Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բաքվի հպարտանքը, Հայաստանի խաղաղությունը եւ ՌԴ-ի դերը

Գեղամ Մկրտչյան
19/09/2025
- 19 սեպտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
76
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռուսաստանյան լրատվամիջոցները շարունակում են ակտիվորեն լուսաբանել մեր տարածաշրջանի իրադարձություններն ու քաղաքական անցուդարձը: Վերջին օրերի մի քանի նման հրապարակումների մասին՝ ստորեւ:  

Մեծ Բրիտանիան հայտարարել է Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության մասին

Այս տարիների իրադարձությունները Ադրբեջանի հաղթանակի պատմությունն են, հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւը: «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, նրա խոսքերը բերել է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության թելեգրամյան ալիքը: «Վերջին հինգ տարիների պատմությունը ցույց է տվել, որ ոչ մի արտաքին ուժ չի կարողացել ազդել մեր կամքի վրա», – ասել է Ալիեւը «այն բնակավայրեր այցելելու ժամանակ, որոնց նկատմամբ Բաքուն վերականգնել է վերահսկողությունը 2020 եւ 2023 թվականների հակամարտությունների ավարտից հետո»: Նա նաեւ նշել է, թե (պատկերացնո՞ւմ եք) Բաքուն միշտ պատրաստ է եղել արդարության եւ միջազգային իրավունքի վրա հիմնված խաղաղության… Անդրադառնալով նաեւ Ռուսաստանի հետ վերջին շրջանի հարաբերություններին՝ ավելացրել է, թե Բաքուն «երբեք չի հանդուրժի ագրեսիայի կամ անհարգալից վերաբերմունքի որեւէ դրսեւորում»:
Այդ երկրի հնարավորությունների տնտեսական հիմքն, անշուշտ, նավթն է, որից ստացվող եկամուտն իրենց համախառն եկամտի առյուծի բաժինն է: Թեպետ հիմա, ըստ «Եվրասիա դեյլի» լրատվականի հրապարակման, այստեղ վառելիքահանույթի պակաս է արձանագրվում: Երկրի վիճակագրական կոմիտեի վկայակոչված տվյաներով՝ այս տարվա առաջին ութ ամիսներին Ադրբեջանում նավթի եւ գազի  կոնդենսատի արդյունահանումը կազմել է 18.39 մլն տոննա: Անցյալ տարվա հունվար-օգոստոսի համեմատ արտադրությունը նվազել է 4.7%-ով: Ինչպես նշվում է, այսօր ստացվող եկամուտը շատ հեռու է տասը տարի առաջվա արդյունքից: Օրինակ՝ 2014 թվականի առաջին կեսին Ադրբեջանը համաշխարհային շուկաներին մատակարարել է 13.4 մլրդ դոլարի նավթ, իսկ հում նավթի վաճառքից ստացված եկամուտները գրեթե կրկնակի գերազանցել են 2025 թվականի առաջին կեսի 7.66 մլրդ դոլարի մակարդակը: Մի կողմից նավթահանքերն են սպառվում, մյուս կողմից նավթի համաշխարհային գներն են նվազել: Միայն անցյալ տարվա համեմատ եկամուտները պակասել են 17%-ով:

Բայց ժողովրդական մի ասացվածք էլ կա, չէ՞. մի՛ ունեցիր հարյուր դահեկան, ունեցիր հարյուր բարեկամ: Այս հարցում Ադրբեջանը բոլոր դեպքերում պակաս չունի: Օրինակ Մեծ Բրիտանիայի հետ նրա հարաբերությունների բնույթը կարծես թե հայտնի է: Իսկ ահա Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի հարցերով բրիտանական նախարար Սթիվեն Դաութին օգոստոսի 25-ին Բաքու կատարած իր այցի ժամանակ հայտարարել է, որ իր երկրի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունները բարձրացել են ռազմավարական գործընկերության մակարդակի: Այս մասին ասվում է Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանատան սեպտեմբերի 12-ի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքում: Դեսպանատան հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ Մեծ Բրիտանիան ճանաչում է Ադրբեջանի «հանգուցային դերը» եւ «անփոխարինելիությունը» «բարդ աշխարհաքաղաքական դինամիկայի կառավարման գործում՝ տարածաշրջանում կայունության պահպանման պայմաններում»:

«Երեւանի խաղաղության օրակարգն օգտագործում են որպես թուլություն»

Հայաստանի իշխանությունների «խաղաղության օրակարգը» Թուրքիան ու  Ադրբեջանը մեկնաբանում են որպես թուլության նշան եւ օգտագործում են Երեւանից նոր զիջումներ կորզելու համար: «Այլընտրանքային նախագծեր խմբում» ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի այս հարցադրմամբ հոդվածին է անդրադարձել ռուսական «Ցարգրադ» հեռուստաալիքի կայքը:

Հրապարակման մեջ բերվում են ՀՀ կառավարության ներկա քաղաքականությունը քննադատած դիվանագետի մտքերն այն մասին, թե աշխարհում ուժային լուծումների,  Հայաստանի հանդեպ թշնամական արտաքին միջավայրի պայմաններում խաղաղությունը առանց հուսալի ռազմավարական երաշխիքների՝ դրոշի վերածելը եւ դրա արժեքներն անպաշտպան թողնելը նշանակում է երկիրը մղել ռազմավարական խոցելիության ուղի: Ըստ այդմ, ՀՀ իշխանություններն անտեսում են ամենակարեւորը. ո՛չ ժողովրդավարությունը, ո՛չ խաղաղ հռետորաբանությունը, ո՛չ էլ նույնիսկ իրավական զիջումները չեն ապահովի անվտանգություն այնպիսի աշխարհում, որտեղ օրենքի փոխարեն տիրում է ուժը: Նախկին նախարարը նաեւ նշել է, որ պատմական հիշողության, անցյալի դասերի մերժումը կարող է խաթարել իրական Հայաստանի գոյությունը:

ՌԴ տարբեր լրատվամիջոցներ անդրադարձել են մշակութային ոլորտին վերաբերող, բայց ինչպես երեւում է՝ քաղաքական ենթատեքստ ունեցող մի խնդրի: «Ռուսաստանն ուրախ կլիներ Հայաստանից ներկայացուցիչներ տեսնել «Ինտերվիդենիե» երգի միջազգային մրցույթում»,- ռուսական «Ինտերվիդենիե-2025»-ի նախապատրաստությանը նվիրված ասուլիսի ժամանակ նշել է ոչ այլ ոք, քան այդ երկրի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Հայ ընկերները լավ գիտեին, որ մրցույթն անցկացնում է, եւ հարցը, թե ինչու մասնակիցների մեջ հայ ներկայացուցիչ չկա, մեզ մոտ պատճառը բացակայում է»: Մեզ էլ այդ մասին տեղեկատվություն հայտնի չէ:

Բայց կան եւ մարդկային հարցեր, որոնք քաղաքական շահախնդրությունների ենթակա չեն: Եթե հայ արվեստի պատվիրակները, ըստ այս հաղորդումների, չեն ուղարկվել հիշյալ միջոցառմանը, ապա Հայրենական մեծ պատերազմի հայաստանցի  երկու ծերունազարդ վետերաններ՝ 102-ամյա նախկին ռադիստ-կապավոր Ռոզալյա Աբգարյանը եւ 101-ամյա հին ծովային ու նաեւ 89-րդ Թամանյան դիվիզիայի վետերան Ներսես Սիմոնյանը, խոչընդոտ չհամարելով իրենց տարիքը, հրավերով մեկնել են Նովոռոսիյսկ՝ մասնակցելու այդ քաղաքի օրվա միջոցառումներին: Քաղաք, որի համար իրենք կռվել են: Այս մասին տեղեկացնում է «Կուբան-ինֆորմ» գործակալությունը, հրապարակելով նաեւ խոսուն խմբակային լուսանկար լեգենդար վետերանների մասնակցությամբ;

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանն անդրադարձել է Հարավային Կովկասում իր երկրի դերին

Ռուսաստանը եղել է, կա եւ կմնա Հարավային Կովկասում գործընթացների ակտիվ մասնակիցը, ինչը ճանաչվել է նաեւ Թուրքիայի կողմից, հայտարարել է ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը՝ պատասխանելով թուրքական լրատվամիջոցների հարցերին հանրապետությունում իր առաքելության ավարտի նախօրեին: Սա էլ «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդումն է Անկարայից:
Սեպտեմբերի 5-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Երխովին Թուրքիայում դեսպանի պաշտոնից ազատելու եւ Ուզբեկստանում դեսպանատան ղեկավար նշանակելու մասին: Երխովն արդեն ժամանել է Տաշքենդ:

«Ինչ վերաբերում է ձեր այն հայտարարությանը, թե, ինչպես դուք եք ասում, «Ռուսաստանը դուրս է մղվում Կովկասից», ես չեմ կարող համաձայնել: Կարծում եմ՝ ճիշտ հակառակն է: Իմ երկիրը եղել է, կա եւ կշարունակի ներկա լինել այս տարածաշրջանում: Ի դեպ, դա ճանաչվում է այստեղ գտնվող բոլոր պետությունների,  այդ թվում՝ Թուրքիայի կողմից, որի հետ մենք սերտ աշխատանքային կապեր ենք պահպանում, այդ թվում՝ Հարավային Կովկասի հարցերով», – լրագրողներին ասել է  դիվանագետը՝ մեկնաբանելով մի քանի փորձագետների այն հայտարարությունները, թե ԱՄՆ-ն, իբր, ձգտում է սահմանափակել Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ
 
 Լուսանկարը՝ «Ցարգրադ» հեռուստաալիքի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խաչատուր Մխիթարյան. «Թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը չեն կարող արցախցիների վերաբերյալ այնպիսի որոշումներ կայացնել, որ կկասեցնեն նրանց իրավունքների իրացման տեսական հնարավորությունը»

Հաջորդ գրառումը

Դուրս գալ տեխնոլոգիաների զոհի կարգավիճակից

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանն ու զինակից են դարձել մեզ. Սամվել Կարապետյան

11/10/2025
Հրապարակախոսություն

Երբ մարդասպանությունը տեղի է ունենում սրբավայրում, դա անվերահսկելիության խորքային դրսևորում է որը բնորոշ է միայն թույլ կամ փլուզվող պետություններին

11/10/2025
Հրապարակախոսություն

Մեր պետությունը չի կարող հպարտանալ, երբ իր մայրերը կանգնում են դեղատան դռան մոտ և հաշվում են՝ հաց առնե՞ն, թե դեղ. Կամենդատյան

11/10/2025
Հաջորդ գրառումը

Դուրս գալ տեխնոլոգիաների զոհի կարգավիճակից

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Անձը կհաշվառվի իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից․ ՆԳՆ-ի նոր նախագիծը

12/10/2025

Հիմնական բնակության վայրը փոխելիս անձը պարտավոր կլինի 7 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնել։ Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է բնակչության...

ԿարդալDetails

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

11/10/2025

Դարոն Աճեմօղլուն կմասնակցի «Մեր ձևով» շարժման՝ Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրի աշխատանքներին

11/10/2025

Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանն ու զինակից են դարձել մեզ. Սամվել Կարապետյան

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական