Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անվտանգային հարցերի հրատապ քննարկում Թեհրանում

14/04/2023
- 14 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արտաքին հարաբերություններով զբաղվող Իրանի գերատեսչությունները,  օտարերկրյա հյուրերին իրանական հյուրամեծարությանը բնորոշ  ընդունելություններից  չզրկելու համար, սովորաբար  աշխատում են ռամադան կոչվող  ծոմապահության ամսին  այլ երկրներից հյուրեր չընդունել: Սակայն, հրատապ հարցերի առկայության դեպքում  բացառություններ են արվում,  եւ  բարեկամ երկրներից պատվիրակություններ ընդունելիս՝ իրանցիները հանդիպումներն անցկացվում են աշխատանքային ընթրիքի սեղանի շուրջ, որը կոչվում է իֆտար: Իսկ իֆտարը,  Իսլամի հետեւորդների համար, ռամադան ամսվա 28 օրերին՝ մայրամուտից անմիջապես հետո նախատեսված ամենօրյա  ծոմապահության ավարտն ազդարարող  ընթրիք է, որի ժամանակ, որպես հաղորդություն, արմավ են ճաշակում:

Ապրիլի 9-ին, որը համապատասխանում է  ռամադան ամսվա 18-րդ օրվան,  ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրան այցելության ժամանակ  աշխատանքային ընթրիք է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ, ինչը   բարեկամ  երկրից ժամանած  հյուրի նկատմամբ հարգալից վերաբերմունքի դրսեւորւմ  է:  

Թեմայից շեղվելով նաեւ նշենք, որ դրանից ընդամենը 4 օր առաջ՝ ռամադան ամսվա 14-րդ օրը, Թուրքիայի արտաքին գործերի նախարարության շենքում Չավուշօղլուն էլ  ծոմապահության օրվա ավարտին կազմակերպվող աշխատանքային ընթրիքի  սեղանի շուրջ, երկկողմ ու միջազգային հարցերի մասին հրատապ քննարկումներ է ունեցել  ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ:

Ըստ իրանական «Շարղ» պարբերականի, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման  ժամանակ, ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, անդրադարձել է երկու ժողովուրդների  պատմամշակութային ընդհանրություններին, ու երկու երկրների միջեւ գոյություն ունեցող քաղաքական ու տնտեսական կապերի հարատեւումն ու կայունությունը համարել Երեւանի ու Թեհրանի միջեւ փոխհարաբերությունների կարեւոր առանձնահատկությունը:

Ըստ Շամխանիի, հարեւանների հետ համագործակցությունն Իրանի Իսլամական Հանրապետության անփոփոխ սկզբունքներից ու ԻԻՀ նախագահ  Էբրահիմ Ռայիսիի կառավարության առաջնահերթություններից է: Շամխանիի խոսքերով, Իրանը բոլոր կողմերին վճռականապես  կոչ է արել տարածաշրջանային խնդիրները կարգավորել  խաղաղ ճանապարհով եւ բարիդրացիության սկզբունքներից ելնելով:  

Իրանի ԱԱԳԽ քարտուղարը, նկատի ունենալով Թեհրանի ու Երեւանի միջեւ տնտեսական ոլորտում ձեւավորված համագործակցության  դրական միտումները, երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական շրջանառության նշաձողը մինչեւ 3 միլիարդ դոլար հասցնելու նպատակադրումը միանգամայն իրագործելի է համարել, եւ հյուսիս-հարավ հաղորդակցական միջանցքում Իրանի ու Հայաստանի գտնվելու փաստը գնահատել որպես երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման  առհավատչյա:

Շամխանին նաեւ նշել է, որ կովկասյան տարածաշրջանի լարվածությունն ու առճակատումը   չի բխում որեւէ կողմի շահերից, համոզմունք հայտնելով, որ Հարավային Կովկասում աշխարհագրական որեւէ փոփոխությանը կհետեւի տարածաշրջանում ահագնացող լարվածությունն  ու ապակայունացումը՝ հօգուտ թշնամիների: Շամխանիի խոսքերով, տարածաշրջանային առճակատումներին վերջ դնելու համար անհրաժեշտ է կոշտ հռետորաբանությունները փոխարինել  շարունակական բանակցություններով:
Շամխանին հույս է հայտնել, որ Ադրբեջանն ու Հայաստանը   կկարողանան ինքնատիրապետումով ու շրջահայաց քաղաքականությամբ կառավարել ու հարթել լարվածությունը:  

«Շարղ» օրաթերթն անդրադարձել է նաեւ հանդիպմանը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի արտահայտած տեսակետներին, մեջբերելով վերջինիս խոսքերը՝  Իրանի հետ տարբեր բնագավառներում համագործակցության զարգացմանն  ու խորացմանը միտված Հայաստանի ժողովրդի ու կառավարության ցանկության մասին, որը դիտարկվում է որպես ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություն:

Ըստ «Շարղ» օրաթերթի, Արմեն Գրիգորյանը կարեւորել է Իրանի դերը Հարավային Կովկասի երկրների միջեւ հարաբերությունների զարգացման ու անվտանգության ապահովման հարցում:

Արմեն Գրիգորյանը, նշված է «Շարղ» օրաթերթի հրապարակման մեջ, բարձր է գնահատել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը միտված ԻԻՀ ջանքերը, եւ շնորհավորել իր գործընկերոջը՝ Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջեւ վերջերս ձեռք բերված համաձայնության կապակցությամբ, տեսակետ արտահայտելով, որ տարածաշրջանային ճգնաժամերին  ու առճակատումներին վերջ դնելու միակ ճանապարհը երկխոսությունն ու համագործակցությունն է:

Ըստ իրանական մամուլի, ՀՀ ԱԽ քարտուղարը կարեւորել է երկու երկրների միջեւ էլեկտրաէներգիայի փոխհոսքերն ապահովող, ինչպես նաեւ Իրանի տարածքով թուրքմենական գազը «swaps» եղանակով Հայաստան տարանցելու  նախագծերը, որոնք երկու երկրների միջեւ փոխգործակցության կարեւորագույն ոլորտներից են համարվում:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պապիկյանի բրյուսելյան «վոյաժները» հանձնարարություններ ստանալու նպատակով էին կազմակերպվել

Հաջորդ գրառումը

Լավրովի այցն Անկարա եւ Պուտինի զգուշավորությունը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

Լավրովի այցն Անկարա եւ Պուտինի զգուշավորությունը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական