Ֆրանկո Ներոյի «Մարդը, որը նկարեց Աստծուն» (L uomo che disegnՑ Dio) շարժանկարը այժմ հաջողությամբ ցուցադրվում է տարբեր երկրներում:
Ողջ ֆիլմում պարբերաբար կադրից դուրս հնչում է դուդուկի երաժշտություն (կատարող՝ Միքելե Պարտիպիլո): Նաեւ կինոնկարի հերոսը՝ կույր նկարիչ Էմանուելե Ասուերոն (դերակատար՝ Ֆրանկո Ներո), ազատ ժամերին դուդուկ է նվագում: Մի անգամ, երբ նա հնչեցնում է Կոմիտասի «Չինար ես»-ը, նրա տանն ապրող դեռատի աֆրիկուհին հարցնում է, թե ինչ է նվագում: «Սա դուդուկ է,- պատասխանում է Էմանուելե Ասուերոն,- հայկական ժողովրդական նվագարան…»:
Շարժանկարի հեղինակների մտադրությունը հստակ է՝ Աստծո ձայնը հնչել տալ դուդուկի հնչողությամբ…
Ա. Բ.