Չորեքշաբթի, Ապրիլի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

(3+3)-1 Ձեւաչափը եւ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2023» զորավարժությունները

27/10/2023
- 27 Հոկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պաշտոնական շրջանակներում 3+3 ձեւաչափը ներկայացվում է որպես նոր երեւույթ: Սակայն կա տեսակետ, որ Հարավային Կովկասում երեք հիմնական խոշոր խաղացողների ու տարածաշրջանի պետությունների այս կամ այն ձեւաչափով համագործակցության գաղափարն առաջ է քաշվել Թուրքիայի նախաձեռնությամբ՝ նախագահ Էրդողանի համառ ջանքերի շնորհիվ: (oragir.news  09-12-2021 )

Իրականում այս գաղափարի հեղինակն իրանական կողմն է, որի մասին դեռեւս 2001 թվականի հուլիսին հայտարարել է ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար  Հասան Ռոհանին՝ Իրանի հեռուստատեսությանն իր՝  Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան վեցօրյա այցելության արդյունքներին անդրադառնալով: Նա ասել է. «Ես երեք հանրապետությունների իշխանությունների հետ բանակցություններ վարեցի տարածաշրջանային անվտանգության նոր համակարգ ձեւավորելու մեր երկրի պլանների շուրջ, որոնց հիմքում դրվում է «3+3» բանաձեւը. կովկասյան տարածաշրջանի երեք պետությունները՝ Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան, տարածաշրջանի հարեւան երեք պետությունները՝ Իրան, Ռուսաստան եւ Թուրքիա: Ընդհանուր առմամբ բոլոր երեք կովկասյան երկրների հետ մենք համաձայնության հասանք»: («ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #137, 24-07-2001)

2021 թվականի դեկտեմբերի 10-ին «խաղաղարար» առաքելությամբ զբաղվելու հայտ ներկայացրած 3+3 հարթակի առաջին հանդիպումը տեղի է ունեցել  Մոսկվայում՝ արդեն իսկ գոյություն ունեցող եւ տարիներ շարունակ միջազգային մանդատով Արցախյան հարցի կարգավորմանը կոչված «Մինսկի խմբի» աշխատանքներին զուգահեռ, որին, ինչպես սպասվում էր, Ռուսաստանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով,  չմասնակցեց հռչակված ձեւաչափի կողմերից մեկը՝ Վրաստանը:

Նույն հարթակի  երկրորդ նիստը տեղի ունեցավ Թեհրանում 2023 թվականի հոկտեմբերի 23-ին՝ Նախիջեւանի ու Արցախի օկուպացված շրջաններում՝  Հայաստանի Հանրապետության Սյունիքի ու Վայոց Ձորի սահմանների երկայնքով 3+3 ձեւաչափին մաս կազմող  մյուս երկու պետությունների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի  համատեղ զորավարժություններին զուգընթաց, եւ չնայած Իլհամ Ալիեւի գործադրած ջանքերի՝  դարձյալ առանց վրացական կողմի ներկայացուցչի մասնակցության:

Թե ինչպիսի պայմանավորվածությունների են հասել  նիստին մասնակցած մի կողմից՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, եւ մյուս կողմից՝ Հայաստանի ու Ադրբեջանի  ԱԳ նախարարների մակարդակով  կայացած հանդիպմանը, հայտնի է միջոցառման արդյունքներով 9 կետից բաղկացած համատեղ հայտարարությունից, որտեղ խոսվում է վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, ՄԱԿ-ի կանոնադրության բոլոր սկզբունքների հիման վրա մարդու իրավունքները հարգելու կարեւորության մասին,  որտեղ անդրադարձ կա տարածաշրջանի երկրների միջեւ կառուցողական երկխոսության եւ փոխշահավետ համագործակցության հաստատման նպատակով  հնարավորություններ ընձեռելու հարցերին:

Սակայն, հանդպմանը մասնակցած Հայաստանի, Ռուսաստանի եւ եռակողմ հարթակը հյուրընկալած Իրանի արտաքին գործերի նախարարներն արդյո՞ք  քննարկել են  խաղաղարար նպատակներով թեհրանյան հանդիպման եւ նույն ժամանակահատվածում Նախիջեւանի  ու Արցախի օկուպացված շրջաններում՝ ինքնիշխան Հայաստանի սահմանների երկայնքով Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից զորավարժություններ անցկացնելու  նպատակահարմարության հարցը: Եվ որքանո՞վ է այն համապատասխանում 9 կետից բաղկացած համատեղ հայտարարության ոգուն: 

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանի դեմ պատժամիջոցները պիտի սկսել նրա թիմերին խաղերից զրկելով

Հաջորդ գրառումը

Թեհրանում հրավիրված Հարավային Կովկասի տարածաշրջանային հարթակի  հանդիպումը ոչինչ չի տվել Հայաստանին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սա խաղաղություն չի՛ ժողովուրդների միջև, այլ սա խաղաղություն է իշխող էլիտաների միջև. Արա Պողոսյան

21/04/2026
Հրապարակախոսություն

Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է, այդ վտանգը պետք է կանխենք այսօր. Սուրենյանց

20/04/2026
Հրապարակախոսություն

Փաշինյանը սարսափում է ժողովրդի հետ իրական ընդդիմության հանդիպումից. Ամստերդամ

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
Հաջորդ գրառումը

Թեհրանում հրավիրված Հարավային Կովկասի տարածաշրջանային հարթակի  հանդիպումը ոչինչ չի տվել Հայաստանին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
Նորություններ

Ավետիք Չալաբյանը պահանջում է Փաշինյանին կարգի հրավիրել

21/04/2026

Սիրելի բարեկամներ, Տեղեկացնոմ եմ ձեզ, որ այսօր պաշտոնապես դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական