Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԹԵԿՈՒԶ ԱՄԵՆԱՓՈՔՐ ԳՅՈՒՂԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԻՐԵՆՈՎ ԱՆԵԼ

15/10/2021
- 15 Հոկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Հայաստանի մի շարք համայնքներում համայնքապետերի պաշտոնակատարներ են նշանակվել: Խոսքն այն համայնքների մասին է, որոնց ղեկավարիների պաշտոնավարման ժամկետն ավարտվել է: Օրենքը տարածվել է նաեւ Գյումրի ու Վանաձոր քաղաքների վրա, որտեղ քաղաքապետերն ընտրվել էին ավագանու քվեարկությամբՙ համամասնական ընտրակարգով: Փաշինյանի որոշմամբՙ Վանաձորում ու Գյումրիում համայնքապետերի պաշտոնակատարներ են դարձել մարդիկ, որ ավագանու անդամ չեն:

Երեւանի «Լույս» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանն այն համոզմանն է, որ Նիկոլ Փաշինյանը նման նշանակում անելու լիազորություն ու իրավասություն չուներ: «Ազգ»ի հետ զրույցում Խաժակյանն ասում էՙ նա օրենք է խախտել: Բացատրում էՙ համայնքապետը կամ պաշտոնակատարը ավագանու կազմից պետք է լինեն, այսպես ասածՙ կողքից որեւէ մեկն այդ պաշտոնը ստանձնելու իրավունք պարզապես չունի: «Սա ոչ այլ ինչ է, քան տեղական ինքնակառավարման մարմինների ուզուրպացիա: Իշխանությունն անում է ամեն բանՙ ամեն մի համայնքում իր թեկնածուն, այնուհետՙ համայնքապետն ունենալու համար»,- ընդգծում է Խաժակյանը:

Ակնհայտորեն խախտված են նաեւ ՏԻՄ մարմիններում ընտրություններ նշանակելու ու անցկացնելու ժամկետները: Ըստ «ՏԻՄ-ի մասին» օրենքիՙ ընտրություններ պետք է նշանակվեն ոչ ուշ, քան գործող համայնքապետի լիազորությունների դադարեցման ժամկետը, որը, փաստորեն, ՀՀ մի շարք համայնքների դեպքում խախտվել է: Ըստ երեւույթինՙ իշխանությունը միտումնավոր է «աչք փակել» ժամկետների դրույթի վրա, որպեսզի մինչեւ ՏԻՄ ընտրությունները համայնքներում սեփական թեկնածուները կարողանան տրամադրություններ շոշափել ու քվեարկության ժամանակ ցանկալի արդյունք ապահովել:

Այն, որ իշխանությունը թեկուզ ամենափոքր գյուղում սեփական համայնքապետն է ուզում ունենալ, իշխանավորների համառությունից կարելի է եզրակացնել: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներն այս օրերին մարզերից Երեւան չեն գալիս, ակտիվ քարոզարշավ են իրականացնում: Բացի դրանիցՙ իշխանությունը, բառի բուն իմաստով, ստիպում է դիմում գրել ու հեռանալ անգամ այն համայնքապետերին, որոնց շնորհիվ գյուղական փոքրիկ համայնքները սկսել են շնչել, բարեկարգվել, զարգանալ: Դիլիջանի հարակից համայնքներից Խաչարձան գյուղի համայնքապետին օրինակ իշխանության ներկայացուցիչները հասկացրել ենՙ դիմումդ գրի, գնա: Բարեբախտաբար, համագյուղացիների վստահությունը վայելող համայնքապետը չի ընկրկել:

Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո Փաշինյանն ու թիմակիցները հասկացել են, որ իշխանությունը պահելու լրջագույն խնդիր ունեն ու դրա համար, թեկուզ օրենք խախտելով, ահաբեկելով ու մերժելի մեթոդներով, պետք է իրենցով անեն ամեն մի համայնք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բաքուն կստանա համապատասխան արձագանքը. Իրանը պատասխանել է Ալիևի հայտարարություններին

Հաջորդ գրառումը

ՏԱՔՍԻՆԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ, ԳՆԵՐԸ` ԱՃՈՒՄ

Համանման Հոդվածներ

26 դեկտեմբերի, 2025

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Ուժ կունենանք հաղթահարելու…

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

ՌԱԿ Համադրուած Մամուլը կը շեշտադրէ

26/12/2025
Հաջորդ գրառումը

ՏԱՔՍԻՆԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ, ԳՆԵՐԸ` ԱՃՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական