Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐՈՒՍԱՂԵՄ

05/11/2021
- 05 Նոյեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խնդիրը ավելի մեծ է, քան «Կովերու պարտեզի» պարագան

Հոկտեմբերի 27-ին Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության 12 անդամների ստորագրությամբ հրապարակված հատարարությունը, հայերեն եւ անգլերեն, անամպ երկնքում ճայթած ամպրոպի տպավորություն թողեց «գործից» հասկացող հանրության վրա Հայաստանում ու մանավանդ Սփյուռքում, թեեւ բոլորովին անհարիր է անամպ կոչել հայոց երկնակամարը այս օրերին: Հայերեն հայտարարության մեջ միաբաններն իրենց անհամաձայնությունն էին հայտնում 2021 հուլիսի 8-ին Հայոց պատրիարքության «Կովերու պարտեզ» անվանումով հայտնի տարածքը 7 աստղանի հյուրանոց կառուցելու համար 99 տարով ավստրալացի մի գործարարի վարձակալության տալու պայմանագրի կնքման դեմ, որը ստորագրել են պատրիարք Նուրհան արք. Մանուկյանը, լուսարարապետ Սեւան արք. Ղարիբյանը եւ Պատրիարքարանի կալվածոց տեսուչ Պարետ վարդապետ Երեցյանը: Հակականոնադրական հռչակելով պայմանագիրը, միաբաններն այդ հայտարարությամբ պահանջում էին հետս կոչել ստորագրությունները եւ առ ոչինչ համարել պայմանագիրը, քանի որ այն չէր քննարկվել ու չէր վավերացվել Հակոբյանց միաբանության Տնօրեն ժողովի կողմից, ինչպես պահանջում է կանոնադրության 67-րդ հոդվածը կարճաժամկետ եւ հատկապես երկարաժամկետ վարձակալության դեպքերում: Մինչդեռ նույն հայտարարության անգլերեն տարբերակը, որն ըստ էության առավելապես ուղղված է միջազգային հանրությանը, մասնավորաբար Հորդանանի թագավորին, Պաղեստինյան ինքնավարության նախագահին, Հայաստանի կառավարությանը եւ Ամենայն հայոց կաթողիկոսին, պահանջում է պայմանագիրն ստորագրած երեք հոգեւորականների հրաժարականը, նույնիսկ մատնացույց անելով նրանցից երկուսի հեռանալու վայրըՙ Ամերիկա…

Հայտարարությունների հրապարակումից ահա անցել է մեկ շաբաթ, սակայն պաշտոնական մարմիններից դեռեւս չկա որեւէ արձագանք, չհաշված պաղեստինյան կողմից մի տարտամ հայտարարության: Ակնկալվածից շատ ավելի թույլ, փաստի արձանագրումից ավելին չեղավ նաեւ հայկական մամուլի արձագանքը, հակառակ այն կոչին, որով 12 միաբանները ակնկալում էին իրենց նախաձեռնությանը համաժողովրդային աջակցություն: Սփյուռքահայ մամուլը եղավ զգուշավոր, իսկ հայաստանյան մամուլը, որն այս օրերին գերզբաղված է բոլորիս ծանոթ ու հրատապ այլ հարցերով, գոհացավ զույգ հայտարարությունների հրապարակմամբ եւ ասպարեզը թողեց ֆեյսբուքյան քյալլագոզներին, որոնք առիթը բաց չթողեցին հարձակվելու Ամենայն հայոց հայրապետի վրա, անտեսելով փաստական այն իրողությունը, որ Մայր աթոռը Երուսաղեմի հայոց պատրիարքության նկատմամբ ունի ընդամենը հոգեւոր գերակայություն եւ ո՛չ վարչական կամ քաղաքական: Առաջիկա օրերին սպասվում է ռամկավար մամուլի համակարգված ու միասնական խոսքը, որը կհրապարակենք անհապաղ:

Մինչ այդ հարկ ենք համարում հատկապես մեր հայրենի ընթերցողներին բացատրել, որ Հայկական Երուսաղեմում ու նրա շուրջը ստեղծված տագնապը շատ ավելի խորքային պատճառներ ունի եւ շատ ցավոտ հետեւանքներ կարող է ունենալ, քան ինչ-որ կալվածքի, այս պարագայումՙ «Կովերու պարտեզի» վարձակալության, իրականումՙ մեզ համար դրա ընդմիշտ կորստի հարցը:

Սովորական հայ մարդը կարող է առարկել, ծանրածանր այս օրերին, թե մենք չենք կարողանում մեր անմիջական հայրենի հողը պաշտպանել, էլ ո՛ւր մնաց հեռու Երուսաղեմինը ապահովենք: Սխա՛լ մոտեցում: Նախՙ «Կովերու պարտեզը» դժբախտաբար առաջին դեպքը չէ եւ միգուցե վերջինը չլինի: Անցնող տասնամյակներին ու դրանից էլ առաջ, նմանօրինակ գործարքներ շատ են եղել եւ ոչ միայն Երուսաղեմի քաղաքապետարանի, հրեական տարբեր կազմակերպությունների եւ անհատների գցած խայծերով եւ մեր որոշ հոգեւորականների ընչաքաղցության կամ անհեռատեսության պատճառով: Հայապատկան շատ կալվածներ ենք կորցրել ոչ միայն Սուրբ քաղաքում, այլեւ հարակիցՙ Համբարձման լեռան եւ այլ վայրերում, ոչ միայն հօգուտ հրեաների, այլեւ մահմեդական արաբների:

Երկրորդՙ ամենաուղիղ կապ կա Սուրբ վայրերում մեր երկհազարամյա իրավունքները պահել-պաշտպանելու եւ Հայաստանի, ներառյալ Արցախը, սահմանները ապահովելու կարողականության միջեւ: Երուսաղեմը աշխարհաքաղաքական հակամարտությունների եւ քաղաքական տուրեւառի ամենաթեժ հանգույցներից մեկն է երկրագնդի վրա: Այդ հանգույցում ուժեղ ներկայություն ունենալը, ազգային, հոգեւոր եւ մշակութային իրավունքներ պաշտպանելը մեր կարեւորագույն եւ հազվագյուտ լծակներից մեկը կարող էր լինել, որի գիտակցումը, ինչպես տեսնում ենք, բացակայում է առաջին հերթին հայոց պատրիարքության մոտ: Վերջինին թվում է,- նկատի ունեմ ոչ միայն Նուրհան պատրիարքը,- թե ինքը տերն է 1600 տարի հայոց թագավորների, իշխանների, հոգեւորականների, հասարակ ուխտավորների նվիրատվություններով գոյացած կալվածների, գանձերի, ինչքերի ու մանավանդՙ իրավունքների: Այնինչ պատրիարքությունը եւ բոլոր միաբանները, ներառյալ բողոքավոր հոգեւորականները, պետք է գիտակցեն, որ իրենք ընդամենը խնամակալ-պահակն են (custodian) այդ բոլորի, որի համար պետք է հաշվետու լինեն հոգեւոր վերին իշխանությանը, ազգին ու պետության: Պատրիարքն ու Սրբոց Հակոբյանց ողջ միաբանությունը պետք է դուրս գան հաշվետվողականության տեսակետից իրենց ձեռնտու ինքնամեկուսացումից, թափանցիկ ու կանխատեսելի դարձնեն իրենց գործունեությունը, որը միակ ճանապարհն է վստահության դրամագլուխ կուտակելու:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԶՕՐԱԿՑՈՒԹԻՒՆ – ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Հաջորդ գրառումը

«ԲԱՔՎԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՆՈՒՅՆՔԱՆ ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐՔԱՆ ԹԵԼ ԱՎԻՎԻՆԸ»

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

«ԲԱՔՎԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՆՈՒՅՆՔԱՆ ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐՔԱՆ ԹԵԼ ԱՎԻՎԻՆԸ»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Չտրվել ֆանատիզմին և ատելությանը. Հռոմի պապի կոչը՝ լրագրողներին

12/05/2025

Այսօր՝ մայիսի 12-ին, Հռոմի պապ Լեո 14-րդն առաջին անգամ հանդիպել է լրագրողների հետ. հանդիպմանը մասնակցել է ավելի քան 1,000 մարդ,...

ԿարդալDetails

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դաֆթյան

12/05/2025

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

12/05/2025

Ձեռքերս, ոտքերս էլ կանդալեցին, լայն սկոչով բերանս կապեցին, քացիներով սկսեցին հարվածել, հետո մի ոստիկան ասեց՝ «Մեռավ, մնաց վրեքներս, չխփեք». տուժող անձ

12/05/2025

Ինչպե՞ս է լինում, որ Աննա Հակոբյանի հիմնադրամը և Հ1-ի ամերիկյան մասնաճյուղը գրանցված են նույն հասցեում. Ռոբերտ Մարգարյան

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական