Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԳՀԾ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՄԱՆ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆ ՈՒ ԻՐԱՆ-ԱՄՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԸ

24/12/2021
- 24 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) շուրջ Վիեննայում ընթացող առկախված բանակցությունների վերջին փուլը հույսեր է ներշնչում, որ կողմերի միջեւ համաձայնության հասնելու հնարավորություններն սպառված չեն: Բանակցությունների 7-րդ փուլում ներկայացված առաջարկությունների կապակցությամբ որոշում կայացնելու համար Թեհրանը ժամանակ է խնդրել: Ըստ որոշ տեղեկությունների, վերջնաժամկետը դեկտեմբերի 27-ն է: Բանակցությունները վերսկսելու ժամկետիՙ դեկտեմբերի 27-ի շուրջ Իրանի հետ բանակցող կողմերի միջեւ առկա համախոհությունն արդեն իսկ հուսադրող է:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը դեկտեմբերի 21-ի իր շաբաթական ելույթի ժամանակ գոհունակություն է հայտնել թեկուզ դանդաղ, սակայն շարունակվող բանակցությունների ընթացքի ու համաձայնեցված տեքստի նախագծի կապակցությամբ: Խոսնակն անդրադառնալով պատժամիջոցների վերացման հեռանկարին, նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է 2015 թվականին համաձայնեցված բանաձեւի շրջանակներում կատարել իր ստանձնած պարտավորությունները:

Հայտնի է, որ ՀԳՀԾ-ի շուրջ ընթացող բանակցությունների հանգուցալուծումն անմիջական առնչություն է ունենալու Իրան-ԱՄՆ հարաբերությունների հետ: Իսկ բանակցությունների ավարտով պայմանավորված, Թեհրանը փորձելու է ձեւակերպել իր ակնկալիքները Վաշինգտոնից: Հասկանալի է, որ Իրանի առաջին սպասելիքը, իրանական տարբեր կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցների չեղարկումն է: Դրա շնորհիվ, Իրանի իշխանությունները բավարար միջոցներ կունենան հոգալու երկրի հասարակության կարիքներն ու մեղմելու ներքաղաքական լարվածությունը: Երկրորդ սպասելիքըՙ միջազգային մակարդակով Իրանին պատակնող ֆինանսական միջոցների ապասառեցումն է:

Սակայն, դրանից բացի, Իրանը բանակցություններից ունի նաեւ այլ ռազմավարական ակնկալիքներ, որոնք առնչվում են մերձավորարեւելյան տարածաշրջանի երկրներին:

Իրանի ու ԱՄՆ-ի միջեւ ընթացող անդրկուլիսյան բանակցությունների մի մասը, որոշ քաղաքական դիտորդների կարծիքով, կապված է Լիբանանի հետ: Իրանն ակնկալում է, որ ամերիկյան կողմը հանձին Հըզբոլլահի, կընդունի Լիբանանում պատմականորեն ձեւավորված իրանական ազդեցության փաստը:

Սիրիայի խնդրում նույնպես Իրանն ակնկալում է Բաշար Ասադի իշխանության շարունակականության պահպանման հարցում Վաշինգտոնի երաշխիքը: Հակառակ սիրիական հարցում Բաշար Ասադի ու Ռուսաստանի հետ Իրանի ունեցած տարաձայնությունների, Թեհրան-Դամասկոս ռազմավարական հարաբերությունները դե ֆակտո շարունակում են գոյություն ունենալ: Իրանի ցանկությունն է, որպեսզի Բայդենի կառավարությունը հրաժարվի Ասադի իշխանության տապալման մտադրությունից եւ շարունակի Սիրիան համարել իրանական ազդեցության գոտի, այնպես, ինչպես ընդունել է Սիրիայի հյուսիսային ու արեւելյան շրջաններում Ռուսաստանի ազդեցության ու քրդերի տիրապետության փաստը, որի վերջնարդյունքում Իրանի իշխանություններն ու ԱՄՆ կառավարությունը կարձանագրեն Ասադի իշխանության շարունակականության ու Թեհրանի ու Դամասկոսի միջեւ ռազմավարական կապի իրողությունը:

Իրաքի հարցում Թեհրանի ակնկալիքը, կապված Իրաքի ողջ տարածքից ԱՄՆ զինված ուժերի հեռացման հետ, նույնպես հայտնի է Վաշինգտոնին, որի մասին հաճախ է բարձրաձայնվում Իրանին հավատարիմ զինված ուժերի կողմից: Սակայն Իրաքի հարցում Իրանի գլխավոր նպատակը, ամերիկյան ուժերի դուրսբերումից հետո, Իրաքում համատեղ պաշտպանական համակարգի ստեղծումն է, որին դեմ է ԱՄՆ զինված ուժերի հրամանատարությունը: Սակայն Թեհրանը հույս ունի, որ վերջնական որոշումը կայացվելու է ԱՄՆ կառավարության կողմից:

Վիեննայում ընթացող բանակցությունների ժամանակ Թեհրանի չբարձրաձայնված մյուս պահանջը, Իրանում եւ Իրանից դուրս ԻԻՀ վարչակարգի տապալմանը ձգտող հակակառավարական ուժերին հովանավորելուց հրաժարումն է: ԱՄՆ-ում ՀԳՀԾ-ի վերականգնման հարցի ջատագովներն այն կարծիքին են, որ բանակցությունների ընթացքում տրամաբանական չէ պաշտպանել Իրանի իշխանական համակարգի տապալմանը ձգտող ուժերին:

Իսկ Իրանի իշխանությունները լավ են գիտակցում, որ այսօր գտնվում են տարածաշրջանում ԱՄՆ-ից ակնկալվող աշխարհաքաղաքական նպատակների կատարման սեմին, չցանկանալով, սակայն, իրենց միջուկային ու հրթիռային ծրագրերի վերահսկողությունը վստահել Արեւմուտքին:

Արդյո՞ք կարելի է իրատեսական համարել Թեհրանի սպասելիքները Վիեննայում ընթացող բանակցությունների արդյունքի ու այդ գործընթացին հաջորդող իրանանպաստ լուծումների համար: Անշուշտ, հարցի դրական պատասխանը լավատեսության բարձր չափաբաժին է ենթադրում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՈՐ ՀԱՆԿԱՐԾ ՉՍԱՍԱՆՎԻ ՏԱՔԱՑՆՈՂ ԱԹՈՌԸ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՈՐ ՀԱՆԿԱՐԾ ՉՍԱՍԱՆՎԻ ՏԱՔԱՑՆՈՂ ԱԹՈՌԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական