Արցախի Հանրապետությունում էներգետիկայի զարգացման համար կարեւոր նշանակություն ունի արեւային էներգիայի օգտագործումը: «Արցախի Հանրապետությունում անասնապահության զարգացման խթանման ծրագրի» շրջանակում մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել Մարտակերտի եւ Մարտունու շրաջանների Չլդրան, Աշան եւ Հաղորտի համայնքներում: Այստեղ անասնաֆերմաներում տեղադրվել են արեւային ֆոտովոլտային վահանակներ, որոնք հնարավորություն կտան արտադրելու էլեկտրական էներգիա եւ լուծելու էներգետիկ որոշ հարցեր:
Ուրախալի է,որ Արցախում գնալով զարգանում է արեւային էներգիայի օգտագործումը: 2ԿՎտ գումարային հզորությամբ արեւային վահանակները տարեկան կարող են արտադրել մինչեւ երեք հազար ԿՎտժ էլեկտրական էներգիա,որն այնքան անհրաժեշտ է տնտեսության զարգացման համար:
Հարկ է նշել, որ մինչեւ 1920 թվականը Արցախում առաջին էլեկտրակայանը եղել է Շուշի քաղաքի մոտ եւ ունեցել է 10ԿՎտ հզորություն:
Հիշեցնենք, որ 2023թ.ին լրանում է Ստեփանակերտ քաղաքի էներգետիկայի 100-ամյակը:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ