Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ

18/11/2021
- 18 Նոյեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նոյեմբերի 17-ի երեկոյան կայծակնային կերպով լուր տարածվեց, թե Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներել-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Բաքվից Երեւան է թռչումՙ ինքանթիռի մեջ իր հետ բերելով հայ զինծառայողների դիեր:

Նշենք, որ մինչ այդ պահը, նոյեմբերի 16-ին, Սյունիքում տեղի ունեցած հայ-ադրբեջանական ռազմական գործողությունների հետեւանքով զոհվածների ստույգ թվի մասին տարբեր տեղեկություններ էին շրջանառվումՙ 12, 15, իսկ նոյոմբերի 17-ի առավոտյան խոսվում էր 1 զոհի մասին:

Լրատվամիջոցները շրջանառում էին պայմանագրային զինծառայող Գուրգեն Սարգսյանի անունն ու նրա հետ կապված պատմությունը: Տեսնելով, որ փամփուշտները վերջացել են, նա կապ է տվել հրամանատարությանն ու ասել, որ դիրքը չի թողնի, բայց գերի էլ չի ընկնի: Գուրգենը նռնակով պայթեցրել է իրեն: Նա մենակ է եղել, երեք ընկերներըՙ վիրավոր:

Այս լուրից հետո հանրությունն սպասում էր, թե Մուրադովը Բաքվից ում դիերն է բերելու, որոնք զոհվել են նոյեմբերի 16-ին, Սյունիքում թշնամուն հետ մղելիս:

Կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ Մուրադովին Երեւան տեղափոխած ինքնաթիռում ընդամենը մեկ հայ զինծառայողի մարմին կա: Ինչ վերաբերում է գերիներին, գերիներ չկային:

Նոյեմբերի 18-ին պարզ է դարձել, որ Մուրադովը Բաքվից Երեւան է բերել ավագ լեյտենենտ Տարոն Սահակյանի խոշտանգված մարմինը: Տարոնը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղից էր, մի քանի ամիս էր, ինչ Ջերմուկի գնդում աշխատում էր որպես սպա: Նոյեմբերի 14-16-ը տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմը ադրբեջանցի գերիներ է վերցրել, սակայն շուտով հրաման են ստացելՙ գերիներին հետ տանել: Այդ ժամանակ էլ հայ զինվորներն են գերի ընկել ադրբեջանցիների կողմից: Տարոնը նրանց մեջ է եղել: Հարազատները չգիտենՙ ով է եղել ադրբեջանցիներին հետ տանելու հրաման տվողը, ինչի պատճառով ադրբեջանցիներին գերեվարած հայ զինվորներն իրենք են գերեվարվել: Տարոնին անասնաբար ծեծել են, խոշտանգելով սպանել: Իսկ մյուս գերիների ճակատագիրը հայտնի չէ, սակայն դժվար չէ կանխատեսել, որ նրանց ողջ մնալը ադրբեջանցի գերիներին ազատ արձակելու հրաման տվողին բացարձակ ձեռք չի տալիս:

Ռազմական գործողությունների ժամանակ թշնամին գերի է տարել 13 զինծառայողի: Կան անհետ կորածներ, որոնց մասին պատասխանատու մարմինները լռում են: Օրինակՙ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բոլորին խորհուրդ է տալիս հետեւել միայն պաշտոնական տեղեկատվությանը, որը ոչինչ չի հաղորդում: Հայաստանի Հանրապետության սահմաններից ներս, մեր հողի վրա տեղի են ունեցել ռազմական գործողություններ, ադրբեջանական կողմը հայտնել է, որ ունի յոթ զոհ, սակայն մենք չգիտենք, թե որքան են մեր կորուստները: Արցախյան 44-օրյա պատերազմից մենք ունենք 246 անհետ կորած: Արցախի 75 տոկոսը հանձնելու պարագայում անհետ կորածներ ունենալը դեռ մի կերպ հասկանում ենք, բայց Հայաստանի՞ տարածքում ինչպես հասկանալ ու ընդունել այդ փաստը: Սա նշանակում է, որ մենք կորցրել ենք վերահսկողությունը մեր իսկ տարածքների նկատմամբ:

Եթե ունենք 13 գերեվարված ու անհայտ թվով անհետ կորածներ, ուրեմն բացառված չէ, որ արցախյան պատերազմի սցենարը կրկնվում էՙ նոր տարածքներՙ նոր գերիների ու անհայտ ճակատագրով անհետ կորածների դիմաց:

Նոյեմբերի 18-ին թշնամին կրակոցներ է արձակել նաեւ Տավուշի սահմանի ուղղությամբ. սա եւս ազդանշան է:

Ի դեպ, ԱԺ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը գերիների վերաբերյալ աննախադեպ հայտարարություն արեց. «Գուցե սխալ ենք վարվել էմոցիոնալ ֆոնի վրա` ի՞նչ է նշանակում գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում է դա եղել` պետք է քննվի: Զինվորական կանոնագրերը սահմանում են, թե որ դեպքում գերի ընկնելը չի համարվում հանցագործություն»:

Սա այն նույն Փաշինյանն է, որը նախընտրական քարոզարշավի ընթացքում անընդհատ կրկնում էր, թե գերիները հերոսներ են, մեր եղբայրները, որոնց ազատելու համար ինքը պատրաստ է անգամ իր որդի Աշոտիկին ուղարկել Բաքուՙ փոխանակման:

Հասկանալի էՙ այն ժամանակ գերիների թեման քվեներ ստանալու նպատակով շահարկելը ձեռնտու էր, հիմա արդեն եկել է պահը, երբ Փաշինյանը Հայաստանի սուվերեն տարածքները չպաշտպանելու մեղքը գցում է բանակի վրա. իբր զինծառայողները կռվելու, հողը պաշտպանելու փոխարեն նախընտրել են իրենց կյանքը փրկելՙ գերի ընկնելով, դրա համար էլ 41 քկմ ենք կորցրել: Մեղավորներ փնտրելու փաշինյանական հայտնի ձեռագիր է, ի՞նչ խոսք:

Փաշինյանը միշտ է աչքի ընկել իրարամերժ հայտարարություններով: Մոտ 10 օր առաջ ԱԺ-ի ամբիոնից շատ գոհ կեցվածքով հայտնեց. «Սյունիքում զորքերի հետքաշման հրամանը ես եմ տվել»:

Նոյեմբերի 17-ին, ԱԺ-ի հարցուպատասխանի ժամանակ նույն Փաշինյանն ասաց. «Չկրակելու հրաման տվողը պետական դավաճանություն է գործում»:

Ըստ էությանՙ մենք վաղուց ոչ մի բանի վրա չենք զարմանում, մանավանդ, երբ այդ ոչ մի բանի ակունքները իշխանության գլխում ու բերանում են: Ամեն ինչ դուրս է եկել տրամաբանությունից ու ադեկվատության սահմաններից: Փաշինյանին լսելն ու զարմանալն արդեն իսկ անադեկվատ ու անտրամաբանական է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԻՇԵԼՈՎ ՎԱՆՈՅԻՆ

Հաջորդ գրառումը

ՅԱԿՈՒՏԱԿԱՆ ԱԴԱՄԱՆԴՆԵՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ ԵՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ. ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍՈՒԼԹԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԽԼԵԼ ՅԱԿՈՒՏԻԱՆ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՅԱԿՈՒՏԱԿԱՆ ԱԴԱՄԱՆԴՆԵՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ ԵՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ. ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍՈՒԼԹԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԽԼԵԼ ՅԱԿՈՒՏԻԱՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ադրբեջանական բանտերում գտնվող հայերի դատավարության ողջ ընթացքն ուղեկցվում է կեղծիքների գերդոզավորմամբ. Տիգրան Աբրահամյան

09/06/2025

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարության ժամանակ Դավիթ Իշխանյանի մասնակցությամբ մի ուշագրավ...

ԿարդալDetails

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական