Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

7 թակարդից պանիր կերածը

25/08/2023
- 25 Օգոստոսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սեպտեմբերի 17-ին որոշվելու է Փաշինյանի իշխանության կարճ կամ երկար լինելու հարցը: Երեւանն է որոշում ամբողջ Հայաստանի ու Արցախի ճակատագիրը, ուստի քաղաքապետի ընտրություններն իրականում Փաշինյանի իշխանության վերահաստատման ու երկարացման, վերարտադրման ու անվտանգության  համար թեժ պայքար պետք է դիտարկել: Երեւանի ավագանու նախընտրական քարոզարշավը մեկնարկել է, կուսակցությունները մեզ բուկլետախեղդ են անելու, ամեն քայլափոխի ու հատկապես աղբարկղերում թեկնածուների պաստառների, նախընտրական ծրագրերի կույտերը սովորական տեսարան են դառնալու:
Հայաստանյան համատարած քաոսում, բութ անորոշության մեջ մի ուրիշ թանձրույթ է ձեւավորվել՝ քաղաքապետի ընտրություններ՝ 13 համեմունքով:

«Հայաստանի եվրոպական», «Ժողովրդավարական համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց», «Հաղթանակ», «Ապրելու երկիր», «Հանրապետություն», «Միացյալ Հայաստան», «Արդար Հայաստան», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները և «Մայր Հայաստան»  (կազմում՝ «Երկիր Ծիրանի» եւ «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները) դաշինքը պայքարելու են Երեւանի քաղաքապետի պաշտոնի ու ավագանու կազմ մտնելու համար:

Բոլորն սկսել են սիրո, նվիրումի, անձնազոհության խոստովանությունները երեւանցիներին: Ջուր չունեք, ձեզ ջրասույզ կանենք, աղբի մեջ կորել եք, աղբազերծ կանենք ձեզ, օդ չունեք շնչելու, ձեզ օդային համբույրներ կուղարկենք, շենքերի արանքում խեղդվում եք, շենքերի մեջ կխեղդենք ձեզ, կանաչ տարածք եք ուզում, խառը կանաչի կբերենք ձեզ, խցանումներից հոգնել եք, ձեզ խցանահանիչներ կբաժանենք…

Մի տեսեք՝ ինչ հնչեղ անուններ են՝ «Հայաստանի եվրոպական» կուսակցություն, «Հաղթանակ», «Ապրելու երկիր»…մեկը մյուսից խոստումնալից, ժայռ ճաքացնող, երկինք պատռող, մի Երեւանն ի՞նչ է, որ չկանաչապատեն, աղբը չհավաքեն, օդը չմաքրեն, մետրո ու ճոպանուղի չկառուցեն:

Բայց բոլորից փորձառուն, 7 թակարդից պանիր կերածն, իհարկե, «Քաղաքացիական պայմանագիրն» է:Պատերազմում պարտված, կորոնավիրուսին հանձնված, Արցախ հանձնած, 5000 երեխա զոհած, բանակը ոչնչացրած, բոլոր ոլորտները տապալած, ժողովրդի ինքնապաշտպանական բնազդները սպանած  իշխանությունը եթե 2021-ի հունիսի 20-ին հաղթեց ընտրություններում, ի՞նչն է խանգարում նրան 2023-ի սեպտեմբերի 17-ին հաղթելու ախորժակ չունենալ:

«Ասե՛ք, կանենք» կարգախոսը քարոզարշավի առաջին իսկ օրվանից՝ օգոստոսի 23-ից, սկսեց արագ տարածվել սոցիալական հարթակներում: Ինչպես միշտ, այս անգամ էլ ՔՊ-ն մշակել է էժան ու արդյունավետ տեխնոլոգիա՝ հասանելի հանրության լայն զանգվածներին, ավելի ճիշտ՝  ընտրազանգվածին: Պարզ ու հասկանալի է, ինչպես «Մերժիր Սերժին»-ը, «Ապագա կա»-ն. նույն ձեռագիրն ու ծրագիրն է կամ՝ նույն ձեռագրով գրված ծրագիրը՝ իբր դուք ասողն եք, մեր տերը, իսկ մենք կատարողը, ձեզ ծառայողը:

«Ասե՛ք, կանենք»-ը տարբեր խոնարհումներով սկսեց արագ գործածվել նաեւ թունդ ընդդիմադիր հարթակներում ու նիկոլամերժ օգտատերերի էջերում, օրինակ՝ ասում ենք՝ հեռացեք (իհարկե, սոցցանցերում «հեռացեք»-ին մեծ մասամբ փոխարինում են անհամեմատ կոպիտ բառերի հրամայական եղանակները), ասում ենք՝ մի խաբեք, ասում ենք, բա ինչի՞ չեք անում, ասում ենք՝ ռադներդ քաշեք, բայց անում ե՞ք եւ այլն…

Առաջին հայացքից թվում է՝ ՔՊ-ի հակագովազդն է, բայց հակագովազդն էլ է գովազդ: Բացի այդ, այսպես, թե այնպես, ՔՊ-ի նախընտրական կարգախոսն առաջին իսկ օրվանից ակտիվորեն ու շատ արագ սկսեց շրջանառվել ու տարածվել, ու այստեղ կապ չունի՝ բացասական ենթատեքստով է, թե՞ ոչ: Մի քանի րոպեում այդ կարգախոսը հիշվեց ու տարածվեց այնքան արագ, ինչպես մյուս 12 կուսակցությունների գովազդները չեն կարող հիշվել ու տարածվել մի քանի տարում: Այսպես են ազդում տեխնոլոգիաները մարդկանց գիտակցության ու ենթագիտակցության վրա, եթե հմտորեն են մշակված ու մի քանի անգամ փորձարկված նույն հասարակության վրա:

«Ասեք, կանենք»-ը արդեն բառախաղի է վերածվել, հումորներ ու քառատողեր են հորինվում դրա շուրջը ու գնդակի պես «պաս տալիս» այսուայնկողմ: ՔՊ-ն ու դրա խորհրդանիշ Փաշինյանը Տիգրան Ավինյանի տեսքով նորից է ժողովրդին «հնազանդվելու եւ խոնարհվելու» իր սովորույթը գործի դնում: Իհարկե, ընտրազանգվածը շատ էլ ծանրութեթեւ չի անում՝ իրենք ասե՞լ են, որ պատերազմ լինի, որ 5000 երեխա մսաղացին հանձնվի, ասե՞լ են, որ ադրբեջանական զորքերը մտնեն Հայաստանի տարածք ու դուրս չգան, որ 150 քմ գրավեն ու իրենց դրոշը տնկեն այդտեղ, իրե՞նք  են ասել՝ Արցախն Ադրբնեջան է, կամ Հայաստանը չունի կադաստրի թուղթ: Չէ, իրենք չեն ասել, բայց քանի որ այս բոլորն ասողին ու անողին իրենք են ընտրել, ստացվում է, որ հենց իրենք էլ ասել են ու արել: Հիմա նույն ընտրազանգվածին իշխանությունը դեմ է տալիս՝ էլի ասեք, կանենք:

Ընտրազանգվածն  ասե՞լ է, որ Երեւանի ծառերը կտրեն ու սակուրաներ տնկեն, որ Երեւանը դարձնեն  շինհրապարակ ու փոշու, կեղտի քաղաք: Չի ասել, բայց իշխանություններին ասող պետք չի, իրենք ասում, իրենք անում են: Բայց դե պոպուլիզմը սուրբ բան է, պետք է հնազանդության ու խոնարհումի իմիտացիա ստեղծել այն ընտրազանգվածի համար, որը տարիներ առաջ հալվեց Փաշինյանի «ես ձեզ սիրում եմ, խոնարհվում եմ ձեր առաջ, ես հպարտ եմ ձեզնով» մեղրածոր բառերից: Այդ ընտրազանգվածը դեռ կա. Նրա համար ո՛չ պատերազմ է եղել, ո՛չ Հայաստան ու Արցախ է հանձնվել, ո՛չ պետականություն ու պետություն ենք կորցնում, ո՛չ էլ ցեղասպանվելու սպառնալիք կա: Հենց նրա վրա էլ խաղացվելու է «ասե՛ք, անենք»-ը:

ՆԱԻՐ ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վայ-հարեւանը մեզ հետ հաշտ չի ապրի, նա հայերի նկատմամբ գենետիկ ատելություն ունի

Հաջորդ գրառումը

Երկիր մոլորակը դէպի ո՞ւր

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
Հաջորդ գրառումը

Երկիր մոլորակը դէպի ո՞ւր

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական