Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ատոմակայան Հայաստանում. ի՞նչ է այն

Գեղամ Քյուրումյան
06/09/2024
- 6 Սեպտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
18
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սույն գրառումը ՀՀ շարքային քաղաքացու  մտորումներ են, առավել հաճախ` փաստարկումներ: Հեղինակը չի օգտագործում հանրահայտ հայկական ատոմակայան արտահայտությունն այն պարզ պատճառով, որ թե՛ Մեծամորում տեղակայված կայանի, թե՛ համանման որեւէ կառույցի պարագայում, լինի այսօր թե առաջիկա տասնամյակներին, ՀՀ-ում պարզապես հնարավոր չէ իրական տեսք տալ գիտական այնպիսի հայտնագործության, որպիսին է, ասենք, ուրանի ճեղքումը, ատոմային էներգիայի փոխակերպումը էլեկտրականի: Երազել իհարկե կարելի է ու պետք է եւ օրհնված թող լինի այդ օրը:

Նախ. ի՞նչ է ատոմակայան կոչվածը: Այն գիտա-կիրառական հաստատություն է, որտեղ պայմանական մեկ կիլոգրամ ուրանի ճեղքումից ստացվում է 22.500.000 կվտժամ էլեկտրաէներգիային համարժեք էներգիա: Դե եկ ու մերօրյա Հայաստանի հանրապետությունում գտիր այն գիտական փորձական համալիրը, որտեղ հնարավոր է այսօրինակ խնդրի լուծումը: Հաջորդը կայանի տեղադրման խնդիրն է.  անվանի գիտական ու պետական գործիչ Ֆադեյ Սարգսյանն իր «Կյանքի դասերը» հուշագրությունում հետեւյալն է նշում. «Չի կարելի արդարացնել հայկական ատոմակայանի շինարարության տեղի ընտրությունը Արարատյան  դաշտի կենտրոնում… Ինչո՞վ կարելի է բացատրել, որ բոլոր շինությունները կառուցել էին սեյսմիկայի տեսանկյունից վեց բալի հաշվարկով այն դեպքում, երբ կողքին ինը բալանոց ճեղքվածն էր, այն ժամանակ արդեն հայտնի»:

Եվ հարցը՝ ի՞նչ նոր բացահայտումների ու փաստարկումների ներկայացման արդյունքում է ՀՀ ՏԿԵ նախարարությունը ՀՀ կառավարությանն առաջարկում հնարավոր ու նախատեսվող նոր ատոմակայանը տեղադրել գործողի հարեւանությամբ, Մեծամորում, հնչում է ինքնաբերաբար: Զուտ սիրողական մակարդակով ծանոթանալով Մեծամորի ատոմակայանի պատմությանը, երկակի տրամադրության հարցեր են հառնում նորն ունենալու առումով: 1960-80-ականներին, երբ նախագծվեց ու շահագործման հանձնվեց ատոմակայանը, մեր հանրապետությունը մի հսկայածավալ գերտերության մաս էր, որտեղ կատարվողը համընդհանուր պատասխանատվություն էր ենթադրում, որը մասամբ արձանագրվեց 1988-ի ավերիչ երկրաշարժի շրջանում: Հիմա, վստահ եմ, մեզնից յուրաքանչյուրը կվկայի, բացարձակապես այլ միջավայրում ենք, ուր անգամ յոթ չափիր նոր կտրիր մոտեցումն է հնացած: Այս առումով արժե հիշել ՀՍՍՀ շրջանի երկարամյա վարչապետ Ֆադեյ Սարգսյանի մի  այլ ահազանգումը: Նշելով ատոմակայանի շահագործման շրջանի բազմաթիվ վրիպումները, անդրադառնում է դրանց սովորական մեկին. «Գործարկվող կաբելը հրավտանգ էր, ընդ որում, մինչ հայկական ատոմակայանի հրդեհը պահուստային կաբելն անց էր կացվել հիմնականի հետ մի խրամուղիով: Իսկ թե դա որքան վտանգավոր է, ես համոզեցի 1982-ին` կաբելների բռնկման ժամանակ: Մենք ինչքա ն մոտ էինք մեծ աղետին: Կարելի է ասել` հրաշքով փրկվեցինք»:

Հրաշքներն իրոք ուղեկցում են մարդ արարածին, նրանց հանրություններին`միլիարդավոր ու նոր միլիարդավոր ճեղքված ուրանի ու դրա միջոցով արտադրված էլեկտրաէներգիայի տեսքով, որի օգնությամբ շարժվում է երբեմնի անշարժը, լուսավորվում է խավարը, պտտվում են հարահոսերը, հիմա նաեւ` ավտոմեքենաները: Ավաղ, ամենազոր մարդը նաեւ անպաշտպան է գտնվում արհավիրքի հանդեպ, որի դրսեւորումներից եղավ ճապոնական Ֆուկոսիմայի ավերը, 21 հազար զոհերը, միլիարդներ կազմող վնասները… Արդյունքում` ամեն ինչ հաշվող ճապոնացիները հրաժարվեցին ատոմային ոլորտի կիրառումից, 2000 թվականին երկրում գործող 59 ռեակտորների թիվը հիմնավորապես կրճատեցին՝ 2022-ին հասցնելով 10-ի:

Համանման մոտեցում ցուցաբերեցին գերմանացիները, հիշյալ ժամանակահատվածում 19 ռեակտորներից թողնելով 3-ը, առայժմ: Հաճախ է հիշվում Ֆրանսիայի օրինակը: Նկատենք, որ նշված ժամանակահատվածում նվազում է  արձանագրվել բոլոր ցուցանիշներով. 3-ով պակասել է ռեակտորների թիվը, 2000 մգվ-ով` ընդհանուր հզորությունը, ատոմակայաններում արտադրված էլեկտրաէներգիայի քանակը ընդհանուրի 76 տոկոսից իջել է 62 տոկոսի: Անգամ նվազում կա ԱՄՆ-ում. 2000-ի 104 ռեակտորներից 2022 թ.ին գործում էր 92-ը, աշխարհի 438-ից՝ 411-ը: Թե ինչով են փոխարինվում այս հզորությունները, վստահ եմ տեղյակ են մեզանից յուրաքանչյուրը. առավել արդյունավետ հիդրոէլեկտրահզորություններ, հողմային ու արեւային կայաններ, ընդերքի տաք ջրերի օգտագործում, «Եվրոնյուզ»-ի հաղորդմամբ ներկայացված էլեկտրակայանքների տեղադրում պատշգամբներում… Կարճ ասած` մարդկային մտքի փայլատակումներ, որոնք պարզապես անսահման են, ոչ վաղ անցյալում՝ անհավանական:
Հարց է, թե որտեղ ենք մենք, հայաստանաբնակներս: Միայն այն, որ սկսած 1990-ականներից մինչ օրս ՀՀ-ում էլեկտրաարտադրությունը 7 մլրդ կվտժամի սահմաններում է, արդեն իսկ հարցեր է ծնում: Այս ընթացքում հարեւաններից Վրաստանը տարեկան էլեկտրաարտադրությունը 8 մլրդ կվտժամից հասցրել է 13 մլրդ կվտ/ժամի, Թուրքիան՝ 110 եւ 340 մլրդ կվատժամերի, Իրանը՝ 100 եւ 350 մլրդ կվտժամի: Առաջինում մեկ բնակչի հաշվով էլարտադրանքի տարեկան արտադրությունը մոտ 3000 կվտժամ է, մյուսներում անցնում է 4000 կվտժամը, Եվրոպայում այն 8.000-10.000 կվտժամ է, առանձին երկրներում` անգամ 14.000-20.000 կվտժամ, ՀՀ -ում` համեստագույն 2.000 կվտժամից մի փոքր ավելի: Որեւէ չափով կփոխի՞ արդյոք կառուցվող 200 մգվ հզորության արեւային կայանը ներկայացված վիճակագրությունը, կտեսնենք առաջիկա տարիներին:

Ավաղ, այդպես էլ չեն օգտագործվում ջրային հնարավորությունները, որոնք կարող են հուսալի այլընտրանք լինել ատոմակայնանի առումով: Դրանք կան Լոռիբերդում, Շնողի տարածքում, Արաքս գետի վրա: Հենց միայն վերջինում նախատեսվում էր Մեղրիհեկ 1-ի եւ 2-ի 75-ական մգվ հզորությունների կառուցում: Եթե անգամ հարեւան Իրանը ինչ-ինչ պատճառներով հրաժարվել է դրանց համատեղ շահագործումից, արդյո՞ք այլ  միջոց չկա բարյացակամ հարեւանի հետ ծրագրի վերանայման: Չէ՞ որ այլընտրանքը պարտադիր ատոմակայանն է, որն անբարյացակամության է արժանանում:

Այսօր աշխարհի շուրջ 220 պետություններից մոտ 20-ում են ատոմակայաններ կառուցվում: Թե ո՞ր ցանկում կհայտնվի Հայաստանի հանրապետությունը, կպարզվի առաջիկայում:

Տասնամյակներ շարունակվող այն մոտեցումը, ըստ որի Մեծամորի ատոմակայանը թողարկում է ՀՀ-ում արտադրվող էլեկտրաէներգիայի շուրջ 40 տոկոսը, պարզապես լավատեսական ցանկություն է: Այն հազվադեպ տարիների է անցել 33 տոկոսը, քանզի տարվա 8760 ժամերից իր լիարժեք հզորությամբ աշխատել է 5800-6500 ժամերը: Համեստ արդյունք՝ շատ այլ երկրներում շահագործվող ատոմակայանների  առումով:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստա՜ն, Հայաստա՜ն…

Հաջորդ գրառումը

Արմինե Մինասյան. Մշակույթով լեցուն երկար ուղի

Համանման Հոդվածներ

13 հունիսի, 2025

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

13/06/2025
13 հունիսի, 2025

Ինչո՞վ եք զբաղված

13/06/2025
13 հունիսի, 2025

Ափսոս, Պրն. Վարչապետ

13/06/2025
13 հունիսի, 2025

Թեհրանը սկսեց հրապարակել Իսրայելի ատոմային գործունեությանը վերաբերող գաղտնի փաստաթղթեր

13/06/2025
Հաջորդ գրառումը

Արմինե Մինասյան. Մշակույթով լեցուն երկար ուղի

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանը փորձում է նվաստացնել Սամվել Կարապետյանին, սա զուտ քաղաքական հետապնդում է. Ժաննա Ալեքսանյան

18/06/2025

Նիկոլ Փաշինյանը փորձում է նվաստացնել ռուսաստանահայ բարերար Սամվել Կարապետյանին՝ նրան մեղադրանք առաջադրելով իբրև իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Փաշինյանի ոչ...

ԿարդալDetails

Պատմական արդարությունը պահանջում է ապահովել ադրբեջանցիների վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ Հայաստանի տարածք. Ալիև

18/06/2025

Պատմությանը արժանի ապագան չի սկսվում Անկարայում. Վարդան Օսկանյան

18/06/2025

Սամվել Կարապետյանի դուստրը հայտարարությամբ է հանդես եկել

18/06/2025

Դեռ չի ծնվել այնպիսի իշխանություն, որ կարողանա կոտրել Հայաստանի սկզբունքային և անվախ որդիներին, Սամվել Կարապետյան

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական