Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ

14/01/2022
- 14 Հունվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խորհրդային Միության փլուզումին հաջորդած երեսուն տարիների ընթացքում նոր աշխարհակարգ է ձեւավորվել: Յուրաքանչյուր հետցնցումային ժամանակահատվածում, աշխարհի հզոր պետություններն իրենց դիրքորոշումներն են ճշգրտում, որպեսզի հնարավորինս ավելի շատ դիվիդենտներ վաստակեն: Դրա հետեւանքում անշուշտ հաղթողներ եւ պարտվողներ են լինում. վերջերս Հայաստանը դարձավ այդ պարտվողներից մեկը: Եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցությունները եւս մեկ տարի շարունակվեին, գուցե հնարավոր լիներ խուսափել 2020-ի աղետաբեր պատերազմից, որովհետեւ, ինչպես նկատում ենք Կենտրոնական Ասիայում տեղի ունեցող փոփոխական միջադեպերից, Թուրքիայի անզուսպ ծավալապաշտական փառասիրություններն են, որ քննության են ենթարկվում: Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի գլխավոր հովանավորը Անկարան էր եւ ցանկալի է իմանալ, թե այս նոր 2022 տարում նա մնալո՞ւ է ուժային միեւնույն դիրքորոշմանը:

Այժմ Հայաստանը ստիպված է միջամտել Ղազախստանում առաջացած ճգնաժամային կացության մեջ` դառնալով դրա ակամա մասնակիցը: Տվյալ պահին չափազանց ռիսկային է որեւէ կերպ ճշգրտել, թե կողմերից ո՞ր մեկն է հաղթելու եւ ո՞ր մեկն է պարտվելու: Դա հնարավոր կլինի անել միայն կրքերը հանդարտվելուց հետո:

Խորհրդային կայսրության անկումից հետո Ղազախստանը համարվում էր նորանկախ պետությունների մեջ ամենակայուններից մեկը, իսկ նրա առաջնորդ Նուրսուլթան Նազարբաեւը ամենաերկար իշխող «դինոզավրը» կամ ամենադիմացկուն պետական գործիչը հետխորհրդային քաղաքականության մեջ:

Ղազախստանի տարածքը Տեխաս նահանգի չորս անգամն է: 19 միլիոն բնակիչ է ապրում այնտեղ: Ինչպես նախկինում, այժմ էլ այն շարունակում է մնալ Կենտրոնական Ասիայի հանրապետություններից ամենառուսականացվածը: Բնակչության 20 տոկոսը էթնիկ ռուսներ են, իսկ 40 տոկոսը` քրիստոնյաներ: Պաշտոնական հաշվարկներով երկրում ապրում են 25 հազար հայեր, մինչդեռ ոչ պաշտոնական տվյալներով հայերի քանակը մոտ 60 հազար է, հաշվի առնելով, որ որոշ հայեր պարզապես Հայաստանից ժամանակավոր արտագնա աշխատողներ են:

Երկիրը հարուստ է բնական ռեսուրսներով, ինչպես օրինակ` նավթ, գազ եւ հանքային այլ նյութեր: Ամբողջ աշխարհում ուրանի 40 տոկոսը այդտեղ է արտադրվում: Վերջին խլրտումների հետեւանքում ուրանի գինը 35 տոկոսով ավելացել է: Դա կարող է Հայաստանին էլ ձեռնտու լինել, որպես ուրան մշակող երկրի: Սակայն Ադրբեջանում ալիեւյան կլանի նմանողությամբ, Ղազախստանի բնական հարստություններից օգտվել են Նազարբաեւի ընտանիքի անդամներն ու բարեկամները, թողնելով բնակչության մնացած մասին թավալվելու աղքատության ճիրաններում:

Նազարբաեւը հարգված անձնավորություն էր ոչ միայն Ղազախստանում, այլ ամբողջ աշխարհի քաղաքական թատերաբեմում: Երեսուն տարի երկաթյա բռունցքով երկիրը ղեկավարելուց հետո նա իշխանությունը փոխանցեց իր ամենավստահելի բարեկամին` Կասիմ-Ջոմարտ Տոկաեւին: Բայց իրականում իր ձեռքերում պահեց երկրի կառավարումը` դառնալով Ազգային անվտանգության գերատեսչության ղեկավարը եւ խորհրդարանի աշխատանքները վերահսկող երկրի գլխավոր կուսակցության նախագահը:

Հայաստանում Սերժ Սարգսյանին կողմնակից շատ վերլուծաբաններ մեղադրում էին նրան այն բանի համար, որ ցանկանում էր վերստին ընտրվել, փոխանակ Նազարբաեւի նման կուսակցության ղեկավարը մնալով պահպանելու իր իշխանությունը: Հետադարձ հայացք գցելով, կարելի է ասել, որ Սարգսյանը, գուցե, մի բան գիտեր, քանի որ այսօրվա տվյալներով ոչ ոք չգիտի, թե որտեղ է գտնվում Նազարբաեւը:

Կարեւոր փաստը, որ պետք է շեշտել այստեղ այն է, որ Նազարբաեւն իր երկիրը, աննկատելիորեն, շրջում էր դեպի Արեւմուտք: Նա երկրի այբուբենը հին սլավոնական Կիրիլիցայից փոխեց լատիներենի եւ իր ղեկավարությամբ Ղազախստանը դարձավ ՀԱՊԿազմակերպության միակ անդամ երկիրը, որ ռազմական պայմանագիր կնքեց Մ. Նահանգների հետ:

Մյուս նշանակալի դիրքորոշումն այն էր, որ այդ ղազախ առաջնորդը ողջունեց Ռեջեփ Թայիփ Էրդողանի պանթուրանական ծրագրերը: Մինչ Թուրքմենստանի Սապարմուրատ Նիյազովն իրեն հռչակել էր «թուրքմենբաշի» կամ թյուրքերի առաջնորդ, Նազարբաեւի հետեւորդները նրան համարում էին «թուրանբաշի», այսինքն` թուրանի առաջնորդը:

Նա Ադրբեջանի անվերապահ պաշտպաններից էր, եւ քաղաքական առաջնորդներից առաջինների թվում, ովքեր շնորհավորեցին Ադրբեջանին Հայաստանի դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո: Նա նույնիսկ հանդգնեց Երեւան ժամանել մասնակցելու ՀԱՊԿ համաժողովին (որի ընթացքում Հայաստանն էր ստանձնելու այդ կազմակերպության նախագահությունը) եւ առաջարկելու, որ Ադրբեջանը, որպես դիտորդ, անդամակցի այդ կառույցին:

Պարզ է, որ Նազարբաեւը հակակրանք էր զգում Հայաստանի նկատմամբ: Այդ պատճառով է, որ Հայաստանում տարաբնույթ հարցեր առաջացան Ղազախստան զինված ուժերի 100-հոգանոց քանակակազմ ուղարկելու կապակցությամբ:

Լրատվամիջոցներում շատ քիչ են տեղեկությունները Նազարբաւեի ճակատագրի մասին: Հայաստանում որոշ աղբյուրներ տեղեկացրին, որ նա ապաստան է խնդրել իր պաշտպանյալից` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւից: Այլ աղբյուրներ նշեցին, որ վերադարձել է Ղազախստան:

Ռուսաստանը Ղազախստանում հսկայական կապիտալ է ներդրել: Վարձակալել է, առաջին հերթին, 120,000 քառ. կմ հողամաս, որն իր մեջ ներառում է նաեւ ռուսական Բայկոնուր տիեզերակայանի տարածքը:

Հունվարի 2-ին հեղուկ գազի գնի կտրուկ` 100 տոկոսով թանկացման առիթով Ժանաօզին քաղաքում սկսեցին ցույցեր տեղի ունենալ, որոնք արագորեն տարածվեցին ամբողջ երկրով մեկ, ներառյալ գլխավոր քաղաք Ալմաթիում: Տոկաեւն անձամբ խոստովանեց, որ կարճ ժամանակում երկրի 19 շրջաններից 11-ը գտնվում էր ցուցարարների վերահսկողության ներքո: Նա հրաման արձակեց կրակել ցուցարարների վրա, որոնք արդեն գրավել էին նախկին առաջնորդի պատվին վերանվանված մայրաքաղաքի Նուր Սուլթան օդանավակայանը:

Մ. Նահանգները դատապարտեց ՀԱՊԿ զինված ուժերի տեղակայումը` պատճառաբանելով, որ զինուժի տեղական ստորաբաժանումներով հնարավոր էր կարգուկանոն վերահաստատել երկրում: Նշենք, այնուամենայնիվ, որ որոշ վայրերում այդ ստորաբաժանումները միացել էին ցուցարարներին: Հարյուրավոր ցուցարարներ սպանվեցին եւ ավելի քան 7000 հոգի կալանավորվեց: Նախագահը լրատվամիջոցներին տեղեկացրեց, որ 22 հազար ելուզակներ (bandits) միացել էին ցուցարարներին եւ որ ապստամբությունը ծրագրված է եղել վերջին մի քանի տարիների ընթացքում:

Պաշտոնական տեղեկատվությամբ ՀԱՊԿ անդամ երկրներից 3,500 զինված ստորաբաժանումներ են ուղարկվել Ղազախստան խռովությունները ճնշելու համար: Շատերի կարծիքով տեղակայված զինյալ ուժերի քանակը ավելին է եղել, եւ նրանք հանդերձված են եղել ոչ միայն պաշտպանական սարքավորումներով: Նախագահ Տոկաեւի խնդրանքից ընդամենը երկու ժամ հետո որոշումն ընդունվել էր տեղակայելու ՀԱՊԿ զինված ստորաբաժանումներ Ռուսաստանից, Բելառուսից, Հայաստանից, Տաջիկստանից եւ Ղրղզստանից: Ճգնաժամի ամբողջ ժամանակահատվածում նախագահ Էրդողանը հեռախոսազրույցներ էր ունենում թյուրքախոս պետությունների ղեկավարների հետ, թախանձագին խնդրելով նրանցից չընդառաջել Ղազախստանում իրենց զորքերի տեղակայման կոչերին: Դրանով է բացատրվում Ղրղզստանի դժկամությունը մասնակցելու այդ աշխատանքներին: Իր գործընկերներին համոզելու Էրդողանի ձախողումը անմիջապես օգտագործեցին երկրի քաղաքական ընդդիմադիրները, որոնց ղեկավար եւ նախկին արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն մեղադրեց Էրդողանին` նշելով, որ Ղազախստանը նախընտրել էր օգնության խնդրանքով դիմել ՀԱՊԿ-ին, որին նախագահում էր Հայաստանը, եւ ոչ թե Թյուրքախոս պետությունների համագործակցության խորհրդին, որին Անկարան էր նախագահում: Այնուամենայնիվ, Էրդողանին հաջողվել էր թյուրքախոս պետությունների կազմակերպության (նախկինում թյուրքական խորհուրդ) արտգործնախարարների խորհրդի նիստ հրավիրել Ղազախստանում հունվարի 11-ին: Ինչպես ակնհայտ է դառնում, Անկարայի եւ Մոսկվայի միջեւ ծավալված մրցակցությունը` ամբողջ Կենտրոնական Ասիայում իր դոմինո ազդեցությունն է դրսեւորում:

Հայաստանում խորհրդարանային քննարկումներն ու զորք ուղարկելու որոշումը ընդամենը մեկ օր տեւեց, մինչդեռ Ղրղզստանում բանավեճը ավելի երկար տեւեց, որովհետեւ ընդդիմությունը ավելի ուժեղ էր այնտեղ: Հայաստանում խնդրո առարկա հարցն այն էր, որ ինչո՞ւ ՀԱՊԿ-ն լուռ էր մնացել, երբ անցյալ տարվա մայիսին ադրբեջանական զորքերը մտել էին Հայաստանի տարածք: Նույն հարցը բարձրացվել էր Ղրղզստանում, որտեղ հավաքական պաշտպանության համակարգը չէր գործել, երբ 2010 թվականին ընդհարում էր տեղի ունեցել Ուզբեկստանի եւ Ղրղզստանի միջեւ: (Ի դեպ, Ուզբեկստանը ՀԱՊԿ-ից դուրս եկավ 2012-ին):

ՀԱՊԿ-ի կողմից տրված բացատրությունը այն է, որ իրադրությունը պահանջում էր պայմանագրի 4-րդ հոդվածի ակտիվացումը, որ գործի է դրվում, երբ երկիրը հարձակման է ենթարկվում արտաքին ուժերի կողմից: Այդ «արտաքին ուժերը» դեռ պետք է հստակեցվեն Ղազախստանում:

Մ. Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նշել է, որ երբ Ռուսաստանն է մտնում քո տունը, երկար ժամանակ է պահանջվում նրան այդտեղից դուրս բերելու համար:

Ներկայիս, բազմաթիվ ենթադրություններ են հնչում Ղազախստանի իրադարձությունների պատճառների եւ հետեւանքների մասին: Այդ պատճառով էլ ներկա տեղեկությունների հիման վրա որեւէ վերլուծություն կատարելը պետք է լինի չափազանց զգուշավոր:

Տեսակետներից մեկն այն է, որ կատարվածը սոսկ իշխանություն հաստատելու խաղ էր Նազարբաեւի եւ Տոկաեւի կլանների միջեւ, եւ լարվածությունը արդեն երկար ժամանակ է ինչ գոյություն ուներ: Մեկ բան կարելի է հստակ մատնանշել: Հեղաշրջում էր պատրաստվում իրականացնել եւ նախկին վարչապետն ու ազգային անվտանգության ծառայությունների ներկա ղեկավարը (որ այժմ ձերբակալված է) ներգրավված էին այդ գործում:

Մեկ այլ տեսակետ պնդում է, որ կատարվածը Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ մրցակցության դրսեւորում էր, երկու պետությունները համագործակցել էին Սիրիայում եւ Կովկասում: Բայց Ռուսաստանն այլեւս նույն ձեւով չէր պատրաստվում շարունակել համագործակցությունը Կենտրոնական Ասիայում:

Ինչեւէ, բոլոր հաշվարկներով Թուրքիայի պանթուրանական ծրագրերը տուժեցին, եւ Նազարբաեւն էլ դուրս մղվեց քաղաքական թատերաբեմից:

Ըստ երրորդ տեսակետի, որն առաջ են քաշում Տոկաեւի վարչակարգն ու ռուսական լրատվամիջոցները, Արեւմուտքն էր կանգնած խռովությունների ետեւում: Իրականում դա կարող է ճիշտ լինել: Քանի որ Մ. Նահանգները հայտարարել է Ռուսաստանին մեկուսացնելու իր քաղաքականության մասին եւ Ռուսաստանի սահմանների երկայնքով (Տաջիկստան, Ուկրաինա, Բելառուս, Կովկաս եւ հիմա էլ Ղազախստան) աղմկահարույց ռազմական բռնկումներ են տեղի ունենում, ապա անժխտելիորեն Մ. Նահանգների մատը խառն է այս ամենի մեջ` հատկապես պետքարտուղարության Վիկտորիա Նուլենդի միջնորդությամբ, որը ցուցադրաբար գունավոր հեղափոխություն էր պատրաստվում իրականացնել Մայդանում (Կիեւում): Պատահակա՞ն էր արդյոք, որ Ղազախստանի ճգնաժամը տեղի ունեցավ Ժնեւում ռուս եւ ամերիկացի պատվիրակությունների նախատեսված հանդիպումից ընդամենը մի քանի օր առաջ: Այնտեղ նրանք քննարկելու էին ՆԱՏՕ-ի ընդարձակման ծրագրերի դեմ ուղղված նախագահ Պուտինի վերջնագիրը:

Հայաստանի մասնակցությունը այս արկածախնդրությանը մի շարք հարցեր է առաջացնում:

– Ղազախստանն ու իր ղեկավարները քանիցս ապացուցել են, որ թշնամական վերաբերմունք ունեն Հայաստանի նկատմամբ: Մի՞թե Հայաստանի պատասխանատվությունն էր հավատարիմ մնալ այդ կառույցի պայմանագրի դրույթներին եւ շտապել պաշտպանելու այդ երկրի վարչակազմը:

– Երբ Հայաստանը իր սահմանները պաշտպանելու համար կարիք ունի իր ամեն մի զինվորի ներկայությանը, ինչպե՞ս է կառավարությունը համաձայնում զինվորական ստորաբաժանումներ ուղարկել օտար երկիր:

– Ինչպե՞ս կարող էր Նիկոլ Փաշինյանը շտապել ճնշել մի ժողովրդական շարժում, երբ ինքն էր իշխանության եկել նման մի ժողովրդական շարժման արդյունքում:

– Հայաստանը դեկտեմբերի 10-ին մասնակցեց Վաշինգտոնում տեղի ունեցած ժողովրդավարության կոնֆերանսին: Ղազախստանում հանձն առած իր գործողություններով արդյոք չի՞ խաթարելու իր ժողովրդավարական վարկը: Եվ արդյոք Եվրոմիության հսկայական ֆինանսական օժանդակությունը չի՞ տուժելու որպես հետեւանք այդ գործողությունների:

– Եվ վերջինը, որ նույնքան կարեւոր է: Փաշինյանի գործողությունները արդյոք Ղազախստանի ժողովրդին չե՞ն մղելու այնտեղ ապրող հայերի դեմ թշնամանք տածելու:

Այս բոլորի հակառակ փաստարկը հետեւյալն է. կարո՞ղ էր Հայաստանը, որպես ՀԱՊԿ-ի նախագահող պետություն, հրաժարվել իր պատասխանատվությունից: Ինչպե՞ս կարձագանքեր Մոսկվան այդ դեպքում:

Նաեւ ավելացնենք, եթե Հայաստանի ղեկավարությունը բավականաչափ հեռատես է, ապա հասկանալի պիտի լինի, որ Ղազախստանում Ռուսաստանի ծրագրերին դեմ գնալով ընկնելու էինք թուրքերի ձեռքը: Ո՞վ էր լինելու դրանից օգտվողը:

Այս հարցերը բարձրաձայնվում են Հայաստանի քաղաքական շրջանակներում եւ լրատվական միջոցներում, եւ հավանաբար կշարունակվեն արծարծվել դեռ որոշ ժամանակ:

Մինչ այդ նախագահ Տոկաեւը հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ շնորհակալություն է հայտնել նրան իր գործողությունների համար: Դա, ինչ խոսք, աննշան մխիթարանք է եւ այս անգամվա համար նույնիսկ ակնկալվածից նվազ մխիթարանք:

Անգլ. թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԾՈՒԽ ՈՒ ՄՈՒԽ

Հաջորդ գրառումը

ՍԱՂՄՈՍԱՍԱՑՆ ՈՒ ՆՐԱ ՍՏԵՂԾԱԾ ԴԺՈԽՔԸ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

ՍԱՂՄՈՍԱՍԱՑՆ ՈՒ ՆՐԱ ՍՏԵՂԾԱԾ ԴԺՈԽՔԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական