Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գուցե Արցախյան երկրորդ շարժումն է Հայաստանի ու Արցախի լինելիության գրավականը

15/04/2022
- 15 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության 2021-ի կատարողականը ներկայացնելու ժամանակ ունեցած անկեղծ (նման բնորոշումն իր թիմակիցներն են տալիս) ելույթից հետո հասարակության մի ստվար հատված, ասես թմբիրից ուշքի գալով, սկսում է գիտակցել, որ Արցախի ապագան խիստ մշուշոտ է։ Մարդիկ տրամաբանում են նաեւ, որ Հայաստանի վաղվա օրն էլ է հարցականի տակ «Ապագա կա՞, կա՞ ապագա» Facebook սոցիալական ցանցում մեկը մյուսի հետեւից զարմացած հարցնում են օգտատերերը, որոնք ոչ թե հերթական հրապարակային կատակն են անում, այլ պարզապես զարմանում են։ Փաստորեն, եթե Փաշինյանն Ազգային ժողովում չակնարկեր Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու հավանականության մասին, հասարակության մտածող, դատող ու վերլուծող մի ստվար հատված այդպես էլ չէր հասկանա՝ նոյեմբերի 9-ի պայմանագրի տողատակերն ու դրա ամբողջ էությունը։

Այժմ՝ հենց այս օրերին ու րոպեներին, երբ հայ ժողովրդի գլխին կախվել է պետականություն ունենալու հարցը, ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիները քննարկում, սխալ ու ճիշտ են անում Փաշինյանի ելույթի տոնայնությունը, նախկիններին «պատերին ծեփելու» հռետորաբանությունը, ամեն մեկն իր հերթին փորձում զիլ վերլուծաբան երեւալ ու խոսքը եզրափակել, թե «Արցախը Հայաստան է, ու վերջ»։ Այնինչ, նման մարդկանց մեծամասնությունն Արցախի տեղն անգամ չգիտի։ ՀՀ գրեթե ամեն մի քաղաքացի հնարավոր ամեն բան արել է՝ կաշառել է պատկան մարմիններին, ծանոթ է մեջ գցել, պաշտոնյաների դռներն է թակել, որ իր որդին, եղբայրը կամ հարազատը կա՛մ չծառայի բանակում, կա՛մ էլ եթե ծառայի՝ ապա «գոնե Ղարաբաղ չընկնի»։ Էլ չասած «Ղարաբաղը տանք, պրծնենք, որ լավ ապրենք» ճղճիմ ու մեզ պատուհասած տաղավարային մակարդակի խոսակցությունների մասին, որ պատերազմից հետո ու դրա ընթացքում պարզվեց՝ ցավոք, դրանք սոսկ տաղավարային չէին։

Նիկոլ Փաշինյանին թերեւս մեկ բանի համար կարելի է շնորհակալություն հայտնել՝ մեր նկարագիրը լավագույնս տալու ու յուրքանչյուրիս առջեւ մի մե՜ծ հայելի դնելու եւ ասելու. «նայեք, սա եք դուք»։ Օրհասական այս պահին, երբ արդեն ո՛չ Նիկոլ Փաշինյանի, ո՛չ էլ Հայաստանի մյուս բոլոր ղեկավարների պոստֆակտում արած մեղայականները կամ հրապարակված փաստաթղթերը նշանակություն չունեն, երկյուղածությամբ, բայցեւ հուսավառ սպասում եմ, թե հայտնվելու է մեկն ու մեզ ցույց տա հայրենիքը փրկելու ճանապարհը։

Իհարկե, «Հայրենիքի փրկության շարժման» մասին չէ խոսքը, որ մեկ տարի առաջ երեւանյան փողոցներում ճանաչողական զբոսանք կատարելուց հետո իր առաքելություն ավարտված համարեց։ Դաշնակցականների, հանրապետականների կամ ՀՀ 2-րդ նախագահ Քոչարյանին սատարողների մեջ էլ պետք չէ փնտրել մերօրյա փրկչին։ Արտախորհրդարանական ուժերի մասին, որ հիմնականում կա՛մ Փաշինյանի, կա՛մ ընդդիմադիրների արբանյակներն են, մտորելն իսկ զուր բան է։ Հետեւաբար՝ ի՞նչ անել կամ ո՞ւմ սպասել, ավելի ճիշտ՝ ո՞ւմ փնտրել իրար ատող ու չհանդուրժող հասարակության մեջ։ Պատմությունը վկայում է՝ հիմնախնդիրների լուծումը միշտ էլ որակյալ փոքրամասնությունն է հանձն առնում, ու երբ արդեն ուղենշվում է հաջողության հասնելու գրավականը, մեծամասնությունը գնում, կանգնում է այն փոքրամասնության կողքին, որին ամենատարբեր որակումներն է տվել։ Մեկ բան նույնպես հստակ է՝ մարդիկ վճռական մարդու, ոչ թե օդը թրատող ճառասացի են ուզում տեսնել։

Հարցի պատասխանը, թե ո՞ւմ կամ ինչի՞ սպասել, ըստ իս՝ Արցախյան երկրորդ շարժում սկսելու մեջ է։ Հայաստանը՝ որպես պետություն, ձեւավորվել ու անկախացել է Ղարաբաղյան շարժմամբ, Արցախի ազատագրումն է Հայաստանին Հանրապետություն դարձրել, ուստի այս պահին ո՛չ խոսելու, ո՛չ դրոշներ դնելու ժամանակն է։ Հավատացեք, անգամ Արցախ գնալու մասին հայտարարելու ու այդպես էլ տեղ չհասնելու ժամանակն է։ Գործելու, ավելին՝ Երեւանից գործելու ժամանական է։ Եթե ընդդիմադիր դաշտը վստահ է, որ Հայաստանի ու Արցախի լինելիությունն ուղղակիորեն կապված է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից զրկելու հետ, ապա բոլորը, մի կողմ դնլով բոլոր տեսակի գժտություններն ու տարաձայնությունները, գաղափարական տարաձայնություններն ու համակրանքը, պետք է միավորվեն ու գործեն արագ, անվրեպ, խիզախորեն ու հստակ։ Իսկ բոլոր այն ուժերն ու առհասարակ մարդիկ, որ վստահ են, թե մեր հարցերը այլ պետությունները (ենթադրենք) Ռուսաստանը պետք է լուծի, ապա պետք է հաշվի առնեն նաեւ, որ հարեւան, բարեկամ (բայց օտար) պետությունները հետագայում մեր երկրում տիրոջ իրավունքով են շարժվելու ու գործելու։

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ե՞րբ կստորագրվի Իրան-Թուրքիա հարաբերությունները համակարգող համաձայնագիրը

Հաջորդ գրառումը

Ռուսաստանը զգուշացնում է՝ եթե Ֆինլանդիան եւ Շվեդիան ՆԱՏՕ մտնեն…

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Քաղաքական ռեպրեսիաների գործիք դարձած այս հանցակազմի ճակատագիրը մոտ է վախճանին. փաստաբան

16/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հաջորդ գրառումը

Ռուսաստանը զգուշացնում է՝ եթե Ֆինլանդիան եւ Շվեդիան ՆԱՏՕ մտնեն...

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

100 տոկոսով կարող եք վստահ լինել, որ 2026-ի խորհրդարանական ընտրություններում հաղթելու է ժողովուրդը. Փաշինյան

16/10/2025

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կդիմի ժողովրդին՝ կոչ անելով մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին և ևս հինգ տարով երկարաձգել Հայաստանը կառավարելու մեր...

ԿարդալDetails

Ո՛չ, դա անհնար է. Փաշինյանը՝ Փաշազադեի հակահայկական հայտարարությունների և Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավի միջև հնարավոր կապի մասին

16/10/2025

Ես այդ թեմաների հետ չեմ առնչվում, որովհետև դա իրավական գործընթաց է. Փաշինյանը՝ «Մեր ձևով»-ի գրանցման վերաբերյալ

16/10/2025

ՀՀ տարածքում բացի «Խաղաղության խաչմերուկ» և «TRIPP» նախագծերից ուրիշ նախագիծ չկա. Փաշինյան

16/10/2025

Եթե ​​բարձրացնենք Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, դա կհակասի մեր դիրքորոշումներին. Փաշինյան

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական