Չորեքշաբթի, Հունիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐՙ «ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ» ՔԱՐՏԵԶԻՆ

18/11/2021
- 18 Նոյեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ըստ «Գազետա.ռու»-ի հրապարակման

Երեւի անցյալ տարի համացանցում ինչ-որ տեղ հրապարակվել էր մի խոսուն ձեռանկար, որտեղ մեկը կաթի շշով սնուցում է վիշապի ձագին, հետո այդ վիշապը մեծանալովՙ կուլ է տալիս իրեն զորացնողին: Այս նկարը մարդ ամեն անգամ ակամա հիշում է, երբ այստեղ-այնտեղ թուրքական ծավալապաշտության աճող դրսեւորումներն ու նկրտումները ո՛չ Արեւմուտքի, ո՛չ Ռուսաստանի կողմից պատշաճ հակազդեցության չեն հանդիպում ու կարծես թե այդ երկու կողմերին շատ չեն էլ անհանգստացնում, դրանով ըստ էության խրախուսելով այդ երկրի քայլերը:

Ռուսական «Գազետա.ռու»-ն նոյեմբերի 16-ին մի հոդված է հրապարակել «Դաղստանից մինչեւ Յակուտիա. Թուրքիայում ո՞ւմ աչքն է ռուսական տարածքների վրա» վերնագրով, ըստ որի հիշյալ երկրում ի հայտ եկած «թուրքական աշխարհի քարտեզում» ներառված են նաեւ ռուսաստանյան մի շարք տարածաշրջաններ: Նման «տարածքային հավակնություններ» թուրքական կողմից առաջին անգամը չէ, որ երեւան են գալիս, նշում է թերթը եւ փորձում պատասխաններ գտնել այն հարցերին, թե արժե՞ արդյոք զգուշանալ թուրք քաղաքական գործիչների նման քայլերից ու այդ մասին ի՞նչ են մտածում նաեւ տվյալ քարտեզում նշված ՌԴ տարածաշրջաններում:

Թուրքական «Ազգայնական շարժում» խորհրդարանական կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին հրապարակել է իր լուսանկարը «թուրքական աշխարհի քարտեզի» մոտ, որում ընդգրկված տարածքների թվում են ՌԴ համարյա երկու տասնյակ սուբյեկտներՙ Դաղստանից ու Օրենբուրգի մարզից մինչեւ Ալթայ ու Յակուտիա: Նշվում է, որ այդ քարտեզը հայտնվել է թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (ԹՊՀԽ, Թյուրքական խորհուրդ) ստամբուլյան վերջին գագաթաժողովում «Թյուրքական աշխարհի տեսլական 2040»-ի ընդունման հաջորդ օրը:

Այդ գագաթաժողովի ժամանակ Թուրքիայի նախագահը հավաստիացրել է, թե պատմական ընդհանրության վրա հիմնված Թյուրքական պետությունների կազմակերպության գոյությունը (ժողովում կառույցն այդպես է վերանվանվել) ոչ ոքի չպետք է անհանգստացնի: Մինչդեռ հենց Թուրքիայի տարածքային հավակնությունները Ռուսաստանի այլ տարածքների նկատմամբ եւս նախկինում էլ տարբեր կերպ արտահայտվել են: Յակուտիայից ՌԴ Պետդումայի պատգամավոր Ֆեդոտ Թումուսովը , պատասխանելով «Գազետա.ռու»-ի հարցին, նման տարածքային հավակնությունները դատարկ բան է համարել: «Մի կողմից, այո, մենք թուրքեր ենք,- ասել է նա:- Բայց գծել նման քարտեզ… անօգուտ գործ է: Ռուսաստանը պետք է արձագանքի նման գործողություններին»: Իսկ խորհրդարանի ստորին պալատի թաթարստանցի պատգամավոր Այրատ Ֆարախովը հակված է հիշյալ քարտեզի մոտ լուսանկարվելու Դեւլեթ Բահչելիի ժեստը համարելու ոչ թե Թուրքիայի, այլ անհեռատես քաղաքական գործչի դիրքորոշում: Թաթարստանում Թուրքիան, նկատել է նա, բավական մեծ ներդրող է, որն աշխատատեղեր է ստեղծում: Այդ երկրի հետ համագործակցությունը նա փոխշահավետ եւ արդյունավետ է համարում:

Խնդիրն այլ կերպ է գնահատել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաեւսկին: Խոսքը պանթյուրքիզմի, այսինքն մեծ կայսրություն ստեղծելու գաղափարի մասին է, ասել է նա: Եվ նշել է, որ այդ ոչ նոր հավակնությունները «կարելի է տեսնել յուրաքանչյուր թուրքական դասագրքում: Երեխաներին դեռ դպրոցից սովորեցնում են, թե դա մի աշխարհ է, որտեղ ապրում են բացառապես թուրքեր»: «Պանթուրքիզմի նման ալիքը նրանց բերել էր գերմանական բլոկ: Վերջինիս կազմում նրանք մասնակցություն ունեցան առաջին համաշխարհային պատերազմին, որի արդյունքներով կայսրությունը փլուզվեց: Սովորաբար այդպես են ավարտվում նրանց բոլոր հավակնությունները»,- նկատել է փորձագետը: Նրա այս վերջին միտքն, իհարկե, առայժմ իրականություն դառնալու նշաններ ցույց չի տալիս:

Ինչ մնում է պանթուրքիզմի ծանոթ քաղաքականությանը, Նադեին-Ռաեւսկու պնդմամբ իսկ այժմ Թուրքիայում դրան շատերն են հետեւում, եւ թուրքական կառավարությունն աջակցում է նրանց:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ Է, ՈՐ ՄԻՆՉԵՎ 2030-Ը ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԻ ԹԻՎՆ 2 ԱՆԳԱՄ ՆՎԱԶԻ

Հաջորդ գրառումը

Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՙ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ Ո՛Չ ԲԱՆԱԼԻՆ, Ո՛Չ ԷԼ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՆ ՈՒՆԻ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՙ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ Ո՛Չ ԲԱՆԱԼԻՆ, Ո՛Չ ԷԼ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՆ ՈՒՆԻ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ եկեղեցին հայ ժողովրդին  «մահվան պայքարի» կոչ է անում և նրա ապագան ներքաշում նոր վտանգների ու աղետների մեջ. Փաշազադե

11/06/2025

Կովկասի մուսուլմանների վարչության  նախագահ Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն բողոքի նամակ է հղել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյին: Փաշազադեն...

ԿարդալDetails

Պատկերացնում ենք, որ իմպիչմենթի գործընթացը հնարավոր է բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում. Սաղաթելյան

11/06/2025

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան

11/06/2025

«Զվարթնոց» օդանավակայան ընդամենը 1500-2000 հոգի էր գնացել. Դավիթ Խուդաթյան

11/06/2025

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական