Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

Գրիգոր Առաքելյան
21/11/2025
- 21 նոյեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
2
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գործարկման համար նախատեսվող քայլերի նոր մանրամասների մասին աննախադեպ հայտարարություններով է հանդես եկել: Միջանցքը 2025 թ. օգոստոսի 8-ի Սպիտակ տան եռակողմ հայտարարությունից հետո վերանվանվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (Trump Route for International Peace and Prosperity   TRIPP):

Փաշինյանը ընդգծել է, որ Հայաստանը ներկայումս ԱՄՆ-ի հետ քննարկում է «Թրամփի ուղին» 49 կամ 99 տարով վարձակալելու երկու տարբերակները: Շուտով կհրապարակվի նաեւ ընկերության անունը: Նշվում է նաեւ, որ կոնսորցիումի վարչական խորհրդում երկու երկրներն էլ ներկայացված կլինեն, որոնց համամասնությունը կախված կլինի վերջիններիս ներդրումների չափից:

Հայաստանի վարչապետը ընդգծել է, որ «Թրամփի ուղին» ունենալու է մի քանի փուլ, եւ որ Կոպենհագենում Ալիեւի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել էլեկտրահաղորդման գծերի եւ գազատարի կառուցման շուրջ: Նա նաեւ հավելել է, որ «Թրամփի ուղին» ամենաարագ ճանապարհն է էլեկտրահաղորդման գծերի ու գազատարի կառուցման համար, եւ առաջնահերթությունը տրվելու է սահմանազատմանը այնտեղ, որտեղ այդ ենթակառուցվածքներն անցնելու են:

Վեց դիտարկում Հայաստանի վարչապետի հայտարարությունների առնչությամբ

Առաջին

Փաշինյանի հայտարարություններն ավելի են հաստատում այն ենթադրությունները, որոնք 2025 թ. ապրիլից շրջանառվում էին Երեւանի, Բաքվի եւ Անկարայի գաղտնի համաձայնությունների մասին՝ ՆԱՏՕ-ի «թուրանական միջանցքի» շուրջ: Այդ ենթադրությունների համաձայն՝ Ալիեւը, Էրդողանը եւ Փաշինյանը, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի անվտանգության վերլուծական կենտրոնների հետ համաձայնության գալով, գաղտնաբար պայմանավորվել են Կովկասում հարվածել Ռուսաստանի շահերին եւ դիրքերին:

Նրանք նաեւ պարտավորվել են՝ հաշվի առնելով սահմանային եւ աշխարհաքաղաքական փոփոխությունների հարցում Իրանի զգայունությունը, առժամանակ հրաժարվել «միջանցք» բառը շրջանառելուց եւ «Զանգեզուրի միջանցքը» ներկայացնել նոր ձեւակերպմամբ:
Միաժամանակ, Բաքվի ու Անկարայի լոբբիստական ցանցերի միջոցով Իրանում աշխարհաքաղաքական սպառնալիքները ներկայացվում են թերի կամ աղճատված տեսքով: Մինչդեռ 12-օրյա պատերազմի ավարտից հետո Թրամփի անմիջական նախաձեռնությամբ նպատակ էր դրվել կոտրել Թեհրանի դիմադրությունն այս աշխարհաքաղաքական ծրագրի դեմ:

Երկրորդ

Ալիեւն ու Փաշինյանը՝ որպես անգլոսաքսոնական կարգի «կապալառուներ», ԱՄՆ-ի միջնորդությամբ եւ Լոնդոնի համակարգմամբ վերջին երկու տարիներին համաձայնության են եկել մի օրակարգի շուրջ, որն իր մեջ ներառում է՝ Հայաստանի սահմանադրության փոփոխությունը, արցախահայերի պատմական եւ իրավական վերադարձի իրավունքից հրաժարումը, ավելի քան 300 հազար հայերի Բաքու եւ Ադրբեջանի այլ քաղաքներ վերադառնալու հարցի անտեսումը, Բաքվում պահվող Արցախի ղեկավարների ճակատագրի մասին լռության պահպանումը, վիճարկվող պետական խորհրդանիշերի միակողմանի փոփոխությունը, որոշ ազգայնական ուժերի լուծարումն ու նրանց նկատմամբ հետապնդումները, հայկական բանակի հզորացման գաղափարից հրաժարումն ու զինված ուժերի կառույցներից ազգայնական տարրերի դուրսմղումը, միասնական Հայաստանի գաղափարը կրող եկեղեցու թուլացումը, Մինսկի խմբի լուծարումը, էթնիկ զտման եւ պատերազմական հանցագործությունների վերաբերյալ միջազգային ատյաններին նախկինում Հայաստանի ներկայացրած իրավական հայցերից հրաժարումը, Կովկասից Ռուսաստանի լիակատար դուրսմղումը՝ հատկապես Հայաստանում տեղակայված երկու ռուսական ռազմաբազաների հեռացմամբ, ինչպես նաեւ «Աբրահամի համաձայնագրին» միանալու պարտադրանքը:
Դրանց մի մասն արդեն իրականացվել է, իսկ մյուսները տեղափոխվել են վճռորոշ՝ 2026 թ. հունիսի 7-ի Հայաստանի խորհրդարանական ընտրություններին հաջորդող շրջանին: Միեւնույն ժամանակ, անգլոսաքսոնական առանցքը երաշխավորել է Ալիեւի եւ Փաշինյանի իշխանության կայունությունն առաջիկա երկու տասնամյակների համար:

Երրորդ

«Թրամփի ուղին» 49 կամ 99 տարով վարձակալելու տարբերակների մասին շրջանառվող ենթադրությունների իսկությունը հաստատելով՝ Փաշինյանը ներկայացրել է այն ենթակառուցվածքային հնարավորությունները (էլեկտրահաղորդում, գազ, նավթ, օպտիկամանրաթել, երկաթուղի, ավտոճանապարհ), որոնք գործնականում վկայում են Հարավային Կովկասում՝ Բաքվի, Երեւանի եւ Անկարայի համակարգմամբ՝ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի այլ երկրների երկարաժամկետ ներկայության մտադրության մասին:

ՀՀ վարչապետը միայն չի անդրադարձել խնդրո առարկա ճանապարհի լայնությանը, որի հրապարակմամբ ամբողջովին ի չիք է դառնալու այն տեսակետը, թե իբր այս տարածաշրջանում այլեւս «միջանցքային վտանգ» գոյություն չունի: Հատկապես որ 2025 թ. օգոստոսի Սպիտակ տան եռակողմ հայտարարության 3-րդ կետում նշված է «անխոչընդոտ հաղորդակցություն» (Unimpeded Connectivity) արտահայտությունը, որն իրավական հերմենեւտիկայի տեսակետից լայն մեկնաբանության հնարավորություն է տալիս Բաքվին՝ ընդդիմանալու ցանկացած վերահսկողության կամ սահմանային ստուգումների՝ այդպիսով միջանցքային բնույթ հաղորդելով այս երթուղուն:

Չորրորդ

Ներքին օրենսդրության մեջ «վարձակալությունը» ենթադրում է, որ վարձակալը որոշակի ժամանակահատվածում ստանում է կոնկրետ օբյեկտի օգտագործման իրավունքը: Սակայն միջազգային իրավունքում «միջազգային վարձակալություն» նշանակում է տվյալ տարածքի նկատմամբ իշխանության իրացման փոխանցում վարձակալող պետությանը կամ ընկերությանը: Եվ քանի որ Փաշինյանի խոսքով «Թրամփի ուղին» փոխանցվելու է ամերիկա-հայկական համատեղ կոնսորցիումին՝ ներդրումների համամասնությամբ, հասկանալի է դառնում, որ ԱՄՆ-ը ունենալու է գերակշիռ ներդրում, հետեւաբար՝  գերակշիռ վերահսկողություն:

Այս պարագայում Երեւանի պնդումները, թե պահպանվելու են Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, գործնականում հերքվում են: Դրա լավագույն օրինակներից են վարձակալական ու ներդրումային պայմանագրերով ամերիկյան ռազմաբազաների տեղակայման միջոցով ԱՄՆ-ի ներկայությունը Գուանտանամոյում, Պանամայի ջրանցքում եւ այլուր:

Հինգերորդ

«Թրամփի ուղու» վարձակալության նախագիծը կյանքի կոչվելու դեպքում Իրանը 49 կամ 99 տարով փաստացի կդառնա ԱՄՆ-ի անմիջական հարեւանը, իսկ Իրանի եւ Հայաստանի սահմանը կհայտնվի ծանրագույն մարտահրավերների առաջ:

Առաջարկվող հնարավոր «լուծումները», այդ թվում՝ խնդրո առարկա ճանապարհը Իրան-Հայաստան սահմանից հեռու տեղադրելը, էստակադա կամ ստորգետնյա ճանապարհ կառուցելը, կամ ԱՄՆ-ի վերահսկողությունն Իրանի ճանապարհի հատվածում բացառելը, չեն կարող համարվել հիմնահարցի կարգավորում, քանի որ ցանկացած միջանցքային մոտեցում հանգեցնում է աշխարհաքաղաքական փոփոխությունների:

Ահա թե ինչու Ալիեւն ու նրա լոբբիստական ցանցը Իրանում չեն դադարում կիրառել «Զանգեզուրի միջանցք» կեղծ եզրույթը՝ շարունակելով արտագաղթի հետեւանքով Սյունիքում բնակչության թվի կրճատման եւ ժողովրդագրական պատկերի փոփոխության ֆոնին օգտագործել «Արեւմտյան Ադրբեջան» կամ ադրբեջանցիների «հայրենադարձության» թեզերը:

Ուշագրավ է, որ Փաշինյանի կառավարությունը, որպես հակակշիռ, անգամ չի բարձրաձայնում ավելի քան 300 հազար բռնի տեղահանված հայերի վերադարձի հարցը Բաքու, Գանձակ, Շամախի եւ Ադրբեջանի այլ քաղաքներ, ինչը նորից ընդգծում է անգլոսաքսոնական կարգի երկակի խաղը:

Փաշինյանը դեռեւս չի բացահայտել նաեւ «Թրամփի ուղու» հիմնական ներդրողի անունը, որը՝ 2025-ի օգոստոսին Սպիտակ տանը կնքված Բաքու-Exxon Mobil էներգետիկ պայմանագրից բխելով՝ պետք է վերապահվի Ադրբեջանին: Այդ պատճառով էլ 2025 թ. օգոստոսի հայտարարության նախագծի 4-րդ կետում երրորդ կողմի մասնակցի անվան տեղը բաց է թողնվել:
 
Վեցերորդ

Թվում է՝ միջազգային կարգի քայքայման եւ գերտերությունների ու նրանց դաշնակիցների աճող հակամարտությունների պայմաններում՝ Ուկրաինայից մինչեւ Աֆրիկա, Արեւմտյան Ասիայից մինչեւ Հարավարեւելյան Ասիա, անգլոսաքսոնական կարգի երեք «կապալառուները»՝ Բաքուն, Երեւանն ու Անկարան, հետեւողականորեն առաջ են տանում ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ծրագիրը՝ որպես Լոնդոնի եւ Վաշինգտոնի 21-րդ դարի գլխավոր նախագծերից մեկը:

Այս նախագիծը միտված է նաեւ հարվածելու Իրանին, Ռուսաստանին եւ Չինաստանին՝ նրանց էներգետիկ ու տարանցիկ գործարքներին, նպատակ ունենալով վերահսկել այդ երկրներում առկա հազվադեպ մետաղների պաշարները, իրագործել Կասպից ծովի երկու կողմերում ՆԱՏՕ-ի տեղակայման նախագիծը եւ կյանքի կոչել այսպես կոչված «անգլիական պանթուրանիզմի» ձեւավորման ծրագիրը, որի վերջնանպատակը պետք է լինի վերը նշված երեք երկրներում ազգայնական վիրուսի տարածումն ու Իսրայելի հետ ռազմավարական կապի հաստատումը՝ «Դավիթի միջանցքը» «Զանգեզուրի միջանցքին» կապելու միջոցով անգլոսաքսոնական կարգի ամրապնդման գաղափարի իրագործումը:

Սակայն այս նախագծերի հեղինակները թերագնահատում են ռեւիզիոնիստական ձգտումներ ունեցող դերակատարների անկանխատեսելի վարքագիծը, որոնք ընդհանուր կամ զուգահեռ շահեր ունեն Մոսկվայի, Թեհրանի, Պեկինի, Նյու Դելիի, Աթենքի եւ այլ մայրաքաղաքների հետ:

Թերեւս Ուկրաինայում, Վրաստանում, Ադրբեջանում եւ Պարսից ծոցում տեղի ունեցող վերջին շաբաթների զարգացումները կարող են զգուշացնող ազդակ հանդիսանալ այն ուժերի համար, որոնք կրկնում են Սահակաշվիլիի եւ Զելենսկու ուղին:

Իրանի «կարմիր գծերը» Կովկասում չեն փոխվել. ընդհակառակը, դրանց լեգիտիմությունն ու համընկնումը այլ գործող անձանց հետ, որոնք ունեն համընկնող եւ զուգահեռ շահեր, դարձել են ավելի հստակ եւ ցայտուն:

ԱՀՄԱԴ ՔԱԶԵՄԻ

միջազգային իրավունքի պրոֆեսոր, Եվրասիայի ավագ հետազոտող

Աղբյուրը՝ Iranian Diplomacy[*]

Թարգմանությունը պարսկերենից՝ Գ. Ա.

#
[*] Iranian Diplomacy կայքի հիմնադիր ղեկավարը  ՄԱԿ-ում եւ Ֆրանսիայում Իրանի նախկին դեպան Սադեղ Խառազին է, ում հորեղբայր  Քամալ Խառազին նախկինում ղեկավարել  է ԻԻՀ արտաքին գերատեսչությունը եւ ներկայումս հանդիսանում է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի միջազգային հարցերով խորհրդականը, միաժամանակ ղեկավարելով երկրի ռազմավարական խորհուրդը: 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Euronews-ը «չեզոքությամբ» պարտակելու է Ալիեւի ոճրագործության հետքերը

Հաջորդ գրառումը

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Արաբական մամուլ. Ալ-Մայադին. ԱՄՆ-ը ձգտում է ստեղծել նոր միջանցք դեպի Ասիա՝ շրջանցելով Ռուսաստանը

21/11/2025
Հաջորդ գրառումը

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական