Չորեքշաբթի, Օգոստոսի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ալիեւին չեն սանձել Բրյուսելի, Վաշինգտոնի կոչերը, եւ Հայաստանն անպաշտպան է

07/04/2023
- 07 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, ԿԱՐԵՎՈՐԸ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նախորդ շաբաթներին արդեն իրազեկել էինք, որ «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի միջոցով գերմանալեզու լրատվամիջոցների մի շարք ներկայացուցիչներ Հայաստան են եկել, այցելել Ջերմուկ, Սոթք, Շուռնուխ, 2020 թվականի 44 օրյա պատերազմի հետեւանքով ծանր վիճակում հայտնված տեղի բնակիչների հետ հանդիպել, զրուցել, եւ գերմանալեզու լրահոսն արդեն շաբաթներ ի վեր շարունակում է հրապարակել նրանց հոդվածները: Մի մասին անդրադարձել ենք, մյուսները, տեղի սղության պատճառով, կներկայացնենք «Ազգ»ի առաջիկա համարում: Նախապատվություն ենք տալիս ներկայացնել գերմանալեզու այն հոդվածները, որոնցում մեզ անհայտ կամ ավելի ստույգ՝ քիչ հայտնի փաստագրումներ կան, տեղում աշխատած օտար լրագրողի կարեւոր հայացք եւ տեղեկություններ, պատերազմի մասին շարունակվող կանխատեսումների մասին արձանագրություն:

Նախորդ շաբաթ գրել էինք այդ ԶԼՄ-ների փոխանցածը, թե Հայաստանում խոսում են Ադրբեջանի հավանական հարձակման մասին, պատերազմի բռնկումից վախենում են: Այդ երկյուղի մասին հաղորդում են նաեւ այս շաբաթ տպագրված հոդվածները: Շվեյցարական «Նոյե ցյուրխեր ցայթունգի» հոդվածագիր Անդրեաս Ռյուշը (Andreas Rüesch)  «Ուժերի պոկեր Կովկասում. Հայաստանը երկյուղում է ռազմական հարձակումից» վերնագրով մեծածավալ հոդվածում գրում է, որ իր այցը «վիճարկելի սահմանային շրջան հաստատում է, թե նավթով հարուստ Ադրբեջանը կամենում է քաղաքական քարտեզը վերագծել, իսկ հարեւան Հայաստանն անպաշտպան է»: Հոդվածագրի ակնարկած «վիճարկելի» տարածքը Շուռնուխն է, որի մասին լուսանկարներով հագեցած իր պատումի մեջ արձանագրում է, թե ծովի մակարդակից 1400 մ բարձրության վրա երեւում է 2020-ի պատերազմի հետեւանքով առկա կտրուկ փոփոխությունը՝ այժմ Շուռնուխը երկու մասի բաժանված առաջնագիծ է:

Հոդվածագիրը պատմում է նաեւ Ջերմուկի մասին, ընթերցողի ուշադրությունը բեւեռում այն փաստի վրա, որ առողջարանային հարուստ ավանդույթներով այս քաղաքում այցելուները նվազել են հենց Ադրբեջանի վայրագությունների պատճառով:

Տեղի սղությունը ստիպում է  ամփոփ ծանուցել Շուռնուխի մասին գրառածը: Հոդվածագիրը ներկայացնում է պատերազմի վետերան գյուղի բնակիչ Արարատ Աղաբեկյանի խոսքը, թե «ուղղակի մի առավոտ եկան, մինչեւ կեսգիշեր ժամանակ տվեցին, որ դուրս գանք մեր տներից»: Աղաբեկյանը հավաքել է իրերը, հրկիզել իր տունը, որ թշնամուն բաժին չհասնի, ի նշան բողոքի հրդեհի տեսագրությունը տեղադրել ինտերնետում: Երկատված գյուղի հայկական վերահսկողությամբ տարածքում նոր տներ են կառուցվում տեղահանված 13 ընտանիքի համար: 2 տարի առաջ սկսված շինարարության դանդաղ ընթացքը պայմանավորված է հասանելիության բարդություններով, այնտեղ կարելի է մուտք գործել հայկական գաղտնի ծառայության հատուկ արտոնությամբ, գրում է շվեյցարական թերթը:

Շուռնուխի մասին մանրամասն հրապարակումը ծանուցում է, որ հյուսիսը հարավին կապող, Իրանի հետ լայնածավալ բեռնափոխադրումների տարանցումն այդտեղով է իրականացվել: Այժմ ոլորապտույտ ճանապարհն անցնում է հայ-ադրբեջանական սահմանով, Շուռնուխ գնալիս տեսանելի է ճանապարհեզրին տեղադրված ցուցանակը, որ հստակեցնում է, թե մտնում եք ադրբեջանական տարածք: Նախկինում Շուռնուխից մինչեւ մոտակա քաղաք տեւում էր կես ժամ, այժմ՝ 4 անգամ ավելի երկար, մինչ շրջանցում ես կողային ճանապարհով: Այժմ միջազգային միջքաղաքային երթեւեկությունն էլ տանջվելով շարժվում է այս ուղիով, որը թերեւս մի դրական բան ունի՝ Տաթեւի վանքը տեսնել- հիանալը: Տաթեւից իրանական բեռնատարները 500 մետր խորության կիրճ են իջնում, մի մասը չեն կարողանում անցնել ոլորանները՝ հանդիպակաց երթեւեկի պատճառով:

Հայաստանի համար տնտեսական կորուստները նկարագրելով «ՆՑՑ»-ի հոդվածագիրը գրում է, թե դրանք բաղդատելի չեն օրեցօր աճող ռազմական սպառնալիքի հետ: «Հասկանալի է, որ Ադրբեջանը չի բավարարվում 2020-ի հաղթանակով եւ ախորժակ ունի հետագա տարածքների հանդեպ: 2020-ից հետո 3 անգամ ռազմական կարճատեւ հարձակում է իրականացրել, եւ ըստ ՀՀ իշխանությունների տվյալների, գրավել 140 քառակուսի կիլոմետր սահմանային տարածք: Դրանք ռազմավարական բարձունքներ են, որտեղից կարելի է ռմբակոծել հայկական բնակավայրերը, գրում է թերթը՝ նկատել տալով, որ «10-ամյակների հակամարտության մեջ այժմ բեկումնային փուլ է, քանզի ոչ միայն «վիճելի» ԼՂ բնակավայրերի ճակատագրին է առնչվում, այլեւ՝ հարցականի տակ դնում Հայաստանի տարածքը»:

Թերթը նկարագրում է, որ մարտ ամսից ավելացել են հրադադարի խախտման դեպքերը, Բաքվի հռետորաբանությունն էլ վրադիր, որ վատթարագույնի երկյուղ են հուշում: «Բռնակալ Ալիեւը բազմիցս հստակեցրել է, որ չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, պարբերաբար գործածում է «Արեւմտյան Ադրբեջան» եզրը, Հայաստանի հարավն անվանում «մեր պատմական երկիր»: «Սա հիշեցնում է Պուտինի մոտեցումն Ուկրաինայի հանդեպ», գրում է «Նոյե ցյուրխեր ցայթունգը» հավելելով, որ Ալիեւին առայժմ չեն տպավորել Վաշինգտոնի եւ Բրյուսելի չափավորության կոչերը: Մասնավորապես, «Բաքուն պահանջում է Հայաստանի տարածքով ցամաքային միջանցք բացել դեպի Նախիջեւան: Հայաստանը կտրականապես հերքում է դա, գրում է հոդվածագիրը եւ փոխանցում Հայաստանի առաջարկը՝ բացել արեւելք-արեւմուտք տարանցիկ ուղիներ, որով կկարողանա պահպանել գերակայությունն իր պետական տարածքում: Ալիեւը միշտ խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, այսինքն՝ գործածում է հին թուրքական անվանումը Հայաստանի հարավի համար, մեծացնելով տարածքային պահանջների հանդեպ վախը»:

«Ո՞վ կարող է խանգարել Ադրբեջանին ուժ կիրառել իր նպատակներին հասնելու համար»: Իր հարցին հոդվածագիրն այսպես է պատասխանում. Հայաստանի հարավային մասը ռազմական առումով խոցելի է, ամենանեղ կետում երկիրն ընդամենը 26 կիլոմետր լայնություն ունի:  Հայաստանի բանակը 2020 թվականին կրած պարտությունից թուլացած է, ծանրաբեռնված է մատակարարման խնդիրներով:

Այնուամենայնիվ, Մոսկվան դեռեւս ուժի գործոն է՝  հատկապես Հայաստանում ռազմական իր ներկայության շնորհիվ: Շուռնուխից դեպի հյուսիս շարժվելիս երեւում է ռուսական դրոշով մի մեծ նոր շենք, որն ըստ երեւույթին ռազմաբազա է: Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ այն վերջին երկու տարում է հայտնվել: Սակայն Ռուսաստանը Հայաստանի անվտանգության հուսալի երաշխավոր չէ: Մոսկվան  օգնության չի հասել Ադրբեջանի վերջին սահմանախախտումների ժամանակ, գրում է շվեյցարական թերթը:

Հայաստանում ում հետ էլ խոսես, նոր պատերազմի վախը շոշափելի է: Ադրբեջանի համար իդեալական պահ է ՝Ռուսաստանը, Եվրոպան եւ Ամերիկան զբաղված են ուկրաինական պատերազմով, իսկ Արեւմուտքի համար Ադրբեջանն այս հակամարտության միջոցով նույնիսկ շահել է՝ էներգամատակարարի կարեւորություն է ձեռք բերել, մեկնաբանում է «ՆՑՑ»-ը եւ իր հրապարակած հարցի պատասխանը ներկայացնում  կանադահայ հրապարակախոս, 20 տարի առաջ երեւանաբնակ դարձած Մարիա Թիթիզյանի բառերով՝  «Հայաստանը խղճահարություն չի ուզում. ոչինչ չունի առաջարկելու, իհարկե, նավթ չունի: Բայց մի բան հստակ է. մեր անվտանգության համար անհրաժեշտ է Արեւմուտքի օգնությունը»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Մեզ ոչ ոք չի խղճալու, ասելու են՝ թափառական են». ազատամարտիկներն ահազանգում են

Հաջորդ գրառումը

Օդում մնացած հարցեր

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Դիկտատոր Ալիևը միայն Էրդողանին է անխախտ անհրաժեշտ՝ էրդողանյան պանթուրքիստական ծրագրերն իրագործելու ճանապարհին. վերլուծություն

20/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ադրբեջանցի կոնֆլիկտաբանը Հ1-ի եթերից բացահայտ ասել է՝ «խաղաղություն» կոչված գործընթացը ՌԴ-ին տարածաշրջանից հանելու մասին է

20/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Զգում ե՞ք, որ Ալիևի հանձարարած տնային աշխատանքը անում ենք բոլորովս. քաղաքագետ

20/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչպե՞ս կարող է Հայաստանը համաձայնել ստորագրել «Խաղաղության պայմանագիր». Հարութ Սասունյան

20/08/2025
Հաջորդ գրառումը

Օդում մնացած հարցեր

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Շարունակվում է Բագրատ Սրբազանի և «Սրբազան պայքարի» աջակիցների գործով դատական նիստը

20/08/2025

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվում է «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանի և 18 այլ անձանց գործով...

ԿարդալDetails

Իրանը Բելառուսի հետ համագործակցության միջոցով կկարողանա հաղթահարել պատժամիջոցների բացասական հետևանքները. Փեզեշքիան

20/08/2025

Դիկտատոր Ալիևը միայն Էրդողանին է անխախտ անհրաժեշտ՝ էրդողանյան պանթուրքիստական ծրագրերն իրագործելու ճանապարհին. վերլուծություն

20/08/2025

Տեսանյութ. Ադրբեջանցի կոնֆլիկտաբանը Հ1-ի եթերից բացահայտ ասել է՝ «խաղաղություն» կոչված գործընթացը ՌԴ-ին տարածաշրջանից հանելու մասին է

20/08/2025

Ֆոտոշարք. Սյունիքի  պատմության ու ազգագրության վավերագիրը Կապանի Երկրագիտական թանգարանում

20/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական