Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ՄԱՐՏԻՆ ՈՒԼԻԽԱՆՅԱՆԻ «44 ՕՐԸ» ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԱԼԲՈՄԸ

18/11/2021
- 18 Նոյեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արդեն մեկ տարի է, ինչ հայ հասարակությունն իր ամենածանր պատմական ժամանակներից մեկի ականատեսն է: 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը աշխարհասփյուռ հայ ժողովուրդն ապրեց հերթական արյունալի էջը: Այն ավարտվեց ամոթալի պարտությամբ, որը մինչ այսօր եւ դեռ ապագայում էլ կշարունակի բաց վերքի պես արնահոսել յուրաքանչյուր գիտակից հայի սրտում:

Դժվարին ժամանակներում իրենց սրտի խոսքն են բարձրաձայնում նաեւ արվեստագետներըՙ իրենց ստեղծագործությունների միջոցով արտացոլելով իրականությունը:

Վերջերս երիտասարդ կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանը համացանցային տիրույթում երաժշտասեր հանրությանը ներկայացրեց արցախյան երկրորդ պատերազմին նվիրված իր ալբոմըՙ կազմված երեք ստեղծագործություններից. «Վոկալիզ» բանդոնեոնի (տերմենվոքսի) եւ կլառնետի համարՙ նվիրված արցախյան պատերազմի զոհերի հիշատակին, «Անդանտինո» ֆլեյտայի եւ դաշնամուրի համարՙ նվիրված արցախյան պատերազմում տուն եւ ծնող կորցրած երեխաներին, «Լամենտո»ՙ թավջութակի եւ լարային նվագախմբի համարՙ նվիրված արցախյան պատերազմում զոհված զինվորների մայրերին: Երեք ստեղծագործությունները միավորված են «44 օր» վերնագրված ալբոմում:

Թերթելով նորանկախ Հայաստանի 30-ամյա կոմպոզիտորական արվեստի էջերըՙ հարկ է նշել, որ այն առանձնապես շռայլ չի գտնվել արցախյան հաղթանակի թեման իր ստեղծագործական գաղափարներում արտացոլելու հարցում: Այդպիսի ստեղծագործություններ, երգեր կարող ենք հանդիպել պոպուլյար, էստրադային երգահանների, ժողովրդական երաժշտության ներկայացուցիչների արվեստում, սակայն, ցավոք, ոչ ակադեմիական ժանրում:

Եվ, ահա, երկրորդ պատերազմի պարտությունը պատճառ հանդիսացավ հայ երաժշտության գանձարանում ունենալ այս թեմային նվիրված ստեղծագործություններ:

Կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանն իր կոմպոզիտորական ոճին բնորոշ հնչերանգային համակարգում խտացրել եւ արտահայտել է պատերազմից հետո ունեցած իր ապրումները: Մեկ տարվա ընթացքում ստեղծագործություններն արդեն հասցրել են հնչել եւ կատարվել ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան երաժիշտների կողմից:

Կոմպոզիտորի խոսքով, քանի որ կա համագործակցություն նաեւ ամերիկացի ռեժիսոր Շոն Ռեմզիի հետ (ռեժիսորն իր ֆիմերից մեկում օգտագործել է Ուլիխանյանի «Այգ» ստեղծագործությունըՙ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին) ռեժիսորն արդեն ցանկություն է հայտնել այս ստեղծագործությունները եւս օգտագործել իր ֆիլմերում:

Կոմպոզիտորի խոսքով, առաջինը ստեղծվել է Վոկալիզը, բանդոնեոնի եւ կլառնետի համարՙ նվագախմբի ուղեկցությամբ, նվիրված արցախյան պատերազմի զոհերի հիշատակին: Իր կատարմամբ այս գործին իր նվիրումն է բերել հայ ժողովրդի մեծ բարեկամ, բանդոնեոնի աշխարհահռչակ իտալացի վարպետ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին: Կլառնետի նվագամասը կատարում է հենց ինքըՙ կլառնետահար Մարտին Ուլիխանյանը:

Բանդեոնեոնի եւ կլառնետի ներդաշնակորեն զուգորդված հնչողությունն արտահայտում է թեմայում արտահայտված եւ կարծես անպատասխան թողնված հարցերը, հույզերն ու ապրումները, որոնք կոմպոզիտորի մոտ հոսուն են եւ ինքնաբուխ:

Ստեղծագործությունն ունի նաեւ տարբերակ տերմենվոքսի եւ կլառնետի համար, որտեղ տերմենվոքսի նվագամասը կատարել է կոմպոզիտորի կինըՙ Սաթենիկ Ուլիխանյանը: Տերմենվոքսի հնչողությունը ստեղծագործությանը հաղորդում է ավելի էքսպրեսիվ, եղերական հնչերանգ, որը զուգորդական կապ է առաջացնում մարդկային երգչական ձայնի հետ (ի դեպ, վոկալիզը հենց առանց խոսքերի ստեղծագործությունն է ձայնի համար):

«Անդանտինո» ֆլեյտայի եւ դաշնամուրի համար ստեղծագործությունը կոմպոզիտորը նվիրել է արցախյան պատերազմում տուն եւ ծնող կորցրած երեխաներին: Այն իր հնչերանգներով արտահայտում է երեխաների անկեղծ եւ անմիջական ներաշխարհը, ծնողից կամ հայրենի տնից զրկված լինելու ծանր բեռը կրելու ապրումները: Միաժամանակ, այն լուսավոր եւ պարզ է, ինչպես երեխայի անբիծ ներաշխարհը: Ֆլեյտայի նվագամասը կատարել է լեհ ֆլեյտահարուհի Նատալյա Ջարզաբեկը , ստեղծագործությունը հնչել է նաեւ ութամյա տաղանդավոր ֆլեյտահարուհի Էլեն Մարտիրոսյանի կատարմամբ (դասատուՙ Սուսաննա Այվազյան ), որը նույնիսկ այս ստեղծագործությամբ մասնակցել է մրցույթի:

«Լամենտոն» (Ողբ), գրված թավջութակի եւ լարային նվագախմբի համար, որ նվիրված է պատերազմում զոհված զինվորների մայրերին, իրապես արտահայտում է մայրական զգացմունքային ներկապնակի ողջ խորությունն ու ողբերգականությունը: Թավջութակի նվագամասը կատարել է ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Թալալյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետՙ հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակներումՙ մաեստրո Ռուբեն Ասատրյանի ղեկավարութամբ:

Զարմանալիորեն, երեք ստեղծագործությունների թեմատիկ եւ հնչերանգային ոլորտներում ունկնդրին հաղորդվում է նաեւ այն լուսավորը, որ ստիպում է մեզ լցվել հավատով եւ գեթ մի փոքր հույսով նայել դեպի վաղվա օրը:

«44 օր» ալբոմը հասանելի է Bandcamp.com հարթակում: https://martinulikhanyan.bandcamp.com/album/44-days

Մարտին Ուլիխանյանը ծնվել է 1981 թ. հունվարի 20-ին, Թբիլիսիում: 1997 թ. ավարտել է Երեւանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի կլառնետի դասարանը, 2005 թ.` Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փողային եւ կոմպոզիցիայի բաժինները: 2007 թ. ավարտել է նաեւ կոնսերվատորիայի ասպիրանտուրան` որպես կոմպոզիտոր, 2013թ.-ին վերապատրաստվել է Սան Ֆրանցիսկոյի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում: 1997 թ. հիմնադրել է «Ուլիխանյան կվինտետ» ջազ-խումբը եւ հանդիսացել խմբի գեղարվեստական ղեկավարը, գործիքավորողը եւ կոմպոզիտորը: 2015-ին ավարտել է Լոս Անջելեսի (UCLA) համալսարանի «Կինոերաժշտություն» բաժինը:

2008թ. եղբոր` դաշնակահար Վարդան Ուլիխանյանի հետ, հիմնադրել է «Ուլիխանյան» մշակութային ակումբը, որտեղ կազմակերպել է էքսպերիմենտալ երաժշտության առաջին փառատոնը Հայաստանում: 2009 թ. Հ. Թումանյանի մանկական ստեղծագործությունների հիման վրա գրել է երաժշտություն եւ թողարկել ձայնասկավառակ: Նույն թվականին ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ կազմակերպել է առաջին փորձարարական երաժշտական փառատոնը Հայաստանում:

Մարտին Ուլիխանյանի ստեղծագործությունները հնչել են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Ռուսաստանում, Լիբանանում, Ղազախստանում, Սիրիայում, Հորդանանում, Լատվիայում եւ Լիտվայում:

Արժանացել է մի շարք մրցանակների եւ պատվոգրերի` Արամ Խաչատրյանի անվան կոմպոզիտորների մրցույթի 3-րդ մրցանակ (2003), «Նարեկացի» միության մրցանակ (2006), երգչախմբային ստեղծագործությունների մրցույթի դափնեկիր (2006), սաքսոֆոնային ստեղծագործությունների մրցույթի 1-ին մրցանակ (2007), Համաշխարհային հայկական կոնգրեսի մրցանակ (2011), «Նոֆի» միջազգային կինոփառատոնի «Լավագույն փորձարարական ֆիլմ» մրցանակ (2013), UNICA միջազգային կինո փառատոն- պատվավոր դիպլոմ «Դուռ» ֆիլմի եւ երաժշտության համար (2013), Ջերի Գոլդսմիթի անվան կինոմրցանակ (Լոս Անջելես, 2015) եւ այլն: 2009-ից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵՐ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՌՈՒՍԵՐԵՆ ԳՐՔՈՒՅԿ ԿՈՄԻՏԱՍԻ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՌՈՒՍԵՐԵՆ ԳՐՔՈՒՅԿ ԿՈՄԻՏԱՍԻ ՄԱՍԻՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական