Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

PSYCHO

Հակոբ Ավետիքյան
16/05/2025
- 16 մայիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն
116
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերնագիրը թող չշփոթեցնի. նպատակ չունեմ ներկայացնելու, առավել եւս՝ մեկնաբանելու անգլիացի նշանավոր կինոռեժիսոր, հոգեսարսափ ֆիլմերի անզուգական վարպետ Ալֆրեդ Հիչքոքի «Psycho» կինոնկարը: Կինոգետ չեմ, ոչ էլ հոգեախտաբան: Սակայն կարող եմ, ինչպես բոլորը, Հայաստանում թե արտասահմանում, վկայել, որ հոգեկան անկումների մի ամբողջ շարան ամեն օր կենդանի շարժանկարի տեսքով բեմադրվում-ցուցադրվում է մեր երկրում: Մարդիկ գրեթե ամեն օր կամ օրընդմեջ հոգեցնցումների չափաբաժին են ստանում ի տես եւ ի լուր երկրի վարչապետի, մեղմ ասենք, տարօրինակ պոռթկումներից: Սկզբում զարմանում, ապա զայրանում, այնուհետեւ ջղաձիգ ծիծաղում ու հայհոյում են, ըստ ամենայնի իրենց զգում նվաստացած, երկրի ու պետության համար ստորացված եւ ամոթահար:

Վարչապետի հերթական պոռթկմանը ականջալուր եւ ականատես եղանք նախորդ շաբաթ, Ազգային ժողովի բարձր ամբիոնից, որտեղից հորդեցին ու ժայթքեցին Փաշինյանի հոգուց եւ ուղեղից բխած լուտանքները, բազմիցս լսված սպառնալիքները՝ առավել կոնկրետ ու հասցեական՝ ոտի տակ տալու, պատերով տալու եւ քաղաքական դիակի մնացորդները դուրս շպրտելու, ասֆալտ ուտեցնելու ու բորդյուր լիզեցնելու, վիզ կտրելու, գլուխ ջախջախելու, նույնիսկ՝ վաղուց մոռացված KGB-ական տխրահռչակ «պադվալները» լցնելու խոստումով, ուղեկցված ջղագրգիռ ձեռնաշարժությամբ, մարմնի տարբեր մասերի ցնցումներով, ատելավառ աչքերի տարօրինակ պսպղումներով, ականջների մեծացումով: Միայն բերանի փրփուրն էր պակաս կամ անտեսանելի:

Առերեւույթ, կրկնում եմ՝ առերեւույթ, մարդը ենթադրաբար հիվանդ է եւ կարիք ունի հոգեբույժի միջամտության, մասնագիտական հոգեզննության, առնվազն որոշելու համար, թե հիվանդության ո՞ր հանգրվանում է գտնվում, կարո՞ղ է բուժվել, ի՞նչպես, ստանո՞ւմ է համապատասխան դեղորայք, ի՞նչ պարբերականությամբ ու հետեւողականությամբ:

Հարցեր՝ որոնցով առաջին հերթին պետք է զբաղվեն հարազատները, մտերիմները: Ապա՝ կուսակիցները, հատկապես խորհրդարանական գործընկերները, որոնցից ոմանք արդեն վարակվել են նույն ախտերով եւ ստեղծագործաբար օգտվում նրա բառապաշարից՝ «քուչի բազարի» վերածելով մեր խորհրդարանը:

Սովորական մարդ չէ Ն. Փաշինյանը, նա երկիր է ղեկավարում միահեծան, պատասխանատու է պետության ու ժողովրդի անվտանգության, բարօրության, նաեւ ապագայի համար: Նրա սայթաքումները, հեղակարծ որոշումներն ու հրահանգներն արդեն ծանր վնասներ ու կորուստներ են պատճառել մեզ:

 Հիշում եմ, սովետական ժամանակներում հեռավոր շրջաններ մեկնող ավտոբուսների վարորդներից ամեն առավոտ, եթե չեմ սխալվում՝ «պսիխ» կոչված փաստաթուղթ էին պահանջում ուղեւորության դուրս գալուց առաջ, նախնական խմածությունը բացառող փաստաթուղթ: Իսկ եթե մի 10-20 ուղեւորների անվտանգության համար էին վտանգները կանխարգելելու այդ ստուգումները, ապա ո՜ւր մնաց ժողովուրդ ու պետություն ապահովագրելու նախաձեռնությունը, այն էլ տարուբերումների մեջ գտնվող մեր տարածաշրջանում, գիշատիչ երկրների հարեւանությամբ:

Հարցը չի վերաբերում Ն. Փաշինյանին հավանելու կամ չհավանելու, նրան ընդունելու կամ մերժելու խնդրին, այլ՝ ղեկավարի, պատասխանատվություն կրող ո՛րեւէ ղեկավարի առողջությանը, ֆիզիկական, հոգեկան ու մտավոր: Եվ բնավ ամոթ չէ ստուգել վիճակը մի մարդու, որը ամբիոնից զգուշացնում է՝ չուտել իր ներվերը: Ինքնախոստովանությո՞ւն:
Պինդ ներվեր, հոգեկան ու մտավոր հավասարաշկշռություն, անխոնջ աշխատող առողջ մարդ է մեզ պետք: Այլապես psycho-ն լրիվ կկործանի մեզ:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հայոց ցեղասպանությունից Արցախյան պատերազմ՝ պատմական շարունակականությունը ցնցող է»

Հաջորդ գրառումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը գործարկել է նոր պաշտոնական կայքը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը գործարկել է նոր պաշտոնական կայքը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական