Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գրանադայում ավարտվեց քառակողմ հանդիպումը

06/10/2023
- 06 Հոկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գրանադայում երեկ տեղի ունեցած հանդիպմանը հետեւեց հայտարարություն, որտեղ կողմերը աջակցություն են հայտնել Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը, խոստացել են հավելյալ հումանիտար աջակցություն՝ Ղարաբաղի հայերի զանգվածային բռնի տեղահանման հետեւանքները հաղթահարելու համար: Ապա եւ ուժի չկիրառման կոչ են արել Հայաստանին եւ Ադրբեջանին, մի անգամ եւս նշելով հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերին նպաստելու իրենց հաստատակամությունը՝ խաղաղության պայմանագրի հանրահայտ դրույթների շուրջ: Պարիտետային կոչ է արվել Հայաստանին եւ Ադրբեջանին՝ ազատ արձակելու բոլոր ձերբակալվածներին, համագործակցելու անհայտ կորածների ճակատագրին լուծում տալու եւ ականազերծման աշխատանքները կազմակերպելու նպատակով:

Սա՝ ընդհանուր գծերով: Եթե մասնավորեցնենք, ապա փաստորեն առանց Ալիեւի ներկայության ընդունված այս հայտարարությունը լեգիտիմացնում է Ադրբեջանի վայրագ հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա եւ նրա օկուպացումը , քանի որ հայտարարության հետեւյալ կետը, թե քառակողմ հայտարարության հեղինակները հավատարիմ են մնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29 800 քառ. կմ) և Ադրբեջանի (86 600 քառ. կմ) ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նշված է նախագահ Միշելի՝ մայիսի 14-ի և հուլիսի 15-ի հայտարարություններում, հենց նշանակում է, որ այլեւս հայերն Արցախի երես չեն տեսնի: Ալիեւն էլ երբեւէ Հայաստանի տարածքային ամբողջականության մասին խոսելիս թիվ չի նշել, այսինքն՝ մենք չգիտենք, թե ի՞նչ թիվ է նրա գլխում Հայաստանի վերաբերմամբ, միգուցե հայտարարության մեջ նշված թվից շատ ավելի փոքր: Ընդ որում՝ Ադրբեջանի՝ նշյալ թվով տարածքի մեջ է մտնում նաեւ Նախիջեւանը, որն իրավաբանորեն, միջազգային փաստաթղթերով հարյուր տարով ուղղակի օգտագործման էր հանձնված Ադրբեջանին, այնպես որ այդ թիվն ինքնին արդեն լեգիտիմ չէ եւ իրավական առումով խոցելի է: Մյուս կողմից էլ՝ հայտարարությամբ չի կարող պետությունների ճակատագիր վճռվել, դրա համար կան ներպետական ըընթացակարգեր, ի՞նչ եղավ նոյեմբերիննյան հայտարարությունը, միթե դա կա՞ Արցախի հայաթափումից հետո, մի քանի տարի հետո դրա մասին ընդհանրապես կմոռանան: Բացի այդ՝ ոչ մի Միշել, Մակրոն, Շոլց, դեր Լայեն չեն կարող երաշխավորել, որ Ալիեւը չի հարձակվի Հայաստանի վրա՝ իր ախորժակի համեմատ կտորներ պոկելու համար, թղթերը վաղուց ոչինչ չեն երաշխավորում աշխարհում: Մանավանդ՝ նույն հայամետ Մակրոնը նույն Գրանադայում ասում էր, թե Ալիեւին պատժելու ժամանակը չէ: Հիմա որ Շառլ Միշելը կրկին Բրյուսել է հրավիրում Փաշինյանին ու Ալիեւին, դա Ադրբեջանի հարձակումից հետո՞ է լինելու, թե առաջ, Գրանադայում հանդիպումը կայացավ մեկին մեկ Արցախը հայաթափելուց հետո: Ես, օրինակ, վստահ չեմ, որ սա հայտարարություն է խաղասիրական ջանքերը շարունակելու մասին, սա Ադրբեջանին պատերազմի դրդող հայտարարություն է:

Մ.Խ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բրյուսելում դեռ առերեսվելու են հայկական հետքին

Հաջորդ գրառումը

Բեռլինը զգուշացնում է Ալիեւին, իսկ նրա դեսպանը «օգնության է կանչում» հրեաներին

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Բեռլինը զգուշացնում է Ալիեւին, իսկ նրա դեսպանը «օգնության է կանչում» հրեաներին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական