Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉԱՐԱԲԱՍՏԻԿ ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՌԴ ԵՎ ԱՄՆ ԱՐՏԱՔԻՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

12/11/2021
- 12 Նոյեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մինչ Ռուսաստանը նոյեմբերի 9-ին պատրաստվում էր Ստեփանակերտի մոտակայքում հանդիսավոր միջոցառում անցկացնել Արցախում ռուսական զորքերի տեղակայման տարելիցի կապակցությամբ եւ խաղաղապահներին մեդալների էին հանձնում, իսկ թուրք-ադրբեջանական հրոսակը «տոնակատարություններ» կազմակերպում, ադրբեջանցի մարդասպանները ռուս խաղաղպապահների աչքի առջեւ ատրճանակով կրակում են հայերի վրա: Ըստ երեւույթին, նաեւ վերջիններիս թողտվությամբ, որովհետեւ կրակոցների թիրախ դարձած հայերը ջրատար խողովակներն են նորոգել, որոնցից մեկը մահացել է, 3-ը վիրավորվել:

Ենթադրելի է, որ սպանությանը տեղի է ունեցել անմիջականորեն ռուս զինվորների վերահսկողության տակ գտնվող օբյեկտում, եթե այդպես է, ապա մարդասպանները ինչպե՞ս են մուտք գործել այնտեղ կամ ինչո՞ւ խաղաղապահները կրակելու պահին չեն միջամտել, որ սպանությունը կանխեն: Առհասարակ չեն միջամտում, երբ ստանում են համապատասխան հրաման: Մոսկվան չդատապարտեց սպանությունը, փոխարենը ՀԱՊԿ-ի անդամ Բելոռուսն ու Ղազախստանը նոյեբերի 9-ի տարելիցի առթիվ պաշտոնապես շնորհավորեցին Ադրբեջանին, որը համառորեն մերժում է այդ կազմակերպությանն ադամակցելու Մոսկվայի խնդրանքը:

Թուրքական թերթերը միջադեպի առթիվ մեղադրեցին հայկական կողմին, պայմանավորելով հայ քաղաքացու սպանությունը «հայերի սադրանքով»: Գալով նոյեմբերի 9-ին, ապա նրանք այդ օրը համարեցին հաղթանակի օր, ընդգծելով, որ շնորհիվ դրա Ադրբեջանն ազատել է իր տարածքները հայկական օկոպուցիայից: Նրանք ազատագրման գործում առանձնակի նշանակությամբ կարեւորեցին Թուրքիայի եւ նախագահ Էրդողանի առանցքային դերը: Մինչդեռ Վլադիմիր Պուտինի խորհրդական Ալեքսանդր Դուգինը հոկտեմբերի 3-ին բառացի հայտարարել էր. «Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան, առանց Ռուսաստանի աջակցության չէին կարող գրավել Արցախը»:

Չարաբաստիկ եռակողմ հայտարարության ստորագրման տարելիցին, ինչպես նոլեմբերի 9-ին նշել է «Time Turk»-ը, հաղորդագրություն են տարածել ՌԴ արտգործնախարարությունն ու ԱՄՆ պետքարտուղարությունը: Ահա թե դրա առնչությամբ ինչ է գրել «Time Turk»-ը, որ ստորագրման օր է համարում ոչ թե նոյեմբերի 9-ը, ինչպես Մոսկվան, այլ 10-ը, նկատի առնելով այն, որ ՀՀ վարչապետը, ի հեճուկս Պուտինի հենց 10-ին էր ստորագրել հայտարարությունը, ինչի համար ռուսական լրատվամիջոցները նրան դարձրել էին լկտի հարձակումների թիրախ.

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 2020 թ. սեպտեմբերին սկզբնավորված ղարաբաղյան երկրորդ պատերազմն ավարտվեց նոյեմբերի 10-ին, Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված զինադադարով: Զինադադարի տարեդարձին Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունները հանդես եկան հայտարարություններով: ՌԴ արտգործնախարարությունը ընդգծեց, որ իրենք կողմ են հարավկովկասյան երկրների ու նրանց հարեւանների միջն բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ու տարածաշրջանային համագործակցության զարգացմանը:

Հայտարարության մեջ նշելով հանդերձ, որ կողմերն ընդհանուր առմամբ հետեւում են հարադադարի պայմաննեին, այնուամենայնիվ այնտեղ կարեւորվել է Բաքվի եւ Երեւանի վճռականությունը հրադադարի ռեժիմը պահպանելու հարցում:

Ընգծվել է նաեւ տարածաշրջանում տնտեսական եւ հաղորդակցության ուղիների բացման կարեւորությունը, մատնանշելով. «Հարավային Կովկասում մեր գործընկերների հետ նպատակադրվել ենք իրականացնել տնտեսական եւ հաղորդակցության բոլոր ուղիների բացման ստանձնած պարտավորությունները: Գիտակցում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի պետական սահմաններում առկա լարվածությունը թուլացնելու եւ սահմանզատման աշխատանքներն ամենակարճ ժամանակահատվածում սկսելու անհրաժեշտությունը»: Հայտարարության մեջ ՌԴ արտգործնախարարությունը շահագրգիռ կողմերին վստահեցնում է նպաստել այն բոլոր ձեռնարկումներին, որոնք նպատակամղված կլինեն Հարավային Կովկասում անվտանգության ամրապնդմանն ու տնտեսական զարգացման ապահովմանը:

ԱՄՆ պետքարտուղարությունը նախ ցավակցություն է հայտել պատերազմում բոլոր զոհվածների համար, ինչպես նաեւ մաղթել է ապաքինում վիրավորներին, ապա Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել արագացնելու Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ջանքերը:

Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի կողմից տարածված հաղորդագրության մեջ միաժամանակ նշվել է, որ ԱՄՆ պետքարտուղարության օգնական, կովկասյան քաղաքականության գծով պատասխանատու Էրիկ Օսլոն ներկա պահին տարաշրջանում է երեք երկրների ներկայացուցիչների հետ հանդիպելու, առկա խնդիրները քննարկելու եւ տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները ստուգելու համար»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ

Հաջորդ գրառումը

ՆԵՐԻՐ, ՈՐ 25-ԱՄՅԱԿԻԴ ՇՈՒՇԻ ՉԵՆՔ ՀԱՍՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՆԵՐԻՐ, ՈՐ 25-ԱՄՅԱԿԻԴ ՇՈՒՇԻ ՉԵՆՔ ՀԱՍՆՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական