Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բրյուսելում դեռ առերեսվելու են հայկական հետքին

06/10/2023
- 06 Հոկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հոկտեմբերի 1-ին հայոց առաքելական աշխարհասփյուռ եկեղեցիների զանգերն՝ արթնության եւ ահազանգի ղողանջներն արդեն հնչեցրել էին, խունկը բուրվառում աղոթքի մրմունջն առ Աստված էր առաքել՝ ամենալուսավոր սուրբ Էջմիածնի մայր տաճարից եւ հերթափոխը հանձնել պահանջ հնչեցնելուն: Ժամը 14-ին Բրյուսելում եւ Եվրոպայի 20-ից ավելի քաղաքներում (Վարշավայում, Վիեննայում, Ստոկհոլմում, Աթենքում, Նիկոսիայում, Պրահայում, Լիսաբոնում, Բրատիսլավայում, Բուխարեստում,Պլովդիվում, Սոֆիայում, Ռուսում, Վարնայում, Լիոնում, Հռոմում, Կոպենհագենում, Մարսելում, Շատորուում, Կլերմոն-Ֆերանում և ֆրանսիական Վալանսում, Մյունխենում, սեպտեմբերի 30-ին՝ Լոնդոնում) միաժամանակ լսվեց հայությունը բողոքի ձայնը՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության, Արցախի իրավունքը ոտնահարելու, ԵՄ-ի եւ աշխարհի լռության դեմ: «Europeans for Artsakh» («Եվրոպացիները հանուն Արցախի») ավելի քան 500 կազմակերպություն միավորող կառույցի բծախնդիր եւ նվիրված աշխատանքի շնորհիվ՝ եվրոպահայության ազգային գերագույն նպատակի շուրջ համախմբումը կայացավ: Բրյուսելի Շուման հրապարակում ԵՄ-ի ներկայացուցչական նստավայրի առջեւ 3500- 4000 ցուցարար արդար պահանջատեր էր: (Բրյուսելի հանրահավաքի մասին բոլոր լրատվամիջոցներում արձանագրված ավելի քան 10 000 մասնակից ձեւակերպումը հիշատակածս ցույցի համար ցանկալի, ակնկալելի թիվն էր:  Մեր ներկայացրած 3500-4000 -ը արձանագրված է հանրահավաքի ավարտին, կազմակերպիչների տրամադրած թիվն է):

Եվրոպական ԶԼՄ-ները անդրադարձան՝ Սփյուռքը պահանջատեր է

Գերմանական RND անդրադարձավ Բեյրութում անցյալ հինգշաբթի Ադրբեջանի դեսպանության առջեւ հայ համայնքի կազմակերպած ցույցին: «ԼՂ անկումով աշխարհասփուռ հայերի համար երազանք փլուզվեց» վերնագրյալ հոդվածում այսպես է ձեւակերպված՝ «Սփյուռքահայերից շատերի համար ԼՂ-ն պատմական հայրենիքի կարեւորագույն մասն է»: Հենց Սփյուռքում շատերը հույս էին տածում, որ ԼՂ կարող է օրերից մի օր պաշտոնապես անկախ ճանաչվել կամ ՀՀ-ին ձուլվել, գրում է լրատվականը եւ հավելում «Կարնեգի» ինստիտուտի աշխատակից Թոմաս դե Վաալի գնահատականը՝ «Խիստ անիրատեսական հույսեր»:

Նույն հոդվածն իրազեկում է, թե ԱՄՆ-ում, հատկապես Լոս Անջելեսում հայկական համայնքը նշանավոր է: Այնտեղ էլ բողոքի հանրահավաքներ են գումարվել,  սեպտեմբերի 19-ին բեռնատարների միջոցով մի քանի ժամով փակել են ավտոմայրուղիներից մեկը, իսկ Քիմ Քարդաշյանը սոցցանցում կոչ է արել Բայդենին կանխել Հայոց նոր ցեղասպանությունը:

Սփյուռքում ԼՂ-ի հայությանն օգնելու դրամահավաք են անում, գրում է RND-ն, ակնարկելով նաեւ Բեյրութի համալսարանի դոցենտ Նարոտ Սերուջյանի այն անկեղծացումը, թե հայրենակիցներով երբ խոսում են, հուսահատություն, անզորություն են զգում նաեւ:

Նույն հոդվածում ակնարկ կա Բրյուսելում կազմակերպվող ցույցի մասին:

Unternehmen-heute կայքը հոկտեմբերի 1-ին վերնագրում է «Հազարավոր հայեր բողոքի հանրահավաք են անցկացնում Բրյուսելում Ադրբեջանի դեմ»: Նրանց թվում են նաեւ Գերմանիայից ժամանած հայ համայնքի ներկայացուցիչները, նշում է գործարարներին տնտեսական լրատվություն մատուցող գերմաներեն կայքը:

Գերմանական «Դոյչե վելլեն» էլ անդրադարձել է Բրյուսելի ցույցին: «2000- ամյա Հայոց քաղաքակրթությունն ընդդեմ ադրբեջանական գազի» ենթավերնագիրը փոխանցում է բրյուսելյան հանրահավաքի պաստառներից մեկի՝ ԵՄ-ին ուղղված հետեւյալ ձեւակերպումը՝ « 2000 -ամյա հայոց քաղաքակրթությունը վաճառվում է ադրբեջանական գազի դիմաց»:

Հոկտեմբերի 1-ին հանրահավաքին անդրադարձավ «Բեռլիներ ցայթունգը»: Բաքվի քաղաքապետի հայտնի հայտարարությունը հիշատակելով, թե «Մեր նպատակն է հայերի լիակատար բնաջնջումը», թերթը գրում է՝ իրենց հայրենիքն ու ինքնությունը կորցնելու վախից դրդված՝ կիրակի օրը հազարավոր հայեր Բրյուսելում ԵՄ-ի նստավայրի առջեւ բողոքի ցույց գումարեցին: «Եվրոպայի տարբեր անկյուններից Բրյուսելում հավաքված հազարավոր ցուցարարները ԵՄ-ին մեղադրում էին, որ փակել է աչքերը, հայոց տառապանքները չի տեսնում, քանի որ Ադրբեջանից գազ են մատակարարում»: «Բեռլիներ ցայթունգը» նշում է, որ հավաքի մասնակիցները Ադրբեջանին մեղադրում են ԼՂ-ում «էթնիկ մաքրազտում» իրականացնելու համար:

Նույն օրը ժամը 18.53-ի թողարկմանը Բրյուսելի ցույցին անդրադարձավ

«Եվրոնյուզը»՝(գերմաներեն տարբերակը) Արցախին նվիրված իր տեսանյութում՝ ակնթարթային հիշատակումով: «Տարբեր երկրներից հայկական սփյուռքի ներկայացուցիչները կիրակի օրը հավաքվել էին Բրյուսելում՝ ԼՂ-ի վրա Ադրբեջանի հարձակման դեմ բողոքի հանրահավաքի: Հայ անջատողականները, որ ԼՂ-ն վերահսկում էին 3 տասնամյակ, անցյալ շաբաթ… իրենց զենքը վայր դրեցին», հաղորդեց «Եվրոնյուզը»:

Ավստրիական «Դեր Շտանդարտը» հոկտեմբերի 1-ին մեկ նախադասությամբ արձանագրեց Բրյուսելում բողոքի հանրահավաքի, նույն օրը հայոց եկեղեցիներում համազգային աղոթքի մասին՝ «ՄԱԿ-ի առաքելությունը ժամանեց ամայացած ԼՂ» վերնագրյալ հոդվածում:

Նիդեռլանդական հանրային հեռարձակող  rtv Oost-ն էլ անդրադարձավ հանրահավաքին:  Նրանց պատրաստած՝ մոտ երկու րոպեանոց տեսանյութում երեւաց, որ տեսախցիկը հեռուստադիտողի հայացքը բեւեռում է համայնքի անդամների պարզած «էթնիկ մաքրազտում» ցուցապաստառի վրա: Ալմելոյի հայկական համայնքի հանդեպ  հոլանդացիների ուշադրությունն ու հարգանքը նկատելի դարձավ: Սեղմ տեսանյութում ցույց տրվեց, որ Ալմելոյից եւ մերձակայքից նվազագույնը 400 հոգի պատրաստվում է Բրյուսել մեկնել ավտոբուսներով՝ մասնակցելու հանրահավաքի, քանզի կարեւոր է, որ «աշխարհն իմանա, թե ԼՂ-ում ինչ է կատարվում, մեզ օգնություն է անհրաժեշտ» : Տեսանյութը շատ լավ արձանագրում է այն փաստը, որ Բրյուսել մեկնումը համակարգված, կարգուկանոն պահպանելով էր կազմակերպվել: Ալմելոյի հայ եկեղեցական համայնքի ատենապետ Օնիկ Գիլիչին շեշտում է՝ 4-րդ դարում հայ քրիստոնյան արդեն Ադրբեջանում (պետք է լինի՝ ներկայիս տարածքում- Ան. Հ.) եկեղեցի էր կառուցում: Այն փաստը, որ այնտեղից այժմ մեզ վռնդում են, անընդունելի է: Մեր մշակույթը երկրորդ անգամ են ոչնչացնում, ճիշտ այնպես, ինչպես Հայոց ցեղասպանության ժամանակ»: Հեռուստահաղորդման մեջ հիշատակվում է, որ քրիստոնյա հայերը դեռ 4-րդ դարում հոլանդացիների հետ առեւտուր էին անում՝ ամուր կապեր հաստատելով երկու երկրների միջեւ, սակայն նրանց հանդեպ ուշադրությունն անբավարար է: Ակնարկվում է, որ  2004-ին Նիդեռլանդների խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, որին մինչ օրս չի հետեւել կառավարությունը: Գելիչին խոսում է Թուրքիայի ուրացման դեմ լռության, Ադրբեջանի ցեղասպան վարքի մասին՝ հարցնելով «Ի՞նչ է անում Ռութթեն( Mark Rutte Նիդեռլանդների վարչապետը- Ան. Հ.) Եվրոպան: Ոչինչ»: Այնուհետ հույս է հայտնում, որ քաղաքական շատ գործիչներ կտեսնեն եւ կլսեն, կընդունեն, որ մեկ անգամ արդեն արտոնել են ցեղասպանությունը: Նիդեռլանդական հեռուստաեթերում ընդգծվեց , որ շատ են ցույցի համար Բրյուսել մեկնող երիտասարդները:

Ճիշտ է ուշ, բայց ոչ ուշացած

Կիրակի վաղ առավոտյան Գերմանիայի տարբեր քաղաքներից՝ Դույսբուրգից, Քյոլնից, Նոյվիդից, Դորտմունդից, Ախենից ավտոբուսներով Բրյուսել մեկնելու ցանկությունը մեծ էր: Բրյուսելում նկատելի դարձավ, որ ցանկության եւ լավ կազմակերպելու դեպքում իսկապես կարգուկանոնը հարգող ազգ ենք: Ավտոբուսների լեփ լեցուն լինելու պատճառով շատերը Եվրոպայի մայրաքաղաք էին ժամանել իրենց անձնական ավտոմեքենաներով՝ կիրակի օրը մասնակից դառնալու Շուման հրապարակում հայերի համախմբմանը: Հե՛նց համախմբմանը, քանի որ վերջին շրջանում հայության ամենամեծ թերին միասնականության կարեւորության նվազ գիտակցումն է: 2020-ի պատերազմից հետո, երբ փշրվեց մեր անպարտելի լինելու ապառաժը, երբ Սաղմոս ասացող կար, բայց «ո՞վ է մեղավոր» հարցի պատասխանը չէր գտնում Նարեկացու «Մատյանի» բարձրաձայն ընթերցողին, ինքնախոստովանողին, ապաշխարողին, իսկ թշնամին ամեն օր հարվածում էր (է), թշնամությունը երկրի կուչ եկած սահմանը հատում, սփյուռքին վարակում էր: Արցախի զարգացմանն ուղղված համախմբող գործի փոխարեն այժմ Արցախը տեսիլ է դառնում, որ պետք է փրկել մահվան ճիրաններից:

Մեր ավտոբուսի մեջ հայոց ոգին ամրացնող երգեր էին երգում: Բրյուսելում հոլանդահայ, բելգիահայ, գերմանահայ, ֆրանսահայ երիտասարդները նկատելի շատ էին, տարանուն պաստառներով, գեղեցիկ դեմքերով, վառ աչքերով, արյան չմարող կանչով, արդարության համար կռիվ տալու պատրաստ, պահանջատեր: Բրյուսելի կենտրոնական փողոցների սյուների վրա կպչուն թուղթը դրոշմել է Արցախի դրոշը, Հայաստանի դրոշը, Շուշի, Արցախ բառերը: Ռուբեն Վարդանյանին, մյուս առեւանգվածներին ազատ արձակելու պահանջը: Ֆրանսահայ երիտասարդական «Շարժումը» Ոտքի, Հպարտ, Անհնազանդ, Շարժում բառերով հանդերձավորել է՝ ուր աչքդ տեսնի…  Բրյուսելում առերեսվելու են հայկական հետքին:
Չե՛նք նահանջելու:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Բրյուսել

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների հակահայկական եւ հակաիրանական ուղղվածությունը

Հաջորդ գրառումը

Գրանադայում ավարտվեց քառակողմ հանդիպումը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հրապարակախոսություն

Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան

08/06/2025
Հաջորդ գրառումը

Գրանադայում ավարտվեց քառակողմ հանդիպումը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական