Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԷԿ ԵՒ ԱՅՍՕՐ

03/12/2021
- 03 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սուրիացիին համար Լիբանանը այնքան հարազատ է, որքան եղբայրներ հարազատը կ՛ըլլան, իրարու ուրախութեամբ կ՛ուրախնան եւ իրարու ցաւով կը ցաւին, այն աստիճան, որ երկու երկիրներն ալ երկար տասնամեակներ փոխադարձ դեսպանատուներ չունէին: Այսպէս եղած է միշտ. չկայ սուրիացի մը, մասնաւորաբար սուրիահայ մը, որ հարազատ մը, ընկեր մը, բարեկամ մը չունենայ Լիբանանի մէջ:

Սակայն, եղբայրակցութիւնը ուրիշ բան է, քաղաքականութիւնըՙ ուրիշ: Սահմանազատեցին, տասնամեակներով դժուարացուցին մէկ երկրէն միւսը երթեւեկութիւնը: Կը յիշեմ այն տարիները, ուր վիզա խնդրելու պէս, ժամերով շարքի կը կենայինք կառավարական գրասենեակի մը առջեւՙ Լիբանան երթալու արտօնութիւն ձեռք ձգելու համար. երբեմն կը ստանայինք, երբեմն կը մերժուէինք:

Իսկ երկու երկիրներու սահմաններուն մաքսատուները ուղղակի մէկական փորձանք էին, յատկապէս լիբանանեան ապահովութեան պաշտօնեաներու ծուռերես վերաբերմունքը սուրիացիներուն նկատմամբ, ոչ միայն ծուռերեսութիւն, այլեւ արհամարհանք, չկամութիւն… Միւս կողմէ ալ Լիբանանէն Սուրիա եկողներուն չարչարանքը սուրիական մաքսատան մէջ: Սուրիացի պաշտօնեաներունը մաքս գանձելու տարօրինակ մոլուցք էր, Պէյրութէն գնուած ամենայետին նոր ապրանքի մը համար, ըլլար ան հագուստեղէն, ուտեստեղէն, կամ տնային առարկայ:

Թէեւ ցաւով կը յիշատակենք անցեալի օրերը, սակայն ներկայիս ալ վիճակը շատ տարբեր չէՙ սեղմումներ, անհանդուրժողութիւն, արհամարհանք ու թշնամանք, եւ ինչո՞ւ համար, եթէ հին օրերուն յղփացած լիբանանցիին վերէն նայուածքն էր «գիւղացի» սուրիացիին, այսօրՙ լիբանանեան քաղաքացիական պատերազմին վերջ տալու համար Սուրիոյ «ներխուժման» բանակին ձգած հետքերն են, որոնք ամբողջ 15 տարի` (1975-1990) չմարսուեցան տեղացիներուն կողմէ, ուր Սուրիան էր «իշխողը», իսկ «հպարտ» լիբանանցին ակամայ հնազանդողն էր:

Արդէն երեք տասնամեակ անցած է այդ թուականէն, կ՛ակնկալուէր որ երկու երկիրներն ալ թօթափած ըլլային հին օրերու ստուերոտ տրամադրութիւնները, սակայն Սուրիան պատուհասուեցաւ տակաւին վերջ չգտած տասնամեայ պատերազմով: Աժանութեան, առատութեան, ապահովութեան այդ երկիրը այսօր կը տառապի տնտեսական ճգնաժամի դժոխային ահաւոր կացուաթեան պատճառով:

Լիբանանն ալ այսօր կը տուայտի տնտեսական ահաւոր տագնապին պատճառով, թէեւ պատերազմական վիճակ չկայ այնտեղ, բայց կան «թաքնուած ականներ», կան իշխող ոյժեր, , քաղաքական հակամարտութիւններ, որոնք պատերազմէն պակաս վնաս չհասցուցին երկրին: Շուկայի վրայ որեւէ ապրանքի (եթէ գտնուի) գինը արդէն տասնապատկուած ու քսանապատկուած է: Ժողովուրդը կիսասնանկ, անապահով վիճակի մէջ է, դրամատուները սեղմած են կոկորդը ժողովուրդին, որ սկսած է շնչահեղձ ըլլալ:

Պատկերացուցէք, հաց եթէ պիտի գնես, տոպրակին համար առանձին 1500 լիրա պիտի վճարես, տոպրակին բերանի կապին համար ալՙ առանձին, երբ այդ գումարով առաջ 3 տոպրակ հաց կարելի էր գնել: Կազային ըմպելիքՙ քոլա կամ այլ, եթէ պիտի խմես, խողովակիկի գինը առանձին վճարելու եսՙ 600 լիրա: Անհաւատալի, բայց իրաւ:

Ու հարց կու տասՙ ի՞նչ պիտի ըլլայ ասոր վերջը, իրերայաջորդ կառավարութիւնները բան մը չկրցան փոխել: Կ՛ըսենՙ մեծ թնճուկ մըն է, սովորական լուծելի հարց մը չէ: Միլիառաւոր տոլարներու պարտք ունի Լիբանանը, գողցողը գողցեր է, երկիրն ալ սնանկացեր: Հեռատեսիլէն հարցազրոյցի մը ընթացքին լիբանանցի մտաւորական մը կ՛ըսէրՙ այն մարդը, որ իր թալանած դրամներով Լիբանանի ամենահարուստ մարդը դարձած է, բերին վարչապետ ըրին, ի՞նչ կը յուսաք դեռ…

Կ՛ըսեն, այս թնճուկին միակ լուծումըՙ կէս միլիոն պաղեստինցիներուն կամ մէկուկէս միլիոն սուրիացի գաղթականներուն լիբանանեան քաղաքացիութիւն շնորհելն է, եղեր այն ատեն պարտքերը կը ջնջուին… Ես տրամաբանական կապ մը չգտայ հարցին ու լուծումին մէջ: Լիբանանի հարցերէն ո՞վ բան կը հասկնայ որ:

Ու, եղբայր կարծուած երկու երկիրները այսօր ճակատագրակից, դժբախտակից դարձածՙ հրաշքներու կը սպասեն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԼԻՆԿԵՆԸՙ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԵՂԱՐԿՈՒՄԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԵՂԱՐԿՈՒՄԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Մամուլի տեսություն

71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. «Ժողովուրդ»

14/05/2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց օրենքի համաձայն, որով առաջարկվում է 27 տարին լրացած...

ԿարդալDetails

Մահացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»

14/05/2025

ՔՊ-ն պարտադիր թող էսօրվա իրենց «թուրք» համարողներին ուղղված հայհոյանքը դարձնի ՔՊ նախընտրական կարգախոս. Վլադիմիր Մարտիրոսյան

14/05/2025

Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները. դուք խայտառակություն և ամոթ եք. Էդմոն Մարուքյան

14/05/2025

Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի հղիության պատմության մեջ. Նաիրի Հոխիկյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական