Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան. “Բարի նախանձ”

29/01/2022
- 29 Հունվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նախանձը որոշիչ դեր է խաղում  երջանկության պատրանք ստեղծելու համար:  Այսինքն, կարելի է   ավելի շատ ուրախանալ  ուրիշի անհաջողության, քան սեփական ձեռքբերումների համար: Ի դեպ, երջանկության թվացյալ բերկրանքը վայելելու համար բնությունից մեզ տրված նախանձը, որպես խթանիչ ուժ, նպաստում է նաեւ ցանկացած ճանապարհով  առաջընթացին: Ասում եսՙ “ես ինչո՞վ եմ նրանից պակաս…” ու ամեն գնով ապահովում քո վերելքը:

Այս անհաջող   նախաբանից հետո անդրադառնանք  Ավետիք Իսահակյանի Աբու-Լալա Մահարի պոեմի հետեւյալ տողերինՙ

Եվ կինն ի՞նչ է որ… խորամանկ, խաբող, ԱՌՆԱԽԱՆՁ մի սարդ, հավերժ նանրամիտ,

Որ հացդ է սիրում, համբույրի մեջ սուտ եւ քո գրկի մեջ գրկում ուրիշին: 

Անշուշտ, ԱՌՆԱԽԱՆՁ-ը  Մեծն Իսահակյանի հեղինակած  դիպվածային  բառերից է: Այդ պատճառով էլ տվյալ նորաբանությանն անդրադարձել են միայն հայտնի պոեմի հրապարակումից հետո կազմված հայերեն բացատրական բառարանները, այն ներկայացնելով “մոլությամբ տղամարդ տենչող, տարփալից կին” իմաստներով:

Սակայն ուզում ենք պնդել, որ ԱՌՆԱԽԱՆՁ-ը ոչ մի կապ չունի տարփանքի հետ եւ ընդամենը  ՆԱԽԱՆՁ  բառի հոմանիշն է, որի համար ունենք  հետեւյալ փաստերըՙ

Հին հունական դիցաբանության համաձայն, խորամանկամտության դիցուհի եւ ասեղնագործության մեջ անմրցակից Աթենասը, տեսնելով Արաքնեի գեղահյուս մանածագործական աշխատանքը, նախանձից դրդված, նրան վերածում է սարդի:

Կանացի նախանձը բնորոշելու համար, Ավետիք Իսահակյանն իր պոեմում նրբորեն անդրադարձել է հին հունական դիցաբանության հիշյալ դրվագին ու օգտագործել  ԱՌՆԱԽԱՆՁ  ՍԱՐԴ  բառակապակցությունը, որը ոչ մի աղերս չունի տղամարդ տենչող կնոջ հետ:

Շարունակելով  անդրադառնալ  կանացի նախանձին, Իսահակյանը նույն  պոեմում գրել է նաեւ հետեւյալ տողերըՙ

Խարխուլ մակույկով հանձնվիր ծովին, քան թե հավատա կնոջ երդումին,

Նա կավատ, վարար, մի չքնաղ դժոխք, նրա բերանով ԻԲԼԻՍՆ է խոսում:

Կարծես Իսահակյանը ներշնչված լինի 13-րդ դարի իրանցի անվանի բանաստեղծ ու իմաստասեր Մոլանայի գրչին պատկանող հետեւյալ տողերից.

Եթե հանկարծ քո հռչակը գերի դառնա նախանձին,

Չար Իբլիսի նախանձանքը առաջ կանցնի քո անձին: 

Այստեղ Մոլանայի ակնարկը վերաբերում է (ըստ մահմեդականների սուրբ գրքի) Դրախտից վտրարված Իբլիսին, որ նախանձից դրդված չենթարկվեց Աստծո հրահանգին ու հրաժարվեց երկրպագել Ադամին: 

Որպես անհաջող վերջաբան, նաեւ նշենք, որ նախանձի մաղձն ու այլոց հաջողություններից  գոյացող  հրճվանքը  կոծկելու համար մենք հորինել ենք “բարի նախանձ” կեղծ արտահայտությունը: Այն կեղծ է, որովհետեւ բացասական լիցքավորումով իբլիսավայել ՆԱԽԱՆՁ  գոյականին չի կարելի վերագրել ԲԱՐԻ ածականը: Այնպես, ինչպես չի կարելի ասել “բարի սուտ”, “բարի ատելություն”, “բարի դավաճանություն” եւ այլն:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նախագահ Սարգսյանի հրաժարականը. նոր ճգնաժամ ճգնաժամային իրավիճակում

Հաջորդ գրառումը

Ուսանողին ոչ թե քաղաքական գզվռտոցներն են հետաքրքրում, այլ գիտելիքը

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

Ուսանողին ոչ թե քաղաքական գզվռտոցներն են հետաքրքրում, այլ գիտելիքը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական