Կիրակի, Մարտի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գոդըֆրուա Բեռնիե. «Կոմիտասը հեղափոխեց իմ մոտեցումը դաշնամուրին»

Արծվի Բախչինյան
06/03/2026
- 06 Մարտի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
68
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐԵՎԱՆ-ԼԻԼ, Ֆրանսիա – Ֆրանսիացի դաշնակահար Գոդըֆրուա Բեռնիեն (ծնվ. 1992) խորապես կապված է Հայաստանին եւ հայ երաժշտությանը: Նա Լիլի կոնսերվատորիայի շրջանավարտ է, մասնակցել է բազմաթիվ փառատոների: 2020 թվականին ձայնագրել է իր առաջին ստուդիական ալբոմը՝ «Դաշնամուրը Հայաստանի սրտում», որն ամփոփում է վեց հայ կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունների կատարումներ: 2022-ին լույս է տեսել նրա երկրորդ ալբոմը՝ «Կոմիտաս. Դաշնամուրային ամբողջական ստեղծագործություններ» (ներառում է նաեւ երգահանի՝ նախկինում չհրապարակված վաղ ստեղծագործությունները): 2023-ին Գոդըֆրուա Բեռնիեն կնոջ՝ դաշնակահարուհի Մարի Փոշոտյանի հետ հանդես է եկել չորս ձեռքի դաշնամուրային ծրագրով՝ ներկայացնելով նաեւ իր իսկ փոխադրած նոր ստեղծագործությունները: 2025-ին սկսել է աշխատել երրորդ ալբոմի վրա՝ նվիրված կոմպոզիտոր եւ դաշնակահար Գեորգի Սարաջյանին:

– Սիրելի՛ Գոդըֆրուա, դաշնակահար դառնալը ճակատագի՞ր էր, պատահականությո՞ւն, թե՞ պարզապես զուգադիպություն:

– Քանի որ դաշնամուր նվագել սկսել եմ քսան տարեկանում, կասեի՝ դաշնակահար դառնալն իսկական հրաշք էր: Ես երաժշտական կրթություն չեմ ստացել, մեր ընտանիքում երաժիշտներ չեն եղել: Դաշնամուրն ինձ համար հայտնվեց որպես կոչում՝ այն շրջանում, երբ ինքնարտահայտվելու կարիքս չափազանց ուժեղ էր: Այդ պահն իմ կյանքում համեմատում եմ վերածննդի հետ, որը խորապես փոխեց իմ ինքնությունը:

– Եթե ոչ դաշնամուր… ապա արվեստի ո՞ր ճյուղով կզբաղվեիք:

– Ես միշտ հմայված եմ եղել ճարտարապետությամբ, հատկապես հին հուշարձաններով՝ Ֆրանսիայի այն հսկա տաճարներով, որոնք ձեւավորել են մեր քրիստոնեական ինքնությունը: Ինձ կարող էի պատկերացնել քարագործ վարպետ, որը ձեռքերով վերականգնում է այդ անմահ գլուխգործոցները:

– Գուցե արդեն պատմել եք, թե ինչպես է սկսվել ձեր հետաքրքրությունը հայ երաժշտության հանդեպ, բայց կարո՞ղ եք կրկնել:

– Հայ երաժշտության հետ ծանոթությունս սկսվեց ուսանողական տարիներին: Կոնսերվատորիայի հարեւանությամբ գտնվող արվեստի թանգարանում մի ժամանակավոր ցուցահանդես կար՝ «Արեւելքի քրիստոնյաները» վերնագրով: Բացման ժամանակ դաշնամուրով հնչեց Առնո Բաբաջանյանի «Էլեգիան», եւ այդ մեղեդին այլեւս չլքեց ինձ: Այնուհետեւ սկսեցի խորանալ հայկական երգացանկի մեջ, որն ինձ մինչ այդ անհայտ էր, եւ շատ արագ բացահայտեցի Կոմիտասի հանճարը, որը հեղափոխեց իմ մոտեցումը դաշնամուրին:

– Դուք Կոմիտասին անվանել եք «հայ մշակույթի իսկական հոգի»: Ի՞նչն է, ըստ ձեզ, նրան այդքան բացառիկ դարձնում համաշխարհային երաժշտության մեջ:

– Բացի իր ծավալուն ազգագրական աշխատանքից, Կոմիտասը կարողացավ հարմարվել եվրոպական նոտագրությանը՝ միաժամանակ պահպանելով հայ երաժշտության առանձնահատկություններն ու ինքնատիպությունը: Եթե խոսենք իմ գործիքի՝ դաշնամուրի մասին, ապա Կոմիտասն իր գրելաոճով այն վերածում է ազգային նվագախմբի՝ նորարարորեն ընդլայնելով նրա հնչյունային հնարավորությունները, ինչպես նույն ժամանակաշրջանում արեցին Դեբյուսին կամ Ալբենիսը:

– Հինգ տարի շարունակ դուք Ֆրանսիայում եւ Հայաստանում ներկայացնում եք Կոմիտասի դաշնամուրային ամբողջական ժառանգությունը: Հատկանշական է, որ նաեւ անդրադառնում եք քիչ հայտնի, սակայն լիովին արժանի մի կոմպոզիտորի՝ Գեորգի Սարաջյանի ստեղծագործությանը:

– Եթե Կոմիտասը դրեց ժամանակակից հայ երաժշտության հիմքը, ապա Սարաջյանը բարձրացրեց այն նոր մակարդակի՝ ստեղծելով դաշնամուրային մեծածավալ ժառանգություն հայկական թեմաների հիման վրա: Նրա ոճը նորարարական է, հարուստ ու ժամանակակից: Նա յուրաքանչյուր ֆրազ ձեւավորվում է անսպասելի կերպով, այնպես որ նույնիսկ ժամեր տեւած փորձից հետո չեմ հոգնում:

– Դուք ամուսնացած եք հայ կնոջ հետ. ինչպե՞ս է Մարիի ստեղծագործական ուղին զարգանում Ֆրանսիայում:

– Մարին իր տեղն արագորեն գտավ Ֆրանսիայում: Նա դասավանդում է դաշնամուր եւ սոլֆեջո եւ պատրաստում է Շոպենի մենաահմերգ, որը կկայանա հաջորդ տարի: Նա ռոմանտիզմի եւ ֆրանսիական իմպրեսիոնիզմի մեծ երկրպագու է, հատկապես Շոպենի եւ Ռավելի:

– Ի՞նչն է հատկապես ուշագրավ հայ ժողովրդի փեսա լինելու մեջ:

– Դա մեծ մի ժողովրդի ու նրա պատմությանն առնչվելու զգացողությունն է, մի յուրահատուկ ու իսկական մշակութային կապ ունենալու հպարտությունը: Դա հնարավորություն է այս բացառիկ ժառանգության մի մասը կենդանացնելու, տարածելու ու պահպանելու, ինչպես նաեւ այդ ժողովրդի ուժեղ արժանիքները՝ հյուրընկալությունը, բարությունը, հարգանքը եւ ընտանիքի սերը սեփական կյանքում կիրառելու:

– Կա՞ որեւէ հետաքրքրական դիտարկում կամ զվարճալի դրվագ, որը կարող եք պատմել:

– Առաջին այցելության ժամանակ բացահայտեցի հայկական խոհանոցը, հատկապես Գավառի փախլավան, որը շատ սիրեցի: Երկրորդ այցիս Մարիի տատիկը մի հսկայական կաթսայի մեջ մեծ խնամքով դասավորել էր մոտ հիսուն փախլավա: Այդ ժեստը խորապես հուզեց ինձ, թեեւ Հայաստանում այն կարող է սովորական թվալ:

– Դուք բազմիցս ելույթ եք ունեցել Հայաստանում: Կարո՞ղ ենք հաջորդ այցի ժամանակ նոր անակնկալ սպասել:

– Անպայմա՛ն: Կլինի մի նախագիծ, որը վերջերս ենք սկսել Մարիի հետ: Երաժշտական գործունեությանը զուգահեռ հիմնել ենք «Armart e՛dition» մանկապատանեկան հրատարակչությունը: Մեր առաջին նախագիծն ավարտեցինք մի քանի ամիս առաջ. դա ձայնային ուղեկցությամբ գիրք է, որը պատմում է Կոմիտասի կյանքը՝ հետաքրքրական դրվագներով: Յուրաքանչյուր էջում երեխաները կարող են լսել տարբեր ձայներ՝ երգեցողություն, գործիքներ եւ նույնիսկ իր իսկ՝ Կոմիտասի ձայնը, ձայնագրված Փարիզում, 20-րդ դարի սկզբին:

–Շնորհակալությո՛ւն, Գոդըֆրուա՛, ձեր պատասխանների եւ ձեր գործունեության համար: Թող հայ երաժշտությունն աշխարհում ունենա ձեզ նման ավելի շատ դեսպաններ…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

 Ի հուշ. Նինա Գաբրիելյան (1953-2026)

Հաջորդ գրառումը

Կոստան Զարյանի Իսպանիան: Հայ Մալրոյի սիրահարված հայացքը*

Համանման Հոդվածներ

27 Մարտի, 2026

Մեր քաղաքական կյանքի տրամաբանությունը

27/03/2026
27 Մարտի, 2026

Հերթական Մերժված «նախաձեռնությունը»

27/03/2026
27 Մարտի, 2026

Հրայր Պալեան. «Պատանդ պահելը խաղաղասիրության նշան չէ՛»

27/03/2026
27 Մարտի, 2026

Թուրք փորձագետ. «ԱՄՆ-ն Իրանի դեմ երեք ճակատով գործողության է պատրաստվում». Ադրբեջանն էլ կմասնակցի՞

27/03/2026
Հաջորդ գրառումը

Կոստան Զարյանի Իսպանիան: Հայ Մալրոյի սիրահարված հայացքը*

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական