Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գյուղատնտեսական հողերը գիտնականների ուշադրության առարկա

30/09/2022
- 30 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում գնահատվել են ՀՀ Արմավիրի մարզի գյուղատնտեսական նշանակության հողերում բնական (Ra-226, Th-232, K-40) եւ տեխնածին (Cs-137) ռադիոնուկլիդների ակտիվության մակարդակները:

Շրջակա միջավայրում բնական ռադիոնուկլիդներից առավել տարածված են ռադիում-226 (Ra-226), թորիում-232 (Th-232) ու կալիում-40 (K-40): Մարդն ու այլ կենդանի օրգանիզմները մշտապես ենթարկվում են բնական ճառագայթման՝ հիմնականում հողերում առկա այս ռադիոնուկլիդների տրոհման պատճառով: Տեխնածին ռադիոնուկլիդներն օտար են բնությանը, շրջակա միջավայրում են հայտնվում մարդու գործունեության հետեւանքով, հիմնականում ատոմային էներգետիկայի օբյեկտներում խոշոր վթարների, ինչպիսիք են Ֆուկուսիմայի ԱԷԿ-ի (2011 թ.) ու Չեռնոբիլի ԱԷԿ-ի (1986 թ.) վթարները, ինչպես նաեւ ներկայում արգելված միջուկային զենքի փորձարկումների հետեւանքով: Տեխնածին ռադիոնուկլիդներից առավել տարածված է ցեզիում-137-ը (Cs-137):

Հողերից բնական եւ տեխնածին ռադիոնուկլիդները կարող են անցնել մշակաբույսերի մեջ: Այդ պատճառով գյուղատնտեսական հողերի ռադիոնուկլիդային կազմն ուսումնասիրելը անչափ կարեւոր խնդիր է: ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կողմից իրականացվել է Արմավիրի մարզի հողերում թե՛ բնական (Ra-226, Th-232, K-40), թե՛ տեխնածին (Cs-137) ռադիոնուկլիդների ակտիվության գնահատում: Մարզի այն տարածքներում, որտեղ հողառաջացնող ապարները հրաբխածին են, գրանցվել են բնական ռադիոնուկլիդների համեմատաբար բարձր ակտիվություն: Սակայն դրանք չեն գերազանցում Հայաստանի հողերի համար ՄԱԿ-ի ատոմային ճառագայթման ազդեցության գիտական կոմիտեի կողմից գնահատված արժեքները: Հայկական ատոմային էլեկտրակայանին հարող տարածքում տեխնածին Cs-137-ի ակտիվությունը ցածր է եւ համապատասխանում է այլ վայրերում նման բարձրություններում գրանցված ակտիվության մակարդակներին:

Ապագայում ռադիոնուկլիդների ուսումնասիրության արդյունքում ստացված տվյալները պլանավորվում է զետեղել ՀՀ ռադիոէկոլոգիական ատլասում:

Այս հետազոտությունների հիման վրա մշակվելու են գյուղատնտեսական հողերում բնական ու տեխնածին ռադիոնուկլիդների ակտիվության մակարդակների տարածաբաշխման փորձագիտական քարտեզներ, ինչը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից մեկի՝ սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատման պարտադիր մասն է կազմում:

Արմավիրի մարզում է տեղակայված Հայկական ատոմակայանը: Ուստի, այդ տարածքում ռադիոակտիվությունն ուսումնասիրելն ունի է բնապահպանական եւ ազգային անվտանգային հետաքրքրություններ:

Հետազոտությունն իրականացվել է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Ռադիոէկոլոգիայի եւ այլ բաժինների երիտասարդ գիտաշխատողների մասնակցությամբ:

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ

Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գնացքից թռչելու ժամանակը

Հաջորդ գրառումը

Օսմանյան ժամանակաշրջանի հայերի աշխարհը՝ լուսանկարներում

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը

Օսմանյան ժամանակաշրջանի հայերի աշխարհը՝ լուսանկարներում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ժողովրդին բախմա՞ն եք տանում, Սուրբ Եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել. Հայր Ասողիկ

09/06/2025

Հայաստանի Հանրապետությունում բացահայտ կերպով ահաբեկչություն է ծրագրվում՝ պետական մակարդակով. նկատում է Մայր աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն  Հայր Ասողիկ Կարապետյանը։...

ԿարդալDetails

Ըստ կառավարության՝ Փաշինյանը մեղավոր չէ, որ ոստիկանները տգետ են և ի վիճակի չեն ապահովել իրենց իսկ անվտանգությունը

09/06/2025

Հոգեկան հիվանդ…Ինչի՞ց ա, որ Վեհափառը զավակ ունի, պիտի հեռանա, դու 5000 զավակի գլուխ կերար ու չհեռացար. սքրինշոթեր

09/06/2025

Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը, Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս. Փաշինյան

09/06/2025

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական