Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի էներգետիկ ճգնաժամի մեղմացման միջոցառումներ

18/08/2023
- 18 Օգոստոսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի  Հանրապետության հիմնովին շրջափակման պայմաններում անհրաժեշտ է մտածել եւ ուղիներ փնտրել էներգիայի արդյունավետ օգտագործման եղանակների մասին:

Արեւի էներգիայի օգտագործում: Արեւի էներգիայից բարձր ջերմաստիճանի տաք ջրի ստացման համար անհրաժեշտ է օգտագործել «Սեւ թակարդի» գաղափարը: Մետաղական եւ ոչ մետաղական որեւէ տարա ներկելով սեւ գույնով եւ փակելով ապակիով՝ կարելի է առնվազն 60-70 աստիճանի տաք ջուր ստանալ: Այն կարելի է օգտագործել կենցաղային տարբեր նպատակների համար`կերակրի պատրաստման, լվացքի եւ այն: Սեւ ներկի բացակայության պայմաններում կարելի է ուղղակի մրոտել տարան: Առկա բոլոր խողովակները նունպես կարող են ծառայել այդ նպատակին:

Կատարել բոլոր ծառերի խորը էտ: Բնափայտն օգտագործել ըստ նշանակության:
Սպիրտից պատրաստել սպիրտայրոց, որի միջոցով կարելի է թեյ, սուրճ եւ այլ կերակուր պատրաստել:

Ներկայում շատ է խոսվում էներգետիկ խնդիրների մասին: Էներգետիկ անվտանգության տեսակետից կարեւորվում են էներգիայի խնայողության հարցերը: Հետեւաբար, անհրաժեշտ է բնակչությանը տեղեկացնել կենցաղում էներգիայի խնայողության հնարավոր խնդիրների մասին: Ներկայացնեմ մի շարք նկատառումներ, որոնք, անտարակույս, կօգնեն մեզ որոշ չափով մեղմացնելու էներգետիկ վիճակը:

Սառնարանը պետք է տեղադրվի խոհանոցի ամենամութ եւ զով տեղում: Էներգիա է խնայում նրա հետեւի վանդակաճաղը սառեցնելու համար: Պետք չէ սառնարանը տեղադրել պատուհանին, ջեռուցման մարտկոցին եւ վառարանին մոտ: Եթե օգտագործում եք էլեկտրական թեյնիկ, ապա լցրեք դրա մեջ այնքան ջուր, որքան օգտագործում եք: Ջուրը տաքացնելուց առաջ օգտագործեք նախորոք թեյնիկում  եղած ջուրը, որն արդեն սենյակային պայմաններում ունի որոշակի ջերմաստիճան:

Կենցաղում էլեկտրական էներգիան հիմնականում օգտագործվում է լուսավորության, ռադիո-հեռուստատեսային հաղորդումներ լսելու եւ դիտելու, էլեկտրական տարբեր սարքերի (փոշեծծիչ, լվացքի մեքենա, սառնարան) բանեցման, սննդի պատրաստման համար: Լվացքի մեքենան կարող է արդյունավետ աշխատել միայն լրիվ բեռնվածությամբ շահագործվելու դեպքում: Փոշեծծիչները համեմատաբար քիչ էներգիա են պահանջում, երբ աշխատում են առանց գերբեռնման: Սառնարանի դռները երկար ժամանակ չպետք է բաց վիճակում մնան եւ հերմետիկ փակված լինեն: Ջրի ծորակը փակ եւ սարքին վիճակում լինելու դեպքում եւս էներգիայի խնայողություն կունենանք:

 Լուսավորության համար պետք է էլեկտրական էներգիան օգտագործվի այն դեպքում, երբ ցերեկային բնական լույսը չի բավարարում: Բնակարանների ներքին լուսավորությունը կախված է կահավորումից, կահույքի դասավորությունից, գույնից եւ այլն: Կարեւոր նշանակություն ունեն նաեւ ապակիների մաքրությունը, պատերի լուսավոր երանգները, վարագույրները: Այս պայմաններն ապահովելու դեպքում բնակարաններում եւ հասարակական վայրերում էլեկտրական լուսավորության կարիք կզգացվի համեմատաբար ուշ ժամերին:

Կենցաղում լայն տարածում են գտել սովորական շիկացման լամպերը, սակայն դրանք «ԼԵԴ» խնայողական լամպերով փոխարինելու դեպքում կունենանք զգալի խնայողություն: Բարձրացեք մեկ հարկ ոտքով, հնարավորինս հազվադեպ օգտագործեք վերելակը: Սա կօգնի նաեւ առողջությանը:

Սննդի պատրաստման ժամանակ խոհանոցի ամանեղենի ճիշտ ընտրությունը կարեւոր նախապայման է էներգիայի խնայողության համար: Խորհուրդ չի տրվում մեծ ամանների մեջ պատրաստել քիչ քանակի կերակուր: Ամանը, որի մեջ կերակուր է պատրաստվում, պետք է ունենա հարմար կափարիչ: Այդ ձեւով կարող ենք խնայել էներգիայի մինչեւ քսան տոկոսը: Անհրաժեշտ է օգտագործել հարթ հատակ ունեցող կաթսաներ: Խորդուբորդ հատակի դեպքում էներգիայի շուրջ 30 տոկոսը կորչում է անօգուտ: Էլեկտրական էներգիայի խնայողության, կենցաղային տարբեր սարքերի օգտագործման ժամկետները երկարաձգելու համար ճիշտ կլիներ ժամանակին անջատել այն էլեկտրական սարքերը, որոնց աշխատանքն անհրաժեշտությամբ չի թելադրված: Օրինակ՝ եթե մեր Արցախի  հանրապետության յուրաքանչյուր բնակիչ թեկուզ մեկ ժամ անջատի անտեղի վառվող 100 վատտանոց էլեկտրական լամպը, ապա կխնայվի մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա:

Անջատեք երկարացման լարը հոսանքի աղբյուրից:  Կարող եք խնայել էներգիա եւ գումար՝ հիշելով անջատել երկարացման լարերը, երբ դրանք չեն օգտագործվում: Ֆանտոմային բեռը կամ «վամպիրի հզորությունը» էլեկտրաէներգիան է, որը ստացվում է վարդակներից, երբ սարքավորումն անջատված է կամ քնի ռեժիմում՝ միացված մնալով ցանցին: Էլեկտրոնային սարքերի եւ գրասենյակային սարքավորումների շատ տեսակներ, ներառյալ համակարգիչները, տպիչները եւ հեռախոսի լիցքավորիչները, շարունակում են էներգիա սպառել նույնիսկ այն ժամանակ, երբ դրանք քնի ռեժիմում են: Ֆանտոմային բեռի ժամանակ սարքավորումները եւ մեքենաները կարող են սպառել մինչեւ 15% էլեկտրաէներգիա: Միշտ անջատեք էլեկտրական սարքերը վարդակից, երբ դրանք չեն օգտագործվում:

Լայնորեն օգտագործել թերմոսներ:Եթե բավարար քանակությամբ թերմոսներ չկան,ապա կարելի է տաք ջրով լցված որեւէ աման ջերմամեկուսացնել ձեռքի տակ գտնվող նյութերից:

Գյուղական վայրերում օգտագործել գոմաղբը, ծղոտը, գյուղատնտեսական տարբեր մշակաբույսերից առաջացած մնացորդը:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայ ուսանողները միջազգային օլիմպիադայի մասնակիցներ

Հաջորդ գրառումը

Ո՞վ է մեղավոր, որ թշնամիներդ տանդ մեջ են

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Ո՞վ է մեղավոր, որ թշնամիներդ տանդ մեջ են

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է այց, տեղի է ունեցել առանձնազրույց Լիլիթ Աղեկյանի հետ

12/05/2025

ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Լիլիթ Աղեկյանին առնչվող դեպքի վերաբերյալ, որում ասվում է. «Մայիսի 8-ին փաստաբան Զարուհի Փոստանջյանը ահազանգ է ներկայացրել...

ԿարդալDetails

Գլխավոր դատախազությունները պահանջում է Քոչարյաններից 8 կետով բռնագանձել…

12/05/2025

Նախկինների դեմ իբր պայքարող իշխանությունը ձեզանից քերել է համարյա նույն գումարը, ընդ որում՝ արագ և կանխիկ. տնտեսագետ

12/05/2025

Քննչական ստորաբաժանումը անհետաձգելի քննչական գործողություններ է ծրագրում Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործով

12/05/2025

Տաթևը և Որոտանի կիրճը՝Համաշխարհային ժառանգության անվանացանկի թեկնածու

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական