Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱԺ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼ

10/12/2021
- ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հրապարակել է սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին ԱԺ հայտարարության նախագիծը եւ դրա հիմնավորումը, որը պետք է ընդունվեր խորհրդարանի արտահերթ նիստում, որը, եթե ՔՊ-ն չբոյկոտեր նիստը, պետք է քննարկվեր այսօր։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍԱՀՄԱՆԱԳԾՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սահմանադրության 103-րդ հոդվածը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածըՙ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը

Դատապարտում էՙ

ա) Թուրք-ադրբեջանական ագրեսիան եւ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթումը, ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ ներխուժումը, ուժի շարունակական գործադրումը կամ այն գործադրելու իրական սպառնալիքները, փաստացի սահմանագծման եւ սահմանազատման գործողությունները։

բ) Գերեվարված, պատանդառված անձանց նկատմամբ միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները, նոր գերեվարումների դեպքերը, կեղծ դատավարությունների պատրվակով նրանց չհանձնելը, պատերազմական հանցագործություն համարվող այլ գործողությունները։

Արձանագրում է, որ՝

ա) 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո էլ Ադրբեջանի կողմից վերը նշված հանցավոր գործողությունները շարունակվում ենՙ ուղեկցվելով ՀՀ եւ ԱՀ տարածքների նկատմամբ ոտնձգություններով, խաղաղ բնակիչների նկատմամբ ահաբեկչություններով, բռնազավթված բնակավայրերում պատմամշակութային ժառանգության ոչնչացումով կամ յուրացումով։

բ) Արցախի ժողովրդի անվտանգ եւ կայուն կենսագործունեության երաշխավորման համար անհրաժեշտություն է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի տեղակայման 5 ամյա ժամկետի առնվազն նույն ժամկետով երկարաձգումըՙ Կողմերից մեկի, այդ ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ երկարաձգման հայտարարության հիման վրա։

գ) Պետական սահմանների որոշումը սահմանակից պետությունների բացառիկ իրավասության ոլորտն է, որը պետք է բխի ՄԱԿ-ի «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիայի (1969), Հելսինկիի եզրափակիչ ակտի (1975) եւ ԵԱՀԿ քարտուղարության «Պետական սահմանի սահմանազատում եւ սահմանագծում, հրատապ հարցեր եւ լուծման ուղիներ» (2017) փաստաթղթի հայեցակարգային նորմերից, այդ թվում այն սկզբունքից, համաձայն որի առ ոչինչ է ուժի սպառնալիքի կամ այն կիրառելու միջոցով ձեռքբերված ցանկացած միջազգային համաձայնություն։

գ) ԵԱՀԿ Մինսկի խումբն է միջազգայնորեն ճանաչված այն ձեւաչափը, որի շրջանակներում կարգավորվելու եւ իրացվելու է Արցախի ժողովրդի` իր պատմական տարածքում ինքորոշման երաշխավորված իրավունքը, միջազգային իրավունքի սկզբունքներով ձեւավորված Արցախի Հանրապետության դե ֆակտո գոյության ամրապնդումը, ինչպես նաեւ Արցախի բռնազավթված տարածքների դեօկուպացիանՙ որպես տարածաշրջանում խաղաղության հաստատման գլխավոր նախապայման։

դ) Հիմնավորվել է 44-օրյա պատերազմում ահաբեկչական վարձկան խմբավորումների ներգրավմամբ Թուրքիայի բացահայտ մասնակցությունը, ինչը սակայն մնացել է անպատիժՙ պատշաճ գնահատական չստանալով միջազգային հանրության կողմից։

Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ, որի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են բացառապես հանրաքվեի միջոցով, ինչպես նաեւ ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշմամբ։

Հաստատում է, որ՝

ա) Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանն ապօրինի բռնակցված Արցախը չի կարող Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության մաս կազմել։ Ընդ որում, Ադրբեջանը իր Սահմանադրությամբ չի ամրագրել Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանն իր իրավահաջորդությունը։

բ) Հայաստանի Հանրապետությունը չունի միջազգային-իրավական ոչ մի պարտավորությունՙ հիմք ընդունելու որեւէ քարտեզով արձանագրված սահմանները, առավել եւս, երբ այն չի համապատասխանում միջազգային լավագույն փորձին։

գ) Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող որեւէ պաշտոնատար անձ, այդ թվումՙ գործադիր իշխանության ղեկավարը կամ այլ ներկայացուցիչ, չի կարող գրավոր կամ բանավոր համաձայնություն ձեռք բերելՙ խախտելով Արցախի Հանրապետությանը եւ Հայաստանի Հանրապետությանը վերաբերող իրավական հիմնարար նորմերը։ Այդպիսի ցանկացած համաձայնություն ի սկզբանե առ ոչինչ է։

դ) Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ վեճերը կարող են լուծվել բացառապես խաղաղ միջոցներովՙ առանց ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման։

Հայաստանի Հանրապետության կառավարությունից պահանջում է.

ա) Զերծ մնալ որեւէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնությունից, որը կխախտի Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրում ամրագրված հայ ժողովրդի հավաքական կամքը։

բ) Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանագծման եւ սահմանազատման հարցում չկատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են չեղարկել Արցախի ժողովրդի` իր պատմական տարածքում ինքորոշման իրավունքի երաշխավորված իրացումը, այդ թվում որպես անկախ սուբյեկտ ձեւավորվելու օրինական փաստը։

գ) Պետության անվտանգության ազգային եւ միջազգային երաշխիքների ամրապնդման նպատակով զարկ տալ բանակի վերականգմանն եւ սահմանների

կահավորմանը, հստակեցնել եւ կատարելագործել ռազմավարական գործընկերների հետ հարաբերությունները։

Կոչ է անում միջազգային կազմակերպություններին, ՄԱԿ-ի անդամ երկրների խորհրդարաններին դատապարտել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից իրականացված եւ շարունակվող հանցագործությունները, ձեռնարկել վերջիններիս իրավական պատասխանատվության ենթարկելուն ուղղված գործողություններ¦։

Հիմնավորում

Ազգային ժողովի կողմիցՙ ներկայացված հայտարարության ընդունման հրամայականը բխում է այն վտանգավոր եւ մտահոգիչ իրավիճակից, որն առկա է Թուրքիայի անմիջական հրահրմամբ եւ աջակցությամբ Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների դեմ սանձազերծված պատերազմի եւ չդադարող ռազմական ագրեսիայի հետեւանքով։

Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցվում են խիստ մտահոգիչ հայտարարություններ, որոնք չեն բխում միջազգային իրավունքից, Հայ ժողովրդի կամքն արտահայտող Հայաստանի Հանրապետության սահմանադրությունից եւ Անկախության հռչակագրից, Արցախի ժողովրդի` իր պատմական տարածքում ինքորոշման իրավունքի երաշխավորված իրացումից, արցախյան հիմնախնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ կարգավորելու ընդունված ձեւաչափից։

Ավելինՙ անտեսելով Խորհրդային ժամանակաշրջանում Արցախի եւ Հայաստանի տարածքների Ադրբեջանի կողմից ապօրինի յուրացման փաստերը, չդիտարկելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հնարավոր սահմանագծման եւ սահմանազատման հարցը արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հետ մեկ փաթեթում, ստեղծվում է իրական վտանգ հայոց պետականության գոյության եւ հայ ժողովրդի անվտանգ լինելիության համար։

Հայտարարությունով Ազգային ժողովը, որպես Սահմանադրությամբ ամրագրվածՙ Հայ ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմին, իր քաղաքական դիրքրոշումն է արտահայտում Հայոց պետականության կենսական կարեւորություն ներկայացնող հարցերի վերաբերյալՙ պահանջելով իր վերահսկողության ներքո գնտվող Հայաստանի գործադիր իշխանությունից առաջնորդվել Հայ ժողովրդի շահերով, սահմանագծման եւ սահմանազատման վերաբերյալ միջազգային ընդունված կանոններին համապատասխան։ Հայտարարության նախագծի վերաբերյալ «Հայաստան» խմբակցությունը 2021 թվականի նոյեմբերի 25-ին կազմակերպել է խորհրդարանական լսումներ, որի մասնակից բազմաթիվ հասարակական-քաղաքական, մտավորական եւ գիտական շրջանակաների ներկայացուցիչների կողմից հնչել են բազմաթիվ առաջարկներ։ Հայտարարության նախագիծը քննարկվել է նաեւ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում։ Հնչեցված առաջարկների հիման վրա հայտարարության նախագիծը լրամշակվել է եւ առաջադրվում է Ազգային ժողովում ընդունման համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

30 տարի առաջ այս օրը կազմակերպվեց Արցախի հանրաքվեն

Հաջորդ գրառումը

ՎԵՐԱՄԻԱՎՈՐՎԵԼՈՒ ԿՈՉ՝ ԲՈԼՈՐ ՌԱՄԿԱՎԱՐ-ԱԶԱՏԱԿԱՆՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՎԵՐԱՄԻԱՎՈՐՎԵԼՈՒ ԿՈՉ՝ ԲՈԼՈՐ ՌԱՄԿԱՎԱՐ-ԱԶԱՏԱԿԱՆՆԵՐԻՆ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Վաղարշապատ՝ իմ Հայրենիք. Խաչիկ Մանուկյան

29/09/2025

Վաղարշապատ համայնքի ղեկավարի «Հայրենիք» կուսակցության թեկնածու՝ Խաչիկ Մանուկյանը, հայտարարություն է տարածել:

ԿարդալDetails

Կաթողիկոսն իր շնորհակալությունն է հայտնել Քույր եկեղեցիներին հայ ժողովրդին զորակցության համար

29/09/2025

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական