Երեքշաբթի, Մայիսի 13, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲՐՅՈՒՍԵԼԸ ՍՈՉԻԻ ԴԱԿԻ՞Չ Է

17/12/2021
- 17 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բրյուսելում Եվրոպայի Խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպման ավարտին հնչած հայտարարությունները տպավորություն են թողնում, որ Բրյուսելում ոչ մի նոր բան չի կատարվել, այլ մի տեսակ դակվել է ինչ-որ մեկիՙ նախօրոք գծված ծրագիրը: Այդ ծրագրի հիմնարկեքը փաստորեն գցվել է նոյեմբերիննյան հայտարարությամբ, իսկ հետո Մոսկվայի, այնուհետեւ Սոչիի հայտարարություններով ամրապնդվել, այժմ էլ ուղղակի Բրյուսելում կնիք է դրվում այդ ծրագրի վրա: Եվրոպան, փաստորեն, շատ հանգիստ էլ ընդունեց Կովկասում իր հումանիտար առաքելությունըՙ գլխավոր խնդիրների լուծման առաջնայնությունը թողնելով Ռուսաստանին ու Թուրքիային: Այլապես այն դեպքում, երբ Ալիեւը , լրիվ հաբռգած անպատժելիությունիցՙ բարբաջում է այն մասին (ի դեպՙ նույն Բրյուսելում, եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հանդիպմանը), թե բաՙ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ Զանգեզուրի եւ Լաչինի միջանցքներում անցագրային ռեժիմները պետք է համընկնենՙ անխոչընդոտ կապ ապահովելով Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ, Միշելի նախաձեռնած հանդիպման ընթացքում էլ նույն տրամաբանությունը չէր դրվի, եթե հետեւենք հանդիպումից հետո հնչած հայտարարություներին: Արցախն այստեղ մոռացված է, Արցախում հայկական կողմի պարտությունը վերաճել է Հայաստանի հաշվին միակողմանի պարտավորությունների կատարման, միայն պահանջներ, պահանջներ, պահանջներՙ հանուն Հարավային կովկասի զարգացման (ու ո՛չ թե մեր):

Իսկ ապսպրվող սահմանազատումը Արցախի խնդիրն առհասարակ թաղելու է, էլ չասածՙ Ադրբեջանին արդեն իրավականորեն նվիրելու են բոլոր այն տարածքները, այդ թվումՙ Նախջեւանը, որոնք տարբեր ժամանակներում ու տարբեր պատրվակներով դեֆակտո նվիրվել են Ադրբեջանին:

Բրյուսելյան հանդիպումից հետո, կարելի է ասել, թաղվում է նաեւ հայ լավատեսների հույսը, թե Եվրոպան հանկարծ ու կարող էր մեզ օգնելՙ մեր խնդիրներն ի նպաստ մեզ լուծելու, ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը, հակառակը, հաստատումն է նրա, որ հայերս պետք է ընդունենք եւ կատարենք Նոյեմբերիննյան, Մոսկվայի, Սոչիի հայտարարությունների դրույթները, որոնք աննպաստ պարտադրանքներ են պարունակում մեզ համար:

Համոզվեք ինքներդՙ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակի հայտարարության քաղումներից.

«Նախագահ Միշելը առաջնորդներին վստահեցրել է, որ ԵՄ-ն հավատարիմ է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ սերտ համագործակցությանը հակամարտության հաղթահարման, տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու նպատակով համագործակցության եւ վստահության մթնոլորտի ստեղծման գործում, որն, ի վերջո, պետք է ամրագրվի խաղաղության համապարփակ համաձայնագրով: Երեք առաջնորդների ընդհանուր նպատակն է կառուցել անվտանգ, կայուն եւ բարգավաճ Հարավային Կովկասՙ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների:

Վարչապետ Փաշինյանը եւ նախագահ Ալիեւը վերահաստատել են, որ 2020թ.նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի երկու եռակողմ հայտարարությունների շրջանակներում ստանձնած առանցքային պարտավորությունները կհարգվեն, եւ որ հիմք կընդունվեն 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված փոխըմբռնումները: Նախագահ Միշելը բարձր է գնահատել երկու առաջնորդների ձեռնարկած քայլերըՙ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին վերջերս տեղի ունեցած զինված բախումներից հետո լարվածության թուլացում ապահովելու համար: Մասնավորապես, արձանագրվել է նախագահ Միշելի աջակցությամբ երկու երկրների պաշտպանության նախարարների միջեւ ուղիղ կապի բարեհաջող հաստատումը: Այս մեխանիզմը կարող է օգնել կանխել ապագա միջադեպերը եւ դրական ազդեցություն ունենալՙ գործնականում նպաստելով լարվածության թուլացմանը:

Նախագահ Միշելն ընդգծել է, որ առանցքային հումանիտար հարցերի լուծումը վճռորոշ նշանակություն ունի: Նա ողջունել է Ադրբեջանի կողմից տասը հայ բանտարկյալի ազատ արձակումն ու ականապատ դաշերի մնացած բոլոր քարտեզների տրամադրումը Հայաստանի կողմից: Նա կոչ է արել ամբողջապես եւ արագ կերպով լուծել բոլոր առանցքային հումանիտար հարցերը, ինչպիսիք են մյուս ձերբակալվածների ազատ արձակումը եւ անհայտ կորածների ճակատագրի լուծումըՙ ընդունելով, որ երկու կողմերի հումանիտար ժեստերը նույնպես նպաստում են վստահության ամրապնդմանը եւ օգնում են ստեղծել պայմաններ, որոնք կնպաստեն խաղաղության եւ հաշտեցման առաջխաղացմանը: ԵՄ-ն կշարունակի աջակցել մարդասիրական ականազերծման ջանքերին, այդ թվում ՙ փորձագիտական խորհրդատվությունների տրամադրման եւ հակամարտությունից տուժած բնակչությանը վերականգնման եւ վերակառուցման հարցում օգնություն ցուցաբերելու միջոցով: ԵՄ-ն նաեւ կշարունակի աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության ամրապնդման միջոցներին:

Առաջնորդները քննարկել են ԵՄ-ի եւ երկու երկրների միջեւ առկա եւ հեռանկարային առեւտրատնտեսական գործընկերային հարաբերությունները: Նրանք նաեւ քննարկել են վստահության ամրապնդման, խաղաղ գոյակցության խթանման եւ տարածաշրջանում տնտեսական համագործակցության ընդլայնման համար տնտեսական խորհրդատվական հարթակ ստեղծելու ԵՄ մտադրությունը:

Նախագահ Ալիեւը եւ վարչապետ Փաշինյանը համակարծիք են եղել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման շուրջ նախատեսվող բանակցությունների համատեքստում անհրաժեշտ կլինի հետագա շոշափելի քայլեր ձեռնարկել գործնականում լարվածությունը նվազեցնելու համար ՙ բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտ ապահովելու նպատակով: Նախագահ Միշելը կոչ է արել ինչպես Երեւանին, այնպես էլ Բաքվին ակտիվ եւ բարեխղճորեն աշխատել լարվածության թուլացման ուղղությամբ: Նա ընդգծել է, որ ուժերի պատշաճ հեռավորության ապահովումը միջադեպերի կանխարգելման կարեւոր տարր է: Սահմանազատման եւ սահմանագծման հարցերին աջակցելու նպատակով ԵՄ-ն փորձագիտական առաքելություն-խորհրդատվական խումբ կտրամադրիՙ տեխնիկական աջակցություն տրամադրելով երկու երկրներին:

Նախագահ Միշելը նաեւ ընդգծել է Հարավային Կովկասում ընդհանրապես եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ մասնավորապես հաղորդակցային ենթակառուցվածքի վերականգնման կարեւորությունըՙ բոլոր երկրների ինքնիշխանությունը լիարժեք հարգելու հիմքով: Որոշվել է ձեռնամուխ լինել փոխադարձության սկզբունքի հիման վրա սահմանային եւ մաքսային հսկողության համապատասխան միջոցներով երկաթուղային գծերի վերականգնմանը: ԵՄ-ն պատրաստ է աջակցել կապող գծերի զարգացմանըՙ ըստ իր տնտեսական եւ ներդրումային ծրագրի: Առաջարկվող տնտեսական խորհրդատվական պլատֆորմը կարող է նաեւ աջակցել այս գործընթացին:

Առաջնորդները պայմանավորվել են հետեւել իրենց հանդիպման արդյունքներին եւ շարունակել համագործակցել»:

Եթե նկատի առնենք Նիկոլ Փաշինյանի հետհանդիպումային գրառումը, թե ինքն ու Ալիեւը եռակողմ հանդիպմանը վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը, ու երկաթուղին կգործի սահմանային եւ մաքսային միջազգայնորեն ընդունված կանոններովՙ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո, ապա Ալիեւի տարածքային անհագ հավակնությունների առկայությամբՙ այդպիսի լուծումներ նախ հնարավոր չեն լինելու առաջիկայում, եւ ապա, եթե ու հանկարծ պարտադրանքով իրականացվենՙ ոչ էլ մեր պետության շահերը լիովին, ինչ եմ ասումՙ գոնե մասամբ կարտացոլեն: Նույնիսկ, եթե ինչպես Փաշինյանն է նշելՙ Հայաստանն, իրոք, երկաթուղով հասանելիություն ստանա դեպի Իրան եւ Ռուսաստան. Ինչ է, Ադրբեջանը զսպելո՞ւ է իր ամեն օր բացվող ախորժակը ու էլ չի՞ ուզելու իր քմահաճույքով Զանգեզուրի միջանցք անվանյալը, թե չի՞ շարունակելու մեր սահմաններին սպանել մեր զինվորներին:

Այս հանդիպմանը զուգահեռՙ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուից հայ հանրությունն իմանում է, որ Հայաստանի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու համար Թուրքիան հատուկ բանագնաց է նշանակելու: Եւ մեր ԱԳ մամուլի խոսնակն էլ, իրադարձությունների հետեւից անգամ չհասնելով, դրական է գնահատում Չավուշօղլիին, թե բաՙ Թուրքիայի հետ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի նաեւ Հայաստանը: Լսեք, մենք պետությո՞ւն ենք, թե սրա-նրա պրոտեկտորատ, մենք պետական կառույցներ ունե՞նք, թե այլ պետությունների մասնաճյուղեր են դրանք:

Անկախ նրանից, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը փորձում է մեղմել տեղի ունեցողը Թուրքիայի մասով, թեՙ նախապայմաններ եթե եղան, ընդունելի չեն կարող համարվել, միատեղ ֆիքսենք, որ հասկանալի լինի.

– Թուրքիան արդեն իրագործված է համարում իր ամենամեծ նախապայմանըՙ Արցախը համարում է Ադրբեջանի կազմում, իսկ դուք, իշխանավորներ, անգամ Արցախի մասին բառ չեք ասում ոչ Բրյուսելում, ոչ Սոչիում, այսինքնՙ դուք արդեն կատարել եք Թուրքիայի նախապայմանը:

– Երկրորդՙ Թուրքիայի ամենամեծ նախապայմանը Ցեղասպանությունից հրաժարումն է, արդյո՞ք պատրաստվում եք այդ հարցում էլ զիջել, երբ խոսում եք սահման բացելուց եւ առեւտրային օգուտներից: Բայց ո՞վ եք դուք, որ հրաժարվեք ցեղասպանության ճանաչման մասին խոսելուց, աշխարհի տասն միլիոն հայերն այդպիսի բան չեն լիազորում ձեզ, եւ Կարսում, ի թիվս մի մարագում այրված այլ հայ կանանցՙ իմ տատի մոր անունից եւս ես ձեզ այդպիսի բան չեմ լիազորում:

Իհարկե այս խմորը շատ ջուր կվերցնի, ու շատ կարճ ժամանակում կերեւավակվի Թուրքիայի եւ Ադրբեջանիՙ բոլորիս, բայց ոչ մեր իշխանությանը հայտնի գիշատչական բնույթը: Մեր միամիտ (կամՙ ընդհակառակը) իշխանության, որն ամենայն հավանականությամբ գաղտագողի սահմանազատման գործընթաց է իրականացնումՙ այլընտրանքային ճանապարհներ կառուցելով, թույլ տալով ռուսական զորքի նոր տեղակայումներ Սյունիքի, Տավուշի հատվածներում, որոնք մի փոքր հետո Ադրբեջանի հետ միատեղ են իրականացնելու հսկողությունը մեր իսկ տարածքում եւ ծախու մեդիային պատվիրելով իբր իննսունականներին մեր գրաված ադրբեջանական գյուղերի մասին նյութեր: Թե մենք մեր գյուղերը ո՞նց կարող էինք գրավելՙ դրանք ԱԶԱՏԱԳՐԵԼ ենք, այ հայի ազգանուն ունեցող եսիմինչեր: Եթե հիմա գրավենք Նախիջեւանըՙ ասելու եք ադրբեջանական տարածք ե՞նք գրավել:

Մ.Խ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

3+3 ՀԱՐԹԱԿԸ ԻՐԱՆԱԿԱՆ ՊՐԻԶՄԱՅՈՎ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆՙ «ԱՄԵՆԱՆԱԽԿԻՆՆ» ՈՒ «ԱՄԵՆԱՍԵՎԸ»

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆՙ «ԱՄԵՆԱՆԱԽԿԻՆՆ» ՈՒ «ԱՄԵՆԱՍԵՎԸ»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մի խայտառակվեք մինչև վերջ ու ազատ արձակեք Լիլիթ Աղեկյանին. Հայկ Դեմոյան

13/05/2025

Վերջին 35 տարիների ընթացքում ես չեմ հիշում մի դեպք, երբ իրավապահ մարմինների ներկայացուցիչներն այդքան լուրջ դեպքով խոսեն որևէ կնոջ վտանգավորության...

ԿարդալDetails

Կանանց իրավունքներով կուրծք ծեծող ՀԿ-ներ կնոջը խոշտանգում ու անարգում են մեր երկրում, ու դուք լուռ եք. Սոֆյա Հովսեփյան

13/05/2025

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական