Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանի տնտեսությունը կոլապսի մեջ

Հակոբ Ավետիքյան
19/09/2025
- 19 սեպտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն
125
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՄՆ-ի նավթարդյունաբերական սանկցիան

«Ղարաբաղ» նավթատարը անշարժ՝ ամերիկյան ափամերձ ջրերում

Երեկ առավոտվանից միջազգային լրատվամիջոցները տժժում են, իսկ մերոնք՝ ինչպես միշտ՝ Նիկոլն ասաց, կրկնօրինակները կրկնեցին, «Իրական Հայաստան», կառուցելու ենք, Մկո, եւայլն, եւայլն: Իսկ իրական-սուտական Ադրբեջանում իսկական խուճապ է փողոցներում, խանութներում, բանկերում… Ամեն մարդ ջանում է կրճատել ծախսերը, խնայել հնարավորինս, արված ներդրումները նվազեցնել, չարվածները չեղարկել: Բանկերը անհատներին տարադրամ չեն տալիս պաշտոնական որոշմամբ, պետական պարտատոմսերը սառեցված են: Չեղարկվել են ապրանքների ներմուծման ապսպրանքները, կրճատվում են աշխատակազմեր, նախատեսվում է գործազրկության աճ՝ հատկապես նավթարդյունաբերության ոլորտում:

Խուճապի մեջ է նաեւ կառավարությունը: Տնտեսական, ֆինանսական, նավթարդյունաբերական նախարարություններն ու մասնագիտական խմբերը անդուլ նիստեր են գումարում տնտեսությունը ոտքերի վրա պահելու քայլեր ձեռնարկելու, նավթաշուկայում նոր հաճախորդներ ներգրավելու, նավթի մատակարարման այլ ուղիներ գտնելու համար, քանի որ նավթատար տանքերներին այլեւս հյուրընկալ չեն վերաբերվում ծովային բոլոր տերմինալներում, ինչպես՝ լկտիաբար «Ղարաբաղ» անունը կրող թանքերը, որն անգործ՝ այժմ ծփում է ամերիկյան ափամերձ ջրերում, լեփ-լեցուն վառելիքով:

Բնականաբար, ամենասաստիկ իրարանցումը տիրում է միջազգային բորսաներում: Միլիոնավոր արժեթղթեր են վաճառվում էժան գներով, ինչն իր ազդեցությունն է գործում, անշուշտ, մնացյալ նավթարդյունահանող երկրների ու կորպորացիաների վրա, առաջին հերթին՝ British Petrolium-ի՝ բրիտանական նավթային հսկայի վրա, որը, ինչպես հայտնի է, սերտագույն համագործակցության մեջ է ադրբեջանական Socar-ի հետ եւ նավթագազային տարափոխադրման հանգույցների, զտարանների, խողովակագծերի եւ հանքահորերի վրա: Թեեւ վերջին ամիսներին, ինչպես եվրոպական այլ երկրներ, դժգոհ էր ադրբեջանական նավթի որակից:

Արդ, ծանր, շատ ծանր հարված է ստացել Ադրբեջանի գոռոզ, խաբեբա, կաշառատու եւ կաշառասուն բռնապետը: Հարված՝ այն մարդու կողմից, որի մոտ նա եղել էր ընդամենը մեկուկես ամիս առաջ, օգոստոսի 8-ին, հայաստանցի իր վախկոտ ու ենթակա գործընկերոջ հետ՝ իբր խաղաղության դաշն կնքելու, եւ, օգտվելով առիթից, քծնողաբար նրա թեկնածությունը առաջադրելու Նոբելյան Խաղաղության մրցանակի համար, ինչը, ինչպես գրել ենք azg.am մեր կայքէջում, Նոբելյան հանձնաժողովի ուշադրության չարժանացավ ու մերժվեց:

Այո, Մ. Նահանգների նախագահ Թրամփն է, հաշվի առնելով իր համապատասխան հիմնարկի հանձնարարականը, պատժամիջոցներ (սանկցիաներ) սահմանել Ադրբեջանի դեմ՝ նավթային շուկայում խարդավանքներ իրականացնելու համար, որից, ի դեպ, դժգոհ են մնացել շահառու որոշ երկրներ, այդ թվում՝ Թուրքիան, սակայն մեղմ արտահայտություններով, մինչ ուրիշ երկրներ սկսել են բանակցություն վարել Թյուրքմենստանի հետ՝ իրենց անհրաժեշտ պաշար նավթը ապահովելու համար:

Ըստ մասնագետների, պատժամիջոցները ադրբեջանական տնտեսությանը կբերեն ավելի քան 1-3-րդի կորուստ եւ տեւական ազդեցություն կունենան այդ երկրի վրա:

Այս բոլորից հետո արժե հարց տալ Ն. Փաշինյանին, թե կշարունակի՞ Ադրբեջանով սպառնալ մեր ժողովրդին:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դուրս գալ տեխնոլոգիաների զոհի կարգավիճակից

Հաջորդ գրառումը

Կամչատկայում 7.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը. Տաթևիկ Հայրապետյան

26/05/2026
Նորություններ

Տիգրանաշենը հանձնեց ու խաբում է, թե ադրբեջանցի չի գալու. Արթուր Խաչիկյան

26/05/2026
Քաղաքականություն

«Գունավոր հեղափոխության» սցենարներ. Արևմտյան հետախուզությունը փորձում է ազդել ԱՊՀ երկրների քաղաքացիների մտքի վրա

26/05/2026
Հրապարակախոսություն

Գնալ Հայաստանի՞ց, թե՞ գնալ քվեարկելու. Հակոբ Բադալյան

26/05/2026
Հաջորդ գրառումը

Կամչատկայում 7.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պուտինը ստորագրել է օրենք՝ արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար ԶՈւ կիրառման մասին

26/05/2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։ Փաստաթղթով նախատեսվում...

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական