Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արագ, շատ արագ փոփոխվող աշխարհը եւ մենք

Հակոբ Ավետիքյան
01/11/2024
- 1 Նոյեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն
99
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ընդամենը մի քանի տարի առաջ ո՞վ կարող էր պատկերացնել, որ Հնդկաստանը, որը համեմատաբար շատ քիչ նավթ ունեցող երկիր է, ներկայիս հանդիսանում է Եվրոպային ամենաշատ նավթ մատակարարող պետությունը՝ առաջ անցնելով Սաուդյան Արաբիային, որը տասնամյակներ շարունակ այդ առանձնաշնորհը պինդ պահում էր իր ձեռքում: Նմանապես՝ ո՞վ կարող էր նախատեսել, որ մեր հարեւան Վրաստանը, իսկի նավթ չունեցող երկիր, պատրաստվում է շուրջ 1 միլիարդ դոլար ծախսել իր ծովափնյա շրջաններից մեկում նավթարդյունաբերական համալիր կառուցելու համար:

Թե որտեղի՞ց է Հնդկաստանը հայթայթում օրական շուրջ 330 հազար բարել արտահանվող նավթը, դա կարող են իմանալ նավթատար նավերի (tanker) տերերը, մեկ էլ՝ ռուսները, որոնք, ըստ մասնագետների, հիմնական մատակարարն են նրան առաքվող անմշակ նավթի: Այլ խոսքով՝ այս պարագայում էլ Եվրոպան վառում է ռուսական «սեւ ոսկին»: Թեեւ հարկ է նշել, որ հնդիկները չեն կարող երկար ժամանակ իրենց գերակայությունը վայելել, քանի որ ընդամենը երեք օր առաջ Ար Րիադը պաշտոնապես հայտարարեց, որ եռապատկելու է նավթարդյունահանման իր ծավալները՝ օրական դրանք հասցնելով 1,1 միլիոն բարելի:

Իսկ ինչ վերաբերում է այսպես կոչված «վրացական նավթին», որը նույնպես հիմնված է լինելու անմշակ նավթի (crude oil) վերամշակման վրա, վստահաբար դուռ է բացելու ռուսական եւ ադրբեջանական նավթարդյունաբերական ընկերությունների մրցակցության առջեւ, որի ելքը կախում ունի վրաց նոր կառավարության դիրքորոշումից:

Էներգակիրների շուրջ ընթացող այս պայքարը, հղի՝ քաղաքական եւ ռազմական առճակատումներով, ընդամենը փոքր պատկերն է աշխարհում ներկայիս տիրող կատաղի պայքարների եւ մրցակցության, որոնք եթե մի կողմից ընդգծում են աշխարհում տիրող լարված վիճակի վտանգավորությունը եւ, միաժամանակ, «նոր աշխարհակարգ» ստեղծելու անհրաժեշտությունը, մյուս կողմից շեշտում են ժողովուրդների ու պետությունների ձգտումը՝ իրենց ունեցած, անգամ չունեցած հարստությունը՝ ընդերքի, ծովի, թե այլ, զարգացնել, առավելագույնս շահագործել: Ձգտում՝ որի նպատակն է տվյալ երկրի բարեկեցության ապահովումը, մրցունակության խթանումը, ազդեցիկության մեծացումը:

Արդ, ո՞րն է մեր երկրի հարստությունը: Չհաշված մեր ավանդական հանքարդյունաբերությունը,- պղինձ, մոլիբդեն եւ այլք,- մեր գլխավոր հարստությունը Միտքն է, հայ մարդու ստեղծագործ Միտքը, որը դարերի ընթացքում դրսեւորվել է երկու ուղղությամբ՝ վաճառականություն եւ գիտություն: Աշխարհի շատ ժողովուրդներ մինչեւ օրս մեզ դիտում են ա՛յդ տեսանկյունից եւ զարմանում, թե ինչո՞ւ մեր երկիրը տկար է, ինքնապաշտպանունակությունից զուրկ, խեղճ, անմրցունակ:

Ես դեռ առիթ կունենամ գրելու հայ վաճառականների ստեղծած առեւտրատնտեսական համակարգերի եւ ավանդույթների, հայ գիտնականների տիեզերական մասշտաբի նվաճումների մասին: Մինչ այդ՝ ստիպված ենք արձանագրել, որ անկախության շրջանի մեր հաջորդական կառավարությունները, հատկապես վերջին՝ դեռեւս գործող կառավարությունը, ոչինչ, գրեթե ոչինչ չեն արել ազգային վերոհիշյալ առանձնահատկությունները խթանելու, զարգացնելու ուղղությամբ: Վաճառականությունը, որը պահանջում է համակարգային խիստ մոտեցում, թողնվել է իր բախտին՝ ով ինչպես կարող է սկզբունքով, իսկ գիտությունը, որը պահանջում է ինստիտուցիոնալ շատ լուրջ վերաբերմունք եւ պաշտպանություն, սահմանափակվել է աշխատավարձ կամ թոշակ վճարելու ընթացակարգով, առավելաբար:

Շատերը կարծում են, որ երկրի ու պետության պաշտպանությունը զուտ բանակային գործ է: Մինչդեռ ժամանակակից աշխարհում տնտեսությունը, արդյունաբերությունն ու ֆինանսներն են կանխորոշում երկրի դիրքը, հեղինակությունն ու կարեւորությունը, իսկ պաշտպանվածության պարագայում՝ զինված ուժերի գիտականորեն հագեցված լինելը՝ թե՛ մարտը վարելու հմտության եւ թե՛ հակառակորդին զսպելու, ոտնձգությունները կանխել-պատժելու գործում:

Արդ, վերոհիշյալ հանգամանքներն ու տվյալները հաշվի առնելով կարո՞ղ ենք որոշել, թե որտեղ է գտնվում Հայաստանը այս վայրենացած, խառնաշփոթ աշխարհում:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ո՞վ է միամիտ, ո՞վ՝ ոչ

Հաջորդ գրառումը

Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական