Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բարեգործական ծրագրերը հաջողությամբ շարունակվում են

09/09/2022
- 09 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թեքեյան մշակութային միության, «Ատգեն Արմենիան» հիմնադրամի եւ  «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ-ի համատեղ բարեգործական ծրագիրը շարունակում է գտնել եւ աջակցել 44-օրյա պատերազմից հետո Քաշաթաղի շրջանից Վայոց Ձորում ապաստան գտած ընտանիքներին:

Օրերս Երեւան այցելած Մոնրեալի (Կանադա) «Ապագայ» շաբաթաթերթի եւ Թեքեյան մշակութային միության գրասենյակի աշխատակից Սալբի Հալաջյանը հյուրընկալվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Կանադայի  Թեքեյան մշակութային միության հայաստանյան ներկայուցուցչության գրասենյակ: Ի դեպ, նախատեսված էր այցելել գործընկեր Վայոց  Ձորի «Սյունիք- Զարգացում» հասարակական   կազմակերպություն, նրանց հետ շրջելու ծրագրի շահառու ընտանիքներին, տեղում ծանոթանալու  աջակցություն ստացած ընտանիքներին, զրուցելու ծրագրի արդյունավետության եւ հետագա անելիքների մասին: Այցը չկայացավ՝ Սալբի Հալաջյանի ժամանակի սղության պատճառով:

Գրասենյակում կայացած վերոհիշյալ հանդիպմանը մասնակցում էր նաեւ Արցախի Բերձոր քաղաքի Վահան Թեքեյանի անվան դպոցի տնօրեն Անահիտ Քոսակյանը:

ԱՄՆ եւ Կանադայի Թեքեյան մշակութային միության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գայանե Մուրադյանը տեղեկացրեց, որ ՀԿ-ն կանադական «Ատգեն Արմենիան» հիմնադրամի, «Թեքեյան մշակութային միության» ընկերության հայաստանյան ներկայացուցչության եւ «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ-ի հետ համատեղ Արցախի տարբեր շրջաններից տեղահանված ընտանիքների համար իրականացրել եւ հիմա էլ իրագործում են աջակցության տարբեր ծրագրեր: Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպություններն օգտվում են իրենց տեղեկատվական բազայից եւ աջակցում առաջին հերթին օգնության խիստ կարիք ունեցող ընտանիքներին:

Համագործակցության շրջանակներում նույն կազմակերպությունները համատեղ իրականացնում են նաեւ աջակցության մեկ այլ՝ գյուղատնտեսական ծրագիր, դրա մեջ ներառելով Արցախից տեղահանված եւ Վայոց Ձորում ապաստանած արցախցի բազմանդամ եւ սոցիալապես անապահով ընտանիքներին: Ծրագրի նպատակն է աջակցել այդ ընտանիքներին՝ սննդի եւ եկամտի ապահովման, ինչպես նաեւ զբաղվածության տեսանկյունից: Այդ շրջանակներում մարզի տարբեր համայնքներից ընտրված շահառու ընտանիքներին տրամադրվում են գոճիներ, կովեր, անասնակեր, մեղվաընտանիքներ, դրանց խնամքի հետ կապված այլ պարագաներ:

2021 թվականին շահառու երկու ընտանիքի տրամադրվել է 6-ական գոճի՝ 4 ամսվա համար նախատեսված անասնակերով, երեք ընտանիքի՝ 2-ական կով: Ըստ ծրագրի, յուրաքանչյուր շահառու ընտանիք, իր հերթին, նորածին գոճին ու հորթերին տրամադրում է շահառու այլ ընտանիքների: Այս սկզբունքով՝ Քաշաթաղի շրջանից վերաբնակեցված 2 ընտանիքի տրամադրվեց 2-ական գոճի եւ 3 ընտանիքի 1-ական հորթ:

Ռաֆիկ Ռուբիկի Ավագյանին (գյուղ՝ Գնդեվազ) տրամադրվեց 1 հորթ՝ Հովհաննես Ավագյանից, Արմինե Արարատի Ավագյանին (քաղաք՝ Վայք) տրամադրվեց 2 գոճի՝ Արարատ Ավագյանից, Ալվարդ Ամիրխանյանին (գյուղ Մարտիրոս) տրամադրվեց 1 հորթ՝ Արեւիկ Սարգսյանից, Միսակ Ալեքսանյանին՝ (գյուղ Մալիշկա) 1 հորթ Լուսինե Չիչակյանից, Փափազ Նվերի Ստեփանյանին (գյուղ Սալլի) 2 գոճի՝ Թանգուհի Ստեփանյանից:

Աջակցության վերոնշյալ ծրագրի համար շնորհակալություն ենք հայտնում ծրագրով հետաքրքրվող բոլոր կազմակերպություններին, բարերարներին, որոնք հոգատարությամբ հովանավորում են եւ ապահովում ծրագրի շարունակականությունը:

Հատուկ շնորհակալություն ԹՄՄ կենտրոնական վարչության  անդամներին մասնավորապես՝  Արթօ Մանուկյանին, ում հետեւողական աշխատանքի շնորհիվ մինչ օրս ծրագիրը հաջողությամբ շարունակվում է:    

ԳԱՅԱՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Երեւան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սրտի աչքերով

Հաջորդ գրառումը

Թե ի՞նչ է ուզում Ռուսաստանը Հարավային Կովկասում

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը

Թե ի՞նչ է ուզում Ռուսաստանը Հարավային Կովկասում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական