Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԾՈՒԽ ՈՒ ՄՈՒԽ

14/01/2022
- 14 Հունվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ընդառաջ գնալով հունվարի մեկից մեկնարկած ծխախոտամերժության արշավին (ժամանակակից լեզվով ասածՙ flash mob-ին), անկախ այդ երեւույթի (իմա՛ ծխի) նկատմամբ իմ վերաբերմունքից, ցանկանում եմ ներքաշվել ԾԽԻ, կամ ավելի շուտՙ դրա շուրջ ծավալվող քննարկումների մեջ ու ներկայացնել նաեւ ԾԽԻ օգտակարությունը: Զարմանալ պետք չէ, ծուխը մեդալի նման, ունի երկու երես. մի երեսը սերտորեն կապված է ծխելու հետ, իսկ մյուսը այս զրույցի թեման է:

Ծուխը պարզ ծուխ ու մուխ լինելուց բացի, նաեւ ընտանիք է, իսկ ընտանիքըՙ հասարակության տարրական բջիջը: Եվ ո՞վ չգիտի մեզանում ընտանիքի ու գերդաստանի կարեւոր դերն ու նշանակությունը, եւ ո՞վ կարող է թերագնահատել հայապահպանման հարցում մեր ծխական դպրոցների ունեցած ավանդը:

Իսկ երբեւիցե մտածե՞լ եք ԳՐԵԼ-ՄՐԵԼ կրկնավոր բառի ծագման մասին: Հաստատ մտածել եք ու հավանաբար հանգել այն եզրակացությանը, որ նշված կրկնավորը կազմված է հայերենին հատուկ բառակազմության օրենքովՙ «հաց-մաց», «թուղթ-մուղթ» կրկնավորների տարնմանությամբ: Ոչ, այս կրկնավորի մեջ ՄՐԵԼ բաղադրիչը ՄՈՒՐ արմատից է առաջացել, իսկ ՄՈՒՐԸ գոյանում է ծխից, «մրոտելն» էլ գրելու (բայց մի քիչ ապաշնորհ գրելու), նման մի բան է: Մեծանուն գրող Հրանտ Մաթեւոսյանը համոզված է, որ «Թուղթ ով ասես կմրոտի, հրեն Մուրադենց Գիքորն էլ է բանաստեղծություն գրում»:

Մի՞թե պատահական է ժամանակակից պարսկերենում թանաք նշանակությամբ dude բառի գոյությունը, որը նաեւ «ծուխ» եւ «մուր» է նշանակում, ինչը նաեւ թանաք պատրաստելու համար որպես հումք է ծառայում: Իսկ մի՞թե հայերենի ու պարսկերենի լեզվամտածողության ընդհանրության մասին չի վկայում ԾՈՒԽ նշանակությամբ պարսկերեն dud արմատից կազմված dud(e)man բառը, որը նույնպես «գերդաստան» եւ «ծուխ» իմաստն է արտահայտում: Ուշագրավն այն է, որ արեւմտահայերենում ԹԱՆԱՔ իմաստով օգտագործվող ՄԵԼԱՆ-ը (փոխառություն հունարենից) հատուկ մշակումով ստանում էին հենց մրից:

Ծուխը նաեւ ուրույն կիրառություն ունի որսորդության մեջ: Նախ, ծխի միջոցով հնարավոր է աղվես բռնել, իսկ բռնելու եղանակը հայտնի է բոլոր որսորդներին. Աղվեսի բույնի մեջ ցախ են դնում ու վառում, եւ գոյացած ծխից խորամանկ թվացող աղվեսը հանձնվում է: Իսկ «փորը ծխով լցնել» արտահայտությունը, որ նշանակում է հրազենով որսն սպանել, հենց ծխի «օգտակարության» մասին է վկայում:

Ծուխը, որպես եղանակային քմահաճություններից զերծ պահող միջոց, կիրառելի է նաեւ գյուղատնտեսության մեջ: Էլ չենք խոսում ծխեցման եղանակով պատրաստվող մթերքների օգտակարության մասին:

Ծուխը նաեւ կացին կախելու լավ միջոց է, հակառակ դեպքում ինչո՞ւ պիտի փակ տարածքում առատ ծուխ նկատող ռուսը բացականչի. « »: Թե ինչո՞ւ հենց կացինը կախել, թող կացնի (կամ էլ ծխի) մասնագետները բացատրեն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՐԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական