Երեքշաբթի, Մայիսի 13, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախ. համագործակցության համաձայնագիր

16/12/2022
- 16 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ներկայիս բարդ աշխարհաքաղաքական  պայմաններում մեծ դեր եւ նշանակություն ունի Հայաստան-Արցախ գիտական կապերի ամրապնդումը: Վերջերս ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտը եւ Շուշիի տեխնոլոգիական համալսարանը կնքեցին համագործակցության համաձայնագիր: Նախատեսվում է համատեղ մշակել եւ իրականացնել փոխշահավետ գիտակրթական ծրագրեր, պրոֆեսորադասախոսական անձնակազմի եւ փորձագետների փոխանակում, համատեղ հետազոտություններ եւ գիտական միջոցառումներ, հրապարակել գիտական հոդվածներ:

Հարկ է նշել,որ համալսարանն ստեղծվել է 2015 թվականին, Լեռնային Ղարաբաղի կառավարության 28 դեկտեմբերի 2015 թ N911-Ն որոշմամբ: 2016 թ. ապրիլի 14-ին Կազանում տեղի ունեցած շինարարական բուհերի միջազգային ասոցիացիայի վարչության որոշմամբ Շուշիի տեխնոլոգիական համալսարանը ընտրվեց Շինարարական բուհերի միջազգային ասոցիացիայի անդամ:

ՀՀ ԳԱԱ Հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը նշեց, որ բաժանմունքը կաջակցի համաձայնագրի դրույթների իրականացմանը:

«Այսօր Արցախի հանդեպ տեղի է ունենում անարդարություն: Շուշին միշտ եղել է հայաշատ բնակչությամբ: Մինչ 1920 թվականը, ամբողջ  18-19-րդ դարերին հայկական տարածքում գործող մշակութային խոշոր կենտրոնը Շուշին էր: Այսօր բոլորս պետք է մասնակից լինենք եւ մեր ավանդն ունենանք, որպեսզի պատմական անարդարությունը շտկվի: Մեզ գործնական քայլեր են պետք՝ Արցախը հզորացնելու համար: Ողջունում եմ այս նախաձեռնությունը, իսկ Արցախին մաղթում եմ անկախ կարգավիճակի նվաճում», – ասաց ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:

«Մենք շատ ուրախ ենք այս համագործակցության համար: Վստահ եմ՝ մեր համագործակցությունը կլինի բազմակողմանի եւ բազմաշերտ: Կարծում եմ, որ այս համաձայնագրի ստորագրումից հետո կծնվեն նոր մտքեր, նոր գաղափարներ: Ուզում եմ նշել, որ Արվեստի ինստիտուտն Արցախի կողքին է, եւ ինչով կարող ենք, օգտակար կլինենք ձեզ»,- ասաց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը:

Ուրախալի է, որ զարգանում է Հայաստան-Արցախ գիտական համագործակցությունը:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մոսկվայում հնչեցին կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի կամերային ստեղծագործությունները

Հաջորդ գրառումը

Ինչ դեր է խաղում ծաղրանկարը հայ հասարակության համար

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Ինչ դեր է խաղում ծաղրանկարը հայ հասարակության համար

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուբեն Վարդանյանը վերաքննիչ բողոք և առարկություն է ներկայացրել գործը քննող դատավորների կազմի դեմ

13/05/2025

Այսօր Բաքվի զինվորական դատարանում կայացել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործով հերթական կեղծ դատական նիստը: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝...

ԿարդալDetails

Գոռ Մարգարյանը նշանակվել է Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ԺՊ

13/05/2025

Փաշինյանը դեռ ունի խաղաղ ճանապարհով հեռանալու հնարավորություն. Վարդան Օսկանյան

13/05/2025

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 100 տարեկան է

13/05/2025

Ի գիտություն՝ ԱՄՆ դեսպանատուն հարցազրույցի պատրաստվողներին. կարգը փոխվել է

13/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական