Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բեռլինը զգուշացնում է Ալիեւին, իսկ նրա դեսպանը «օգնության է կանչում» հրեաներին

06/10/2023
- 06 Հոկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեկ գերմանական հեռուստատեսության 2-րդ ալիքի՝ ZDF-ի առավոտյան եթերում խոսելով Գրանադայում տեղի ունեցող գագաթնաժողովի մասին, Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միշայել Ռոթն այսպես արտահայտվեց. «Ադրբեջանում ավտորիտար տիրակալ կա՝ Ալիեւը, որ սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը: ՀՀ-ն պիտի մեզնից հիմա սատարման ազդանշան ստանա, իսկ Ալիեւին կարմիր քարտ պիտի ցույց տանք»: Գրանադա չգնալու մասին հաղորդավարի հարցին ի պատասխան Ռոթն ասում է. «նախկինի նման հույս է տածում, որ մեղմ կվարվենք, քանի մեր էներգամատակարարն է: Կարծում եմ՝ ճիշտ չէ: Եթե մի երկիր ագրեսիա է կիրառում, ռազմական ուժ գործադրում, չենք կարող նրա հետ սովորականի նման բիզնես անել»: Ռոթը խոսեց նաեւ Ադրբեջանում «ազգանականության (նացիոնալիզմի), դրա թույնի, ԵՄ-ի վրա ազդեցության մասին»:

Եթերը նոր էր ավարտվել, երբ Բեռլինում Ադրբեջանի դեսպան Աղաեւը X-ի միկրոբլոգում խանդոտ երեխայի նման մի տեքստ գրեց. «Զվարճալի է տեսնել, ինչպես է պարոն Ռոթը ներկայացնում «Ադրբեջանում ազգայնականությունը», իսկ Հայաստանը՝ որպես «անթերի ժողովրդավարություն», որ «ազգայնականությունից զուրկ » է: Այնքան զուրկ է, որ 1 միլիոն ադրբեջանցու է էթնիկ մաքրազտման ենթարկել, դրանով ադրբեջանցիների հանդեպ ցեղասպանություն իրականացրել: Հայաստանն այնքան «զուրկ է ազգայնականությունից», որ հրեական սինագոգներն ու հաստատությունները պարբերաբար ենթարկում է հարձակումների: Հայաստանն այնքան «ժողովրդավարական» եւ «ազգայնականությունից զերծ » է, որ նացիստների հետ համագործակցած հայերի բազմաթիվ արձաններ «զարդարում են» Հայաստանի շատ քաղաքներ: Հայաստանն այնքան զերծ է «ազգայնականությունից», որ էթնիկ զտումների պատճառով դարձել է աշխարհի սակավաթիվ մոնոէթնիկ պետություններից մեկը»:
Անշուշտ Աղաեւը լավ գիտի, որ հրեաներն այնքան խելացի եւ զգույշ են, որ վաղուց հեռացած կլինեին մեր երկրից, եթե իրենց հանդեպ Հայաստանում հալածանք լիներ: Աղաեւն իհարկե հայ- հրեական բարեկամության տարիքը չունի, ոչ էլ նրա ներկայացրած պետությունը, որ  երիտասարդին չի տվել խոր գիտելիքներ, հարեւանների պատմությանը տիրապետելու առիթ: Ժամանակն է ըմբռնել, որ ճկուն դիվանագետը, իր երկրի շահերը պաշտպանելիս այնքան տկար չպիտի լինի, որ հաստատվի՝ հրեաների հանդեպ հայերի մտացածին ատելություն բորբոքելով: Մանավանդ հիմա, երբ Հայաստանում հրեական համայնքի թիվը աճ է գրանցել:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գրանադայում ավարտվեց քառակողմ հանդիպումը

Հաջորդ գրառումը

Գրանադայում պատերազմին նոր կարգավիճակ տան՝  անցանկալի հայտարարեն

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հրապարակախոսություն

Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան

08/06/2025
Հաջորդ գրառումը

Գրանադայում պատերազմին նոր կարգավիճակ տան՝  անցանկալի հայտարարեն

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական