Երկուշաբթի, Մայիսի 25, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՅՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻՑ ԴՈՒՐՍ ԵՆ. ԵՎԳԵՆԻ ՍԱՏԱՆՈՎՍԿԻ

05/11/2021
- 05 Նոյեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռուս հայտնի քաղաքագետ, արեւելագետ Եվգենի Սատանովսկին հարցազրույց է տվել Regionmonitor գործակալությանը, որում անդրադարձել է Ղրիմի հարցում Թուրքիայի քաղաքականությանն ու դիրքորոշմանը, Սիրիայի հյուսիսում հնարավոր ռազմական գործողությանը, ինչպես նաեւ Թուրքիայիՙ քաղաքականության մասին Հարավային Կովկասում: «Ազգ»-ը թարգմանաբար ներկայացնում է այդ հոդվածը:

Եւգենի Սատանովսկին ծնվել է 1959 թվականին Մոսկվայում: Սատանովսկին Իսրայելի եւ Մերձավոր Արեւելքի այլ երկրների քաղաքականության եւ տնտեսության առաջատար փորձագետներից է: «Միջին Արեւելքի ինստիտուտ» հետազոտական կենտրոնի հիմնադիր նախագահը (նախկինումՙ Իսրայելի եւ Մերձավոր Արեւելքի ուսումնասիրության ինստիտուտ): Տնտեսական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր: Ռուսաստանի հրեական կոնգրեսի երրորդ նախագահ (2001-2004 թթ.): Խղճի ազատության եւ կրոնական միավորումների ոլորտում օրենսդրության բարելավման փորձագիտական խմբի անդամ:

Regionmonitor: – Պարոն Սատանովսկի, ինչպես գիտեք, 2016 թվականից Թուրքիան հարեւան շրջաններում վարում է ագրեսիվ քաղաքականություն, որը հիմնված է պանիսլամիզմի, պանթյուրքիզմի, օսմանիզմի գաղափարախոսության վրա: Ի դեպ, այդ գաղափարախոսությունները հաճախ բախվում են Ռուսաստանի շահերին: Հետաքրքրական է, ի՞նչ գործիքներ ունի Ռուսաստանը Թուրքիայի նման նկրտումները զսպելու համար: Այս օրերին լուրեր են պտտվում, որ Թուրքիան պատրաստվում է նոր ռազմական գործողություն սկսել Սիրիայում: Ի՞նչ եք կարծում, Թուրքիան կուժեղացնի՞ իր ազդեցությունը, եթե վերահսկողության տակ վերցնի Սիրիայի հյուսիսում գտնվող նոր տարածքները: Ի վերջո, դրանից հետո Անկարան երբեք չի լքի այդ շրջանները, ինչպես եղավ Հաթայ նահանգի արագայում:

Եվգենի Սատանովսկի. – Ռուսաստանն ունի զսպման մեթոդներ, այն էլՙ տարբեր: Եթե Թուրքիան Սիրիայում նոր տարածքներ գրավի, անշուշտ, ավելի կմեծացնի իր ազդեցությունը: Եթե Թուրքիան գրավի Դամասկոսը, ինչպես խոստացել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռ 2012-ին, որը պատրաստվում էր հաղթական միջոցառում անցկացնել Օմայադ մզկիթում, ապա ընդհանուր առմամբ լավ կլինի, բայց ինչ-որ բան ասում է, որ դա տեղի չի ունենա: Ինձ թվում է նաեւ, որ Թուրքիան չի կարողանա մեծացնել իր ազդեցությունը Սիրիայի հյուսիսում տարածքների ավելացման միջոցով, ավելի շուտ հակառակը:

– Մենք գիտենք, որ Թուրքիան ի սկզբանե ուներ իր այսպես ասած դիրքորոշումը Ղրիմի հարցում: Անկարան դա անում է Ռուսաստանի հետ հավելյալ օրակարգ ունենալու համա՞ր, թե՞ ավելի խորը նպատակներ ունի:

– Դե ոչ: Սա շատ անկեղծ եւ անմիջական ըմբռնում է, որ Ղրիմն ինքը պետք է Թուրքիային: Իսկ Անկարան ահավոր նյարդայնացած է, որ Ղրիմը չվերցրեց Ուկրաինայից, ինչպես նախատեսում էր, թեեւ սրա համար շատ բան արեց:

– Փորձագետների շրջանում 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի ձեռքբերումների մասին երկու կարծիք կա. նախՙ Թուրքիան անհամեմատ մեծացրել է իր ազդեցությունը Հարավային Կովկասում, հատկապես Ադրբեջանում, եւ դարձել է տարածաշրջանի հիմնական խաղացողներից մեկը: Փորձագետների մեկ այլ խումբ կարծում է, որ Թուրքիայի դերը տարածաշրջանում, չնայած փոփոխություններին, սահմանափակ է, իսկ գլխավոր զսպող գործոնը Ռուսաստանն է: Կարելի՞ է համարել, որ Թուրքիան իր նպատակներին հասավ արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից հետո:

– Դե, ոչ ամբողջությամբ: Թուրքիայի նպատակը Ադրբեջանի տարածքում ողջ իրավիճակի ամբողջական վերահսկողությունն է, Թուրքիայի նպատակն, ի դեպ, նաեւ Հայաստանի տարածքի վերահսկողությունն է, գոնե տնտեսական առումով: Սա բարդ խնդիր է, սակայն Թուրքիան նման հավակնություններ ունի, որոշակի պլաններ է ճշգրտում այս առումով, այդ թվումՙ Բալկաններում ունեցած փորձի հիման վրա: Եւ այս դեպքում Թուրքիան նոր Օսմանյան նավահանգիստ է կառուցում, այդ թվումՙ հետխորհրդային տարածքում, առաջին հերթինՙ թյուրքական երկրներում: Եվ պետք է ասեմ, որ նա որոշակի քայլեր ձեռնարկեց դրա համար: Բայց մի՞թե մենք կարող ենք ենթադրել, որ Թուրքիան ստացավ այն ամենը, ինչ ուզում էր: Ոչ: Պատահական չէ, որ պատերազմից հետո թուրքական սոցիալական ցանցերում Էրդողանի հասցեին քննադատություն է նկատվում, քանի որ թուրքերը կարծում էին, որ նա խաղում է Պուտինի հետ, քանի որ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությունը նրա համար մեծ եւ տհաճ անակնկալ էր: Դուք հետո, անշուշտ, կտեսնենք, թե թուրքերն ինչպես կաշխատեն ադրբեջանցիների հետ նաեւ Ադրբեջանում: Շուշիի հռչակագիրը Թուրքիայի նոր քաղաքականության մեջ շատ ավելի կարեւոր ասպեկտ է, քան Ղարաբաղյան 2-րդ պատերազմի փաստացի արդյունքները:

– Պատերազմից հետո Թուրքիան եւ Ադրբեջանը պնդում են, որ բացվի այսպես կոչված միջանցքըՙ միաժամանակ աղավաղելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 9-րդ կետը, որը կոչ է անում բացել տարածաշրջանային հաղորդակցությունները: Արդյո՞ք այս նախագիծը, որն ըստ էության պանթուրքիստական բնույթ ունի, չի հակասում տարածաշրջանի այլ երկրների, հատկապես Իրանի ու Ռուսաստանի շահերին:

– Իրանն ասում է, որ չի հանդուրժի Սյունիքի մարզի գրավումը: Պետք է հիշել, որ Թուրքիան ու Պարսկաստանը անհիշելի ժամանակներից իրար մեջ կռվել են Անդրկովկասի համար ու նորից մտել են Անդրկովկասի համար պայքարի մեջ: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա հենց նա է դուրս մղել Օսմանյան կայսրությանը եւ Պարսկաստանին Կովկասից: Եւ այդ ամբողջ ժամանակահատվածում, մի քանի դար առաջ, երբ սկզբում Ռուսական կայսրությունը, ապա Խորհրդային Միությունը վերահսկում էին տեղի բոլոր խանությունները, տարածաշրջանում քիչ թե շատ խաղաղություն էր տիրում: Այսօր այս աշխարհն ավարտվել է այն բանից հետո, երբ նախկինում Խորհրդային Միության կազմում գտնվող հանրապետություններն իրենց ուղին ընտրեցին: Սա ճակատագիր էՙ պատերազմ: Քիչ թե շատ պարզ է, թե ով է հաղթելու այս պատերազմում, խաղացողները, ովքեր հաղթելու են, տարածաշրջանից շատ դուրս են: Ոչ ոք չի ստիպել Ադրբեջանին եւ Հայաստանին բաժանվել մի երկրից, որտեղ մետրոպոլիան Ռուսաստանն էր:

Ռուսերենից թարգմանեց ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԱԼԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ

Հաջորդ գրառումը

ԱՍՏՂԱԲԱՇԽԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐ

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

ԱՍՏՂԱԲԱՇԽԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Ցնցող» նախընտրական մանիպուլյացիա. Ախալքալաք – Կարս երկաթուղի. Կարեն Հեքիմյան

24/05/2026

«Ցնցող» նախընտրական ձեռնածություն (մանիպուլյացիա): Փաշինյան Նիկոլն ուրախ է, որ «Ախալքալաք -Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից արտահանումների...

ԿարդալDetails
Նորություններ

Ուղիղ. Ճակատագրական հայտարարություն. Սամվել Կարապետյան

25/05/2026

Ընտրություններին ընդառաջ` կառավարության վերջին նիստը, մեր ժողովրդի ապագայի համար ճակատագրական հայտարարությամբ։

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Առգրավել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան

24/05/2026

Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը. հայտնել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը: «1. Զինվորական քննչական գլխավոր վարչության հետաքրքրությունը 2023 թվականի սեպտեմբերի...

ԿարդալDetails
Քաղաքականություն

Հրապարակվել է Հայաստանում իշխանափոխության ՌԴ հատուկ ծառայությունների գաղտնի պլանը

25/05/2026

«Хроника Кавказа» տելեգրամյան ալիքի տրամադրության տակ է հայտնվել ռուսական հատուկ ծառայությունների աշխատակցի կոտրված հեռախոսից արտահոսած գաղտնի փաստաթղթերի բացառիկ փաթեթ, որը մանրամասնում...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական