Հինգշաբթի, Սեպտեմբերի 4, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

TRIPP-ը խաղաղությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական խառնիխուռն վիճակ է ստեղծում

Անահիտ Հովսեփյան
29/08/2025
- 29 օգոստոսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
50
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գերմանալեզու մեդիան աշխույժ անդրադարձավ Վաշինգտոնում Թրամփի քավորությամբ կայացած Ալիեւ-Փաշինյան հանդիպմանը, նախաստորագրված համաձայնագրին, բայց արձակուրդի 3 շաբաթից հետո «Ազգի» սուղ էջերում անդրադառնանք ամենաթարմ եւ ծավալուն վերլուծությանը:

Գերմանական առցանց «Ցայթը» երեկ 46 րոպեանոց մի փոդքասթ (Der Ostcast)  է հրապարկել, որտեղ արեւելաեվրոպական եւ Հարավային Կովկասի հարցերով մասնագիտացած աշխատակիցներ Ալիս Բոթան (Alice Bota) եւ Միշայել Թումաննը (Michael Thumann) քննարկում են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Թրամփի, ՀՀ վարչապետ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի միջեւ կայացած հանդիպումը, նրանց շփման կերպը, բառօգտագործումը, լուսանկարների փոխանցած մթնոլորտը: Նախ հիշեցնում են, որ Թրամփի միջնորդությունից առաջ եվրոպացիներն էլ կազմակերպել են հակամարտող ղեկավարների միջեւ հանդիպում, նախորդիվ  նաեւ Բեռլինում ԳԴՀ արտգործնախարարի ջանքերով, իսկ առանց միջնորդի՝ առանց «մորաքույր-քեռիների» դեմառդեմ արդեն հանդիպել են Ալիեւն ու Փաշինյանը: Փոդքասթի հեղինակները չեն սխալվում, երբ շեշտում են, որ 2020 թվականին անհավանական կլիներ պատկերացնել անգամ, որ երկու երկրների ղեկավարները կարող են իրար ձեռք սեղմել, իսկ Մյունխենի անվտանգության գագաթնաժողովին նրանց՝ մեկը մյուսին մեղադրող բառապաշարը դժվար է մոռանալ: Վաշինգտոնյան հանդիպման մասին արտահայտվելիս, գերմանացի լրագրողները այն Թրամփի շոու անվանելուց բացի նկատել տվեցին Թրամփի նպատակը՝ ինքը խաղաղության ճարտարապետության շինղեկն է:

 «Ադրբեջանն ու Հայաստանը ստորագրեցին խաղաղության հռչակագիրը, որը միտված է տասնամյակներ տևած պատերազմին վերջ դնելուն: Այս զարգացումը կարող է պարտվող կողմ ունենալ՝ Ռուսաստանը», ներկայացրին «Ցայթի» փոդքասթի հեղինակները, որ անշուշտ 46 րոպեում փորձեցին ունկնդրին պարզաբանել ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ տասնամյակների հակամարտությունը:

Ղարաբաղյան հարցն, անշուշտ, թերի ներկայացրին գերմանացի մեր գործընկերները, ինչպես նաեւ ՌԴ-ի Հարավային Կովկասում ներկայության, Մինսկի խմբի դերի մասին նրանց հնչեցրած մի քանի նախադասությունը բավարար պատկերացում չի կարող տալ հակամարտության լուծման նախկին ջանքերի, տարբերակների մասին: Ալիս Բոթան շեշտում է մի ակնառու փաստ, որ ՀՀ-ն հավատարիմ է մնում ժողովրդավարությանը, իսկ Ադրբեջանն՝ ամրապնդում բռնապետությունը:

2024-ին Բաքվում Ադրբեջանի ընդդիմադիր առաջնորդ Ալի Քերիմլիի հետ հանդիպումը վկայակոչելով, «Ցայթի» աշխատակից Միշայել Թումաննը նկատել է տալիս, որ ԼՂ հարցում Ադրբեջանի իշխանությունների գնահատականից չի տարբերվում ընդդիմության կարծիքը՝ Ադրբեջանն ազատագրել է իր տարածքը:

Այնուհետ լրագրողները քննում են Թրամփի ճաշակով գծված խաղաղության գործարքը՝ եվրոպացիների ձեռքից խլած խաղաղության նախաձեռնությունը, որ տնտեսական ծրագրով փորձում է լուծել  հակամարտությունը: Նախաստորագրված համաձայնագրում հատկապես ընդգծվում է տարածքային ամբողջականության պահպանումը, նկատել են տալիս գերմանացի լրագրողները: Սա վերադարձ է 1991-ի ԽՍՀՄ քարտեզով սահմանազատված տարածքներին, մի տարբերությամբ, որ ՀՀ հրաժարվում է ԼՂ-ից եւ կատարում Ադրբեջանի գլխավոր պահանջը՝ անխափան ուղիղ երթուղի դեպի Նախիջեւան: Նախիջեւան տեղանունը գերմանացի լրագրողներն արտասանում են առանց դժվարության, առանց հնչյուն փոխելու: Թրամփի ճանապարհի՝ The Trump Route for International Peace and Prosperity – TRIPP  մասին ասում են, որ տարածքը Հայաստանին է պատկանելու, բայց այսպես ասած տնտեսական կառավարումը, վարչարարությունն ամերիկյան է, ուստի «ամերիկացիների ձեռքերում է» լինելու: Գործարքն ու աշխարհաքաղաքականությունն այստեղ դեմ հանդիման են ելնում, ձեւակերպում են «Ցայթի» հեղինակները, հիշեցնում, որ 2020-ից ի վեր Հայաստանի հարավային՝ Իրանի հետ սահմանակցող դարպասը վերահսկում են ռուսական հատուկ ծառայությունները (ՖՍԲ-ն), եւ ամենայն հավանականությամբ նրանք պիտի հեռանան: Բայց ուշագրավն այն է, որ երկաթուղին նույնպես սպասարկում է ՌԴ-ն, իսկ Իրանը ԱՄՆ ներկայությունն ինչպե՞ս պիտի ընդունի: «Ստացվում է աշխարհաքաղաքական խառնիխուռն վիճակ: Ավելին՝ որեւէ բան հստակ էլ չէ՝ ադրբեջանցիներն իրենց անձնագրերն ու՞մ պիտի ցույց տան՝ հայերին, թե՞ ամերիկացիներին, ի՞նչ կլինի, եթե ուղեւորների հետ որեւէ բան պատահի, հետո՝ բեռնափոխադրումների մասով ի՞նչ պիտի փոխադրեն, ո՞վ կարող է օգնել, եթե խոչընդոտներ լինեն, օպերատիվ այս հարցերը դեռեւս հստակեցված չեն», բացատրում են փոդքասթի հեղինակները: Բացի դրանից սահմանազատման աշխատանքներ պիտի արվեն: Կան ՀՀ տարածքներ, որտեղ ադրբեջանական ԶՈՒ-ն է տեղակայված, երբեմն հրաձգություն է լինում, ադրբեջանական բանտում հայեր կան, նաեւ ԼՂ-ի բնակիչներ: Այս ամենը  դեռ պարզաբանումների կարոտ է, գնահատում են գերմանացի մեր գործընկերները: Թումաննը նկատել է տալիս, որ Ադրբեջանի պահանջը միայն ԼՂ-ից հրաժարումը չէ, այլեւ ՀՀ սահմանադրության փոփոխությունը՝ մասնավորապես Անկախության հռչակագրի դրույթներից հրաժարումը, ինչը դյուրին հարց չէ Փաշինյանի համար, որ 2020-ից հետո էլ քաղաքական կարիերան շարունակում է: Ադրբեջանի հետ նման ձեւով խաղաղության հասնելը քննադատում է հայաստանյան ընդդիմությունը, Ղարաբաղյան ծագմամբ նախկին ղեկավարները եւ նրանց կլանները, (Փաշինյանը միակն է, որ ղարաբաղյան ծագում չունի, ասաց հեղինակներից մեկը՝ մոռանալով անշուշտ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին- Ան.Հ.), Հայ առաքելական եկեղեցին եւ Ղարաբաղից վտարանդի դարձած 100 հազարից ավելի մարդիկ, որ օգնության կարիք ունեն:

Ռուսաստանի դերի մասին խիստ պատկերավոր արտահայտվեցին «Ցայթի» հեղինակները՝ ցարերից սկսած Հարավային Կովկասում ներկա այդ պետությանը երկու խաղացողները՝ ՀՀ եւ Ադրբեջանն այժմ ասում են, որ դաշտում այդ մրցավարի՝ տարիների  դերակատարումն այժմ չեն ուզում: Գերմանացիները, որ ֆուտբոլի հանդեպ հատուկ վերաբերմունք ունեն, ՌԴ-ի մասին արտահայտվելիս ներկայացրին որպես մի մրցավարի, որ ինքն է դաշտում հաճույքով խաղում, գնդակ տշում, գոլ խփում: Փոդքասթի հեղինակները հիշատակեցին, որ լարված են ՀՀ-ՌԴ, Ադրբեջան-ՌԴ հարաբերությունները, Սոլովյովի ռուսական հեռուստաեթերում հնչեցրածը հիշատակեցին, թե «հարգում են Ադրբեջանի պատմությունն ու առանձնահատկությունները, բայց մտածելու բան չէ՞, եթե ՌԴ-ն՝ տնտեսապես 3-րդ առեւտրական գործընկերը հոնքը բարձրացնի, ի՞նչ կլինի Ադրբեջանի հետ, 300 կմ սահման ունենք, պատերա՞զմ եք ուզում»: Բոթայի գնահատելով, Ռուսաստանը երբեք փափուկ ուժի, նրբերանգների կարեւորությունը չի գնահատել, բայց նորություն է Ռուսաստանի՝ պատերազմով սպառնալու ակնհայտ այս հռետորաբանությունը: Հեղինակները ներկայացրին Ադրբեջանի եւ ՌԴ-ի նախորդ տարի նոր թափ ստացած գերլարված հարաբերությունների բոլոր՝ մեզ ծանոթ դրվագները: Բոթան անդրադարձավ Մարգարիտա Սիմոնյանի՝ 2024-ին Փաշինյանի վերաբերյալ «ազգի դավաճան» որակմանը եւ կանխազգուշացմանը, եթե նա իշխանության մնա, ՀՀ-ն կկործանվի: ՀՀ-ի վերակողմնորոշումը, փակուղուց դուրս գալու ելք որոնելը ՌԴ-ին հանգիստ չի տալիս, ասում են փոդքասթի գերմանացի հեղինակները:

Թուրքիայի հետ Ադրբեջանի հարաբերություններին անդրադարձն էլ եղավ՝ մեկ ազգ, երկու պետություն, լեզվական անպատնեշ ըմբռնումը կարեւորելով:

«Ցայթի» հեղինակները Թուրքիա-Հայաստան հարբերությունների մասին խոսելիս «պատմական» որակեցին Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցը Ստամբուլ, հանդիպումը Էրդողանի հետ: «Էրդողանը Փաշինյանի ձեռքն ամուր եւ երկար պահեց իր բռունցքի մեջ: Պատմության ծանր բեռը կա, բայց հանդիպման ժամանակ գործնական հարցերի անդրադարձան՝ սահմանի բացում, առեւտուր: Թուրք շինարարներն են հետաքրքրված Հայաստանում գործունեության ծավալմամբ: Հայ զբոսաշրջիկները կարող են «իրենց լեռը՝ Արարատը բարձրանալ, որ Երեւանից երեւում է, բայց սահմանակից Թուրքիայում է», ասացին փոդքասթի գերմանացի հեղինակները:

Իրանի մասին էլ խոսք եղավ: Հայաստանին սահմանակից ամենակայուն երկիրն էր, անշուշտ վրդովված է, Թրամփի ուղին նոր խնդիրներ է հարուցելու, բայց ՀՀ-ն ազատ է իր կողմնորոշումների, ընտրության հարցում:

Ռուսաստանը խաղաղարարի դերում է ուզում հանդես գալ, բայց նրա ներգրավումը նման է եղել վառոդի, ասացին գերմանացի լրագրողները՝ անշուշտ գլխավոր համարելով Ուկրաինայի, Մոլդովայի հարցում նրա դիրքորոշումը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Լուսանկարը՝ առցանց «Ցայթի»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պատմության համար

Հաջորդ գրառումը

 Մտորումներ «Թրամփի ճանապարհի» մասին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Իշխանությունը խոչընդոտել է «Արցախի կանչը» հուշակոթողի բացման արարողությանը

03/09/2025
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Սա ոչ թե «հաղորդակցությունների բացում» է, այլ սովորական միջանցքի հանձնում ամերիկացիների ձեռքով՝ թուրք-ադրբեջանական տանդեմի տրամադրությանը

02/09/2025
Հրապարակախոսություն

Նիկոլը 5 միլիարդ է «բռնում», Աշխենն էլ գնում է ի՛ր 5 միլիարդի հետևից՝ «դե եթե ծախելով ու ծախվելով է, ապա ես ումի՞ց եմ պակաս» ծրագրի շրջանակներում. Թևանյան

02/09/2025
Քաղաքականություն

Ալիևն ու Փաշինյանը նմանատիպ դիրքորոշումներ ունեն. նրանք նույն ուղղությամբ են նայում. Էրդողան

02/09/2025
Հաջորդ գրառումը

 Մտորումներ «Թրամփի ճանապարհի» մասին

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկոլի տարած ճամփեքով միշտ աղետի մեջ ենք հայտնվել. Զուրաբյան

04/09/2025

Էս ծակ Կոնֆուցիոսին (Քրիստոսից հետո էլ հիմա արևլյան փիլիսոփաների փառքը հանգիստ չի թողնում) ո՞նց բացատրենք, որ լրիվ հակառակն է էդ...

ԿարդալDetails

Իրական խաղաղության մասին խոսել հնարավոր չէ. այդ մասին միակողմանի խոսում է միայն ՀՀ իշխանությունը և իշխանական պրոպագանդան` ՔՊ իշխանության պահպանության համար. Թաթոյան

04/09/2025

Խոյի ՔՊ-ական համայնքապետն ու եղբայրը ծեծի են ենթարկել ոստիկաններին. լրագրող Լիա Սարգսյան

04/09/2025

Ժան Գաբենի 8 ատամները

03/09/2025

Ես Դոնբասը Պուտինին չեմ տա. Զելենսկի

03/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական